A+ A A-

Կի՞ն, թե տղամարդ` որոշեք ինքներդ

Անդրեյ ՊեժիչԱնդրոգինը լիարժեք մարդ է, ով իր մեջ միավորում է արական և իգական սեռերը և օժտված է երկու սեռի հատկանիշներով:
Վերջերս բեմում, նորաձևության աշխարհում, ինչու չէ նաև փողոցում հայտնվում են մարդիկ, ում նայելիս անհնար է որոշել, թե որ սեռի ներկայացուցիչ են նրանք: Այս երևույթը նկարագրելիս հոգեբաններն օգտագործում են «ինքնության ճգնաժամ» հասկացությունը: Օրինակ բերենք հայտնի boys band-երի երգիչներին, ովքեր արտաքնապես ավելի նման են իրենց ընկերուհիներին: Նրանց հուզիչ և նրբիկ տեսքը գրավում է միլիոնավոր աղջիկների: Հոգեբանների կարծիքով աղջիկներին գրավում է նրանց ռոմանտիկ կերպարը (կանացի տղաները նրանց ավելի դաստիարակված, զգայուն և հասկացող են թվում, քան տղամարդկային արտաքինով իրենցԲիլլ Կաուլիտզ ծանոթները): Բացի այդ, գեղեցկատես տղամարդկանց կանայք ընկալում են որպես պոտենցիալ բարի և հոգատար հայրեր:
Աղջիկների արտաքինով տղաները նորաձև են համաշխարհային նորաձևության հարթակներին: Նրանք համարձակորեն ցուցադրում են կանացի հագուստ, և անգամ նորաձևության մասնագետները չեն կարողանում նրանց տարբերել կանանցից: Լրագրող Հաննա Ռոզինը, ով համագործակցում է Washington Post և New Yorker պարբերականների հետ, գրում է. «Տղամարդիկ դժվար կացության մեջ են հայտնվել: Գեղեցիկ սեռն ամբողջությամբ գրավել է նորաձևության աշխարհը: Անգամ նորաձևության հարթակի վրա տղամարդկանց այլևս ձեռնտու չէ տղամարդկային և ուժեղ երևալ»: Տղամարդկանց նոր տեսակը հետևում է նորաձևությանը, երկարացնում է մազերը, հաճելի բուրում է և մարզասրահներում չի չարչարվում: Նրանք այնքան ոչ տղամադկային են, որ թվում է, թե ցանկացած պահի կարող են ցույց տալ, թե որքան քմահաճ են, անգամ արտասվել:
Իսկ նրանց ընկերուհինե՞րը: Կարճ սանրվածքով և սլացիկ կազմվածքով գեղեցկուհիներն արդեն վաղուց համալրել են իրենց զգեստապահարանները խիստ կոստյումներով, տաբատներով, փողկապներով: Նրանք անգամ նոր հատկանիշներ են ձեռք բերել. առաջնորդություն, սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն: Նրանք այլևս ուշադրություն չեն դարձնում կանացի խորամանկություններին. չեն հագնում զգեստներ և բարձր կրունկներ, չեն օգտագործում կարմիր շրթներկ և վարում են տղամարդկանց բնորոշ կյանք, շատ ավելի հաճախ անտեսելով կանացի պարտականությունները` ընտանիքի և երեխաների հանդեպ հոգատարությունը:
Կրիստիան ԲրիլՀետևելով այս տենդենցին, հավաքել ենք ամենավառ «երկսեռ» կամ անդրոգին ներկայացուցիչներին: Ի՞նչ եք կարծում. արդյո՞ք նրանք շատ չեն տարվել ուրիշի դերով:
Կրիստիան Բրիլ: Այս մոդելն ընդհանուր առմամբ ունի տղամարդկային արտաքին, սակայն որոշել է նորաձևության աշխարհում խաղալ «կանանց հավաքականի» կողմից: Եվ դա նրա մոտ բավականին լավ է ստացվում:
Սամանթա Ռոնսոն: Ճանաչելի գլխարկ և քմծիծաղ: Դժվար է հավատալ, սակայն նա կին է:
Բիլլ Կաուլիտզ: Գերմանական հայտնի Tokio Hotel խմբի երգիչ Բիլլ Կաուլիտզն ունի թե կանացի, թե տղամարդու բացահայտ հատկանիշներ: Այ թե ումից է պետք սովորել, թե ինչպես ճիշտ ստանալ smoky eyes:
Կաստեր Սեմենյա: Տղամարդկային կին: Առանց մեկնաբանության: Թերևս հիշենք, թե Բեռլինում անցկացվող Աշխարհի առաջնության ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ այս վազորդուհին ինչպիսի աղմուկ էր  առաջացրել:
Անդրեյ Պեժիչ: Սերբ-խորվատական ծագմամբ այս մոդելն իսկական հայտնագործություն է նորաձևության աշխարհում: Ինքն իր մասին Անդրեյն այսպես է խոսում. «Ինձ հետ պայմանագիր կնքելով ստանում եք երկուսը մի գնով »: Դիզայներները միայն ուրախանում են` օգտագործելով նրա կերպարը թե կանացի, թե տղամարդկանց հագուստի ցուցադրությունների ժամանակ:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries