A+ A A-

«Դոլար» - ի ստեղծման պատմությունից

Դոլար«Դոլարը» համաշխարհային դրամաշրջանառության մեջ իր կայուն և պարտադրող դերն ունի: Այս թղթադրամի վրա եղած խորհրդանշական պատկերների մասին անդրադարձներ շատ են եղել, բայց թղթադրամի անվան ու ստեղծման պատմության մասին քչերին է հայտնի…
«Դոլար» բառը գերմանական «թալեր» դրամի անվան անգլիականացված ձևն է: «Թալերը» միջին դարերից մինչև XIX-րդ դարի վերջը եվրոպական ամենատարածված և ամենահայտնի արծաթե դրամն է հանդիսացել։ Դոլարը տարբեր երկրներում արտադրվել և շրջանառության մեջ բաց է թողվել թղթադրամի և մետաղադրամի տեսքով։ Ժամանակակից աշխարհում «դոլար» անունը համբավ է ձեռք բերել մասնավորապես ԱՄՆ դոլարի շնորհիվ, որը «դոլար» անվանումը կրող բոլոր տարադրամներից ամենատարածվածը և ամենաճանաչվածն է։
ԱՄՆ դոլարը (տարադրամի կոդը՝ USD և 840`ըստ միաջազգային ISO ստանդարտի) Ամերիկայի Միացյալ Նահանգների տարադրամն է։ Սովորաբար ԱՄՆ դոլարը նշելու համար օգտագործում են դոլարի նշանը - $ կամ US$, որպեսզի այլ երկրների դոլարների հետ խառնաշփոթ չառաջանա ։
Հաստատվելով 1785 թ. հուլիսի 6-ին` ԱՄՆ դոլարը դարձավ միջազգային գործարքներում ամենաշատ օգտագործվող տարադրամը ։ Մի քանի երկրներ օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես պաշտոնական տարադրամ, բազմաթիվ երկրներում այն դե ֆակտո ամենուրեք օգտագործվում է։
ԱՄՆի բոլոր դաշնային թղթադրամները, որոնք թողարկվել են 1861 թվից, հանդիսանում են վճարման օրինական միջոց: Ազատ շրջանառության մեջ են գտնվում հետևյալ անվանական գնով թղթադրամները`1 դոլար, 2 դոլար, 5 դոլար, 10 դոլար, 20 դոլար, 50 դոլար, 100 դոլար: Եվ քանի որ մեկ դոլարը հավասար է հարյուր ցենտի, օգտագործվում են հետևյալ մետաղադրամները` 1 ցենտ, 5 ցենտ, 10 ցենտ, 25 ցենտ, 50 ցենտ:
Ամեն օր ԱՄՆ-ում տպվում է $635 մլն. ընդհանուր արժողությամբ 35 մլն. տարբեր անվանական գնով թղթադրամ: Դրանց 95%ը օգտագործվում է արդեն մաշված թղթադրամների փոխարեն շրջանառության մեջ մտնելու համար: 1928 թվականին հաստատվում է թղթադրամների տեսքը: Դրանց վրա պատկերված են ԱՄՆի պետական գործիչների դիմանկարները. ԱՄՆի 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը (անգլերեն՝ George Washington) պատկերված է $1-ի վրա, 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը (անգլերեն՝ Thomas Jefferson)` $2-ի վրա, 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (անգլերեն՝ Abraham Lincoln)` $5-ի վրա, ԱՄՆ հիմնադիրներից մեկը, ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը (անգլերեն՝ AlexanderԴոլար Hamilton) պատկերված է $10-ի վրա, ԱՄՆ 7-րդ նախագահ, դոլարի հիմնադիրներից մեկը՝ Էնդրյու Ջեքսոնը (անգլերեն՝ Andrew Jackson) պատկերված է $20-ի վրա, 18-րդ նախագահ և քաղաքացիական պատերազմի հերոս Ուլիս Գրանտը (անգլերեն՝ Ulysses Grant) պատկերված է $50-ի վրա, գիտնական, քաղաքական գործիչ, հրապարակախոս Բենջամին Ֆրանկլինը (անգլերեն՝ Benjamin Franklin)`$100-ի վրա: Մյուս երեսի պատկերները անդրադարձներ են ԱՄՆ պատմությանը. $2 դոլարանոցի վրա պատկերված է անկախության հռչակագրի ստորագրումը, $5-ի վրա՝ Վաշինգթոնում գտնվող Լինքոլնի հուշակոթողը, $10-ի վրա՝ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության շենքը, $20-ի վրա՝ Սպիտակ տունը, $50-ի վրա՝ Կապիտոլիումը, $100-ի վրա՝ Ինդիփենդենս-հոլլը, որը գտնվում է Ֆիլադելֆիայում / այստեղ ստորագրվել է անկախության հռչակագիրը/:
ԱՄՆ-ում թղթադրամների պաշտպանության համար բազմաթիվ միջոցներ են կիրառվում: Թուղթը, որն օգտագործվում է դոլարը պատրաստելուց, տպում է միայն մի կազմակերպություն և իրավունք չունի վաճառել այն որևէ կազմակերության, բացի ԱՄՆ դաշնային իշխանություններից: Ներկի բանաձը գաղտնիք է: Ի դեպ, Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծողը հայ է` 1854 թ. Ստամբուլից Ամերիկա հրավիրված մի երիտասարդ քիմիկոս` Քրիստափոր Տեր-Սերոբյանը / նա ստեղծում է մի գույն, որն այլևս հնարավոր չէր կեղծել: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանը ստանում է 6000 դոլար, որով շարունակում է ուսումը, դառնում դեղագործ և կրկին վերադառնում Ստամբուլ/: 1990 թվականին ԱՄՆ-ում դոլարի պաշտպանությունը կեղծիքից ուժեղացվեց՝ ներմուծվեցին պաշտպանիչ գծեր, սկսեցին դոլարի նոր տարբերակներ մշակվել: ԱՄՆ կառավարություն պլանավորում է յուրաքանչյուր 7-10 տարին մեկ դոլարի տեսքը փոփոխությունների ենթարկի, որպեսզի նվազեցվի դոլարը կեղծելու հավանականությունը:
{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries