A+ A A-

Կանայք երազում են երկար ու նիհար ոտքերի մասին

Ալիսիա ԿիսԿանայք երազում են երկար ու նիհար ոտքերի մասին: Նրանք նայում են ամսագրերի մոդելներին և աստղերին, հիանում նրանց գեղեցիկ ոտքերով և անում ամեն ինչ` նրանց նմանվելու համար: Բայց բոլորի բախտը չի բերում, անգամ հոլիվուդյան ամենահաջողակ կանանց: Եվ այսպես` ովքե՞ր են Հոլիվուդի ամենատգեղ ոտքեր ունեցող աստղերը:
Ալիսիա Կիս
Տաղանդավոր երգչուհի և երգահան Ալիսիա Կիսն իսկապես գեղեցիկ է: Բայդ դա նրա ոտքերին չի վերաբերում: Նա համարվում է Հոլիվուդում ամենատգեղ ոտքեր ունեցող կինը: Որպես կանոն, երբ խոսքը վերաբերում է աֆրոամերիկացի կանանց, ստեղծվում են գեղեցիկ կլորիկ կազմվածքով ոտքերի մասին ասոցիացիաներ:Սառա Ջեսսիկա Պարկեր Ալիսիայի դեպքում այդպես չէ: Սակայն երգչուհին առանց որևէ խնդրի ցուցադրում է իր տգեղ ոտքերը` կրելով կարճ շրջազգեստներ և կիպ լեգգինսներ:
Կելլի Օսբորն
Կելլի Օսբորնը անընդհատ կատարելագործում է իր մարմինը: Սկզբից նա նիհարեց, ապա սկսեց մաքրել մարմնի դաջվածքները: Իր կարծիքով հարբած վիճակում արված դաջվածքները փչացնում են նրա տեսքը: Սակայն միայն դաջվածքները չէ, որ նրան խանգարում են: Նույնը կարելի է ասել նաև աստղի ոտքերի մասին: Նրա ոտքերը կարելի է բնութագրել որպես «ծանրամարտիկի ոտքեր»:
Սառա Ջեսսիկա Պարկեր
Սառա Ջեսսիկա Պարկերի ոտքերն էլ գեղեցիկ չեն: Դրանք չափազանց նիհար և ծուռ են: «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի նկարահանումների ժամանակ երգչուհու այդ թերությունը հմտորեն թաքցնում էին ճիշտ ընտրված կոշիկների և տեսախցիկի առաջ ճիշտ դիրքերի շնորհիվ: Այսպես, Սառա Ջեսսիկա Պարկերը հիասքանչ օրինակ է, թե ինչպես կարելի է թաքցնել թերությունները:
Պերիս Հիլթոն
Պերիս Հիլթոնի ոտքերը ոչ միայն X-անման են, այլև թաթերի շատ մեծ չափս ունեն: Ասում են` նա կրում է 40-43 չափսի կոշիկ: Այնուամենայնիվ Պերիսը գիտի ինչպես թաքցնել իր թերությունը տեսախցիկի առջև ճիշտ  դիրքեր ընդունելով: Նա միշտ խաչում է ոտքերը, ինչը թույլ չի տալիս տեսնել դրանց ծռությունը: Իսկ թաթերի մեծ չափսը թաքցվում է բարձր կրունկների շնորհիվ:
Կրիստինա Ագիլերա
Առօրյայում Կրիստինա Ագիլերան սիրում է հագնել կիպ լեգգինսներ և ցածր կոշիկներ: Իսկ դա Անջելինա Ջոլիընդհանրապես չի գեղեցկացնում իր մարմինը: Պապարացցիներն անընդհատ լուսանկարում են նրա ծուռ ոտքերը: Սակայն ցանկության դեպքում երգչուհին կարողանում է թաքցնել այս թերությունը` հագնելով երկար զգեստներ և բարձր կրունկներ: Բացի այդ` Կրիստինան հմտորեն լուսանկարվում է` ոտքերը ներկայացնելով շահեկան դիրքից:
Անջելինա Ջոլի
Գեղեցկուհի Անջելինա Ջոլիի ոտքերը նիհարիկ են: Մի ժամանակ նա չափազանց նիհարեց: Երկրպագուները դրա պատճառը տեսնում էին աշխատանքային հագեցած գրաֆիկի և դերասանուհու մոր մահվան մեջ: Ժամանակի հետ Ջոլիին սկսեց դուր գալ իր նոր արտաքինը: Այուամենայնիվ, այսպիսի նիհար ոտքերով նա հաջողացնում է  գլխավորել ամենագեղեցիկ կանանց ռեյթինգները:
Միևնույն ժամանակ Հոլիվիդում շատ են կանայք, ովքեր հայտնի են իրենց երկար և գեղեցիկ ոտքերով: Ամենագեղեցիկ ոտքեր ունեցող կանանցից են Ջուլիա Ռոբերտսը, Կամերոն Դիազը, Ջենիֆեր Էնիսթոնը, Շերոն Ստոունը, Շարլիզ Տերոնը, Ումա Թուրմանը, Ջեսիկա Ալբան, Հոլլի Բերրին և Նիկոլ Կիդմանը:
Հոլիվուդյան աստղերի համար վիրահատությունը ատամնաբույժին այցելելու նման մի բան է: Հայտնի գեղեցկուհիները փոփոխում են կրծքերի և քթի ձևն այնքան հաճախ, որքան սանրվածքը: Սակայն վիրաբույժներն առայժմ ի վիճակի չեն փոխել ոտքերի ձևը:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries