A+ A A-

Միանգամից երեք ֆիլմ, կանացի երեք տպավորիչ պատմություններ` Օսկարում

Շարլիզ ՏերոնՄիանգամից երեք ֆիլմ, կանացի երեք տպավորիչ պատմություններ: Սպասված երեք ֆիլմերի պրեմիերաները զարմանալիորեն համընկել են: Առաջին ֆիլմում («Երիտասարդ չափահասը») հանդես կգա Շարլիզ Տերոնը, մյուսում («Երկաթյա լեդի»)` Մերիլ Ստրիպը, իսկ երրորդի ռեժիսորի դերում հանդես կգա ՄադոննանՄենք հավատում ենք սիրուն»): Պահն ավելի է թեժանում` հաշվի առնելով այն փաստը, որ կինոքննադատները հենց այս երեք ֆիլմերին են վերագրում մյուս տարվա Օսկարի պայքարը:
«Երիտասարդ չափահաս» ֆիլմը պատմում է 30-ը անց մի կին գրողի մասին, ով ապրում է Միննեապոլիսում և գրում է ֆանտաստիկ սիրավեպեր  պատանիների համար: Մի պայծառ օր գրողը վերադառնում է իր հայրենի քաղաք` նախկին սիրեցյալին փնտրելու հույսով, սակայն պարզվում է, որ վերջինս արդեն ամուսնացել է, ունի կին, երեխաներ և բացարձակ ցանկություն չունիՄերիլ Ստրիպը վերադառնալ նախկին ընկերուհու մոտ: Ֆիլմի ռեժիսորն է Ջեյսոն Ռայթմանը: 2009-ին նկարահանված «Լինեի երկնքում» ֆիլմից հետո ռեժիսորն ապագայի համար ոչ մի կոնկրետ պլաններ չուներ: Սակայն նոր ֆիլմը բավականին խոստումնալից է և հեռանկարներ է բացում նրա առջև: Գլխավոր դերերում են Շարլիզ Տերոնը, ով 2004 թվականին «Հրեշ» ֆիլմում լավագույն կանացի դերակատարման համար արդեն Օսկար էր ստացել, Պատրիկ Ուիլսոնը և Ջ.Կ. Սիմմոնսը: Սցենարի հեղինակն է օսկարակիր Դիաբլո Կոուդին: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա դեկտեմբերի սկզբին: Այն կհայտնվի ԱՄՆ-ի միանգամից 2500 կինոթատրոնների էկրաններին:
«Երիտասարդ չափահաս» ֆիլմի հետ միաժամանակ տեղի կունենա 13 միլիոնանոց «Երկաթյա լեդի» դրամայի պրեմիերան` Մարգարեթ Տեթչերի դերում հանդես եկող Մերիլ Ստրիպի գլխավորությամբ: Ֆիլմում պատմվում է 1982 թվականի իրադարձությունների մասին, երբ Բրիտանիայի լեգենդար պրեմիեր մինիստերը փորձում էր փրկել իր կարիերան Ֆոլյլենդյան պատերազմից առաջ:
Նախատոնական օրերին տեղի կունենա ևս մեկ` «Մենք հավատում ենք սիրուն» ֆիլմի պրեմիերան: Սա երգչուհի Մադոննայի ռեժիսորական երկրորդ փորձն է: Ֆիլմի Մադոննագործողությունները պտտվում են Նյու-Յորքում ապրող Ուոլլի Ուինտրոպի շուրջ, ով տարված է Էդուարդ VIII թագավորի և ամերիկուհի Ուոլլիս Սիմփսոնի սիրավեպով: Ուինտրոպը համարում է, որ նրանց սիրավեպն իդեալական սիրո պատմություն է: Ուոլլին ձեռք է բերում զույգի հետ կապված իրեր և բոլոր մանրամասներով փորձում է վերականգնել նրանց համատեղ կյանքը: Շուտով նա հայտնաբերում է, որ սիրահարների իրական հարաբերությունները բավականին հեռու էին իդեալականից:
Ֆիլմի սյուժեի հիմքում հանուն Սիմփսոնի հետ ամուսնության Էդուարդ VIII թագավորի` գահից հրաժարվելու պատմությունն է: Արդյունքում գահը փոխանցվում է թագավորի կրտսեր եղբորը` Գևորգ VI-ին: Գլխավոր դերերում են Էբբի Կորնիշը և Անդրեա Ռազբորոն: Դերերից մեկը կատարում է Մադոննայի 14-ամյա դուստրը:
Թե այս երեք ֆիլմերից որը կդառնա երջանիկ Օսկարակիր, ցույց կտան ժամանակն ու հանդիսատեսը: Հավանաբար ամենաանսպասելին կլինի այն, որ Օսկարը ստանա Մադոննան, ով ութ անգամ «Ոսկե ազնվամորի» է ստացել և ճանաչվել է «Դարի վատագույն դերասանուհի»: Մինչդեռ դերասանուհիներ Շարլիզ Տերոնն ու Մերիլ Ստրիպն արդեն ունեն իրենց արժանի Օսկարը: Դե ինչ, սպասենք տարվա ավարտին և երեք ֆիլմերի պրեմիերաներին: Հուսանք դրանք կլինեն նաև հայկական կինոթատրոնների էկրաններին, մենք էլ հնարավորություն կունենանք վայելել երեք աստղերի աշխատանքներն ու գնահատել դրանք:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries