A+ A A-

Ի՞նչ արժե աստղերի մարմնի մասերը

Ջեննիֆեր ԼոպեսՅուրաքանչյուրս էլ կարող ենք ասել, թե ինչն է միավորում Ջեննիֆեր Լոպեսին, Մայքլ Ջեքսոնին և Կլաուդիա Շիֆերին. նրանք աշխարհահռչակ աստղեր են: Սակայն քչերը գիտեն, թե էլ ինչը կարող է միավորել իրարից տարբեր այս երեք աստղերին: Բացենք փակագծերը. երեքն էլ շատ խոշոր ապահովագրական ընկերության հաճախորդներ են: Հենց այդ ընկերությունն է ապահովագրել երբևէ խորտակված «Տիտանիկ» զբոսանավի ուղևորներին: Ընկերության առաջարկած ապահովագրությունը կապված է աստղերի ցանկացած հնարավոր էկզոտիկ ռիսկերի հետ: Այն առաջինն էր, որ համաձայնեց աշխատել հայտնի մարդկանց հետ: Մի քանի տասնամյակ անց մարդիկ համոզվեցին, որ կարելի է ապահովագրվել բառիս բուն իմաստով ամեն ինչից: Ապահովագրությունը վերածվեց ազարտով ու ռիսկով լի խաղի:
Արևմտյան աստղերը թեև վաստակում են ահռելի գումարներ, սակայն սովորական մահկանացուների նման վախենում են իրենց կյանքի համար: Ճակատագրի խաղերն ավելի շատ են վախեցնում նրանց, քան իրական վտանգները: Մի անգամ Շերոն Սթոունը հայտարարել է, որ նրան հաճախ են այցելում դժբախտ պատահարների ու ամենատարբեր հիվանդությունների մտքերը: Դերասանուհին վախենում է, օրինակ, գիրանալուց կամ ավտովթարից: Ավելի շատ նա վախենում է նրանից, որ դա կարող է անդրադառնալ իր կարիերայի վրա: Այդ պատճառով նա դիմեց ապահովագրական ընկերության: Սեփական մարմնի ապահովագրությունը գնահատվեց մի քանի միլիոն դոլլար:
Շատ մարդիկ սովոր են ապահովագրել իրենց անշարժ ու շարժական գույնը: Այս առումով Հոլիվուդը բացառություն չէ: Աստղերի մոտ ամեն ինչ չափազանցված է: Տներ, բնակարաններ, մեքենաներ, առագաստանավեր, զարդեր. ամեն ինչ ապահովագրված է: Սակայն դրանից բացի նրանք մեծ ուշադրություն են դարձնում նաև իրենք իրենց վրա: Հեղինակության ցուցանիշ է սեփական մարմնի կամ դրա առանձին մասերի ապահովագրությունը: Իսկ հասարակությունն իհարկե բուռն քննարկում է այդ ամենը:
Հոլիվուդյան աստղերը չեն սիրում ընկնել մանրուքների հետևից, հատկապես, երբ ընկերությունը հնարավորություն է ընձեռում ապահովագրել ամենը, ինչ կկամենան: Ուստի ականատես ենք լինում, թե ինչպես են ապահովագրվում ձայներ, ոտքեր, ձեռքեր և մարմնի այլ մասեր:
Ամեն դեպքում, եթե անգամ ապահովագրական ընկերությունը գործ է ունենում աստղերի հետ, պահպանվում են բոլոր կանոնները: Նախ քննարկվում է ամենատարբեր հիվանդությունների և դժբախտ պատահարների հավանականությունը, ապա որոշվում է գումարը: Օրինակ` Մադոննային մերժեցին ապահովագրել իր կուրծքը, որովհետև մասնագետները նրա առաջադրած գումարը անհավանական մեծ համարեցին` յուրաքանչյուրի համար 6 միլիոն դոլլար: Իսկ Թինա Թյորները կարողացավ ապահովագրել իր կուրծքը 800 հազար դոլարով:
ԶեմփիրաՋեննիֆեր Լոպեսի հայտնի ապահովագրությունների մասին բոլորս գիտենք: Նրա հետույքը գնահատվել է 300 միլիոն ԱՄՆ դոլար: Հայտնի չէ, թե ինչն է ստիպել երգչուհուն այս քայլին դիմել, և ինչ վտանգ կարող է սպառնալ նրա բարեմասնությանը:
Ֆոտոմոդելները ապահովագրում են ոչ միայն իրենց մարմինը, այլև դեմքի առանձին մասեր: Քրիստի Տեռլինդթոնի դեմքն «արժե» մեկ միլիոն դոլլար, իսկ Կլաուդիա Շիֆֆերինը` հինգ միլիոն:
Աշխարհի ամենաթանկ ապահովագրությունը Մըրայա Քերիինն է, ով որոշել է ապահովագրել իր ոտքերը 555 միլիոն դոլլարով:
Զեմփիրան ապահովագրել է իր մատները 170 հազար դոլարով: Ինչպես երգչուհին է բացատրում` եթե նա վնասի մատները, չի կարող նվագել, հետևաբար չի կարող գումար վաստակել:
Յուրաքանչյուր աստղի կարելի է գնահատել: Գումարի որոշման մեջ առաջնային գործոնը աստղի հոնորարներն են: Ապա ուշադրություն է դարձվում նրա սովորություններին, կենսակերպին, զանազան վնասվածքներին:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries