A+ A A-

Բարձրաճաշակ բրենդ Անգլիայից` Burberry

Burberry Անգամ նորաձևության նկատմամբ անտարբեր մարդիկ գիտեն, թե ինչ տեսք ունի Burberry վանդակը: Լակոնիկ, սակայն տպավորիչ գունային համադրություն, իդեալական համամասնություններ և բրենդին հաջողություն բերող լեգենդ: Burberry գույներն այնքան նորաձև են, որ դարձել են Անգլիայի ինչպես նորաձևության, այնպես էլ մշակութային խորհրդանիշը: Ինչ խոսք, մենք` հայերս, նույնպես սիրում ենք այս բրենդը, ափսոս, որ շատերը կրում են դրա միայն էժանագին կեղծումները` մոռանալով, որ օրիգինալը միշտ տարբերվում է:
1856 թվականին Հեմփշայր կոմսության Բեյզինգսթոուն փոքրիկ քաղաքում սկիզբ դրվեց Burberry ապրանքանիշի պատմությանը: Հենց այդ ժամանակ բացվեց պատրաստի հագուստի առաջին խանութը, որի տնօրենը Թոման Բարբերրին էր (Thomas Burberry):
1879 թվականին վերջինս մշակեց եզակի տեխնոլոգիա, որը թույլ էր տալիս ստանալ անջրանցիկ կտոր, որն անվանվեց «գաբարդին»: Այդ կտորից պատրաստված իրերը շատ շուտով հայտնի դարձան, որոնցից օգտվումBurberry էին մարզիկներն ու ճանապարհորդները:
1891 թվականին Բարբերրիից գնված իրերն այնքան մեծ պահանջարկ էին վայելում, որ Թոմասը ստիպված էր տեղափոխվել Լոնդոն և այնտեղ բացել մեծածախ առևտրի տուն: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թոման Բարբերրին կատարելագործեց իր տեխնոլոգիան` Անգլիայի թագավորական օդային ուժերի պատվերով մշակելով անջրանցիկ նյութ թիկնոցների համար: Դա լեգենդար Burberry խրամատային վերարկուն էր (trench coat), որն իր անունը ստացավ «Տրանշեյ» անունից, ինչն այն վայրի անունն էր, որտեղ մշակվել էր թիկնոցի համար նախատեսված նյութը:
Քսաներորդ դարի սկզբին Թոման Բարբերրին ստացավ ևս մեկ կարևոր պատվեր Զինված ուժերից. այս անգամ նա պետք է մշակեր սպայական համազգեստներ: Հենց այդ ժամանակ Բարբերրին հարկադրված եղավ հատուկ նշան հորինել հագուստի համար: Ստեղծվեց Burberry լոգոն, որն իրենից ներկայացնում էր «Prorsum» (լատ.` առաջ գնա) գրառումով դրոշի ֆոնին պատկերված ասպետի:
Պատերազմի ավարտից հետո Բարբերրիի խրամատային վերարկուն պահանջարկված էր նաև առօրյա կյանքում. այժմ այն ոչ միայն զինվորական, այլև քաղաքացիական զգեստապահարանի անփոփոխ մասն էր կազմում: Հետաքրքրական է այն փաստը, որ 1911 թվականի դեկտեմբերի 14-ին Ռուալ Ամուդսենը (Roald Amundsen) մոլորակի Հարավային բևեռի վրա ոտք դնելիս իր հագուստի վրա կրում էր Burberry Burberryապրանքանշանը: Նրա վրանը նույնպես Burberry-ի գաբարդինի կտորից էր: Այսպես` Burberry-ն առաջին բրենդն էր, որ գրավեց Հարավային բևեռի շուկան:
1920 թվականին Burberry թիկնոցի ներքին պաստառի վրա հայտնվում է վանդակավոր նախշ, որը հետագայում դառնում է ընկերության ֆիրմային նշանը: Կարմիր, բեժ, սև և սպիտակ գույների վանդակները սկսում են համառորեն ասոցացվել միայն Burberry բրենդի հետ:
Չի կարելի չնշել, որ ընկերությունը հսկայական ներդրում է ունեցել օդային ուժերի զարգացման գործում` մշակելով հատուկ մասնագիտական հագուստ օդաչուների համար:
1955 թվականին Նորաձևության տանը շնորհվեց Թագուհու պաշտոնական առաքիչի կոչումը, իսկ 1986 թվականին նաև Ուելսի արքայազնի: Բարբերրի լեգենդար ազգանվան վերջին ներկայացուցիչը Ալֆրեդ Բրայանը (Alfred Brian) լքեց ընկերությունը 1956-ին: Այնուամենայնիվ անկախ սեփականատերերից` բրենդի ոճն անփոփոխ է մնում. այն միշտ զուտ անգլիական և շատ պահպանողական է:
Ներկայումս Burberry ընկերությունը ներկայացնում է հագուստի երեք գիծ:Burberry
  • Առաջինը Burberry Prorsum-ն է, որը ներկայացնում է տարբեր հավաքածուներ Միլանի ցուցադրությունների համար: Այս գիծն է թելադրում նորաձևության միտումները և անհավանական ճանաչվածություն է վայելում: Burberry Prorsum հագուստի գծի մոդելները շքեղ են. դրանք գնել կարող են միայն հասարակության վերին խավի հարուստ ներկայացուցիչները:
  • Երկրորդ գիծը Burberry London-ն է. ջինսեր, վերնաշապիկներ, սվիտերներ, կոշիկ, պայուսակներ և կարճ փեշեր: Burberry London-ը նորաձևության տան այցեքարտն է: Burberry London-ի համար հիմք են ծառայել անգլիական ոճի ավանդույթներն ու բրենդի պատմությունը:
  • Բացի այդ` ընկերությունը մշակում է և մեկ գիծ` Thomas Burberry, որը ներկայացնում է մանկական և դեռահասների համար նախատեսված հագուստ, ժամացույցներ, ակնոցներ, աքսեսուարներ և օծանելիք:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries