A+ A A-

Լինդսեյ Լոհանը ցանկանում է նմանվել Մերիլին Մոնրոյին

Լինդսեյ ԼոհանՎերջերս 25-ամյա Լինդսեյ Լոհանը շատ հազվադեպ է նկարահանվում, փոխարենը նրա անունը երբեք չի իջնում մամուլի էջերից: Հարբած վիճակում մեքենա վարել, լեսբուհու հետ հարաբերություններ, թմրանյութեր, գողություններ, վեճեր, պայմանական ազատազրկում, տնային կալանք… Է՞լ ինչ կարելի է սպասել նրանից: Կարծես թե նա արդեն հատել է ամեն սահման… Սակայն աստղը վստահ է, որ վերադառնալու է կինո և դեռ բոլորին ցույց է տալու, թե ինչի է ունակ: Իսկ մինչ այդ նա իրեն համեմատում է Մերիլին Մոնրոյի հետ, ում կյանքը նույնպես բնութագրվում է վայրէջքներով ու վերելքներով:
-Իմ մասին մարդիկ որոշակի պատկերացում են կազմել և դրանից այն կողմ ինձ չեն տեսնում: Նույնը Մերիլին Մոնրոյի հետ էր,- բացատրում է դերասանուհին,- Ես հասկանում եմ, թե ինչ ի նկատի ուներ լուսանկարիչ Բրունո Բերնարդը, երբ ասում էր, որ «Մերիլին լինելն անմարդկայնորեն բարդ է»:
Եվ սա Լինդսեյի կարծիքով իր ու Հոլիվուդի հայտնի շիկահեր գեղեցկուհու միակ նմանությունը չէ: Չնայած բոլոր խնդիրներին` Մերիլինի պես նա երազում է, որ իր մասին իմանան ոչ թե սկանդալային պատմությունների, այլ դերասանական տաղանդի շնորհիվ:
-Մերիլինը երբեք չէր ցանկանում հայտնի լինել: Ես նույնպես… Ես չեմ ցանկանում, որ ինձ հիշեն որպես մի աղջկա, ով ցանկանում էր ուշադրության կենտրոնում լինել, խնջույքների մշտական հյուրն էր ու անընդհատ անախորժությունների կիզակետում էր հայտնվում-բացատրում է նա: -Մերիլինն ասում էր, որ ինքը որևէ հիմք չի ունեցել, սակայն այն ինքնուրույն ջանասիրաբար կերտում էր: Ես փորձել եմ նույնն անել: Անկախ ամեն ինչից` ես հավատում եմ իմ ուժերին. ես լավ դերասանուհի եմ:
Նախկինում Լինդսեյը մեկ անգամ չէ, որ նշել է, թե որքան է հիանում Հոլիվուդյան լեգենդ ՄերիլինԼինդսեյ Լոհան Մոնրոյով, ով մահացավ 1962 թվականին: 2008 թվականին նա անգամ Մերիլինի կերպարով հայտնվեց New York ամսագրի շապիկին: Լինդսեյը կրկնել էր Մոնրոյի վերջին ֆոտոսեսսիան, որի ժամանակ դերասանուհին մերկ էր լուսանկարվել:
Հավանաբար դերասանուհին այնքան է ցանկանում նմանվել Մերիլին Մոնրոյին, որ որոշել է դիմել ամեն քայլի` անգամ արտաքնապես նրան նմանվելու համար: Մամուլն արդեն սովոր է Լոհանի արհեստական շրթունքներին, սակայն ինչպես երևում է` աստղը ցանկանում է կրկին ինչ-որ բան փոխել:
Պլաստիկ վիրաբույժների կարծիքով` Քիմ Քարդաշյանի ամուսնությունից մի քանի օր առաջ Լինդսեյ Լոհանը դիմել է մասնագետների: «Նրա դեմքն անճանաչելիորեն փոխվել է»,- ասում է բժիշկ Էնթոնի Յունն ու շարունակում. «Այժմ այն 50 տարեկան հասուն կնոջ դեմքի է նմանվել»: Բժիշկն ասում է, որ դերասանուհին հավանաբար ընդունել է Ռեստիլան դեղամիջոցի սրսկումներ այտերին ու շրթունքներին: Այդ պատճառով նրա շրթունքներն այժմ ասես ձկան բերան հիշեցնեն: «Լինդսեյը շատ գեղեցիկ աղջիկ է: Երբ երիտասարդ մարդիկ են մասնագետի դիմում նման հարցերով, դա բավականին մտահոգիչ է»,- ասում է Յունը:
Եվս մեկ բժիշկ` Տոբի Մայերն ասում է, որ մինչև 30 տարեկան կանայք նմանատիպ սրսկումների կարիք չունեն և միշտ փորձում է նրանց հետ կանգնեցնել նման քայլին:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries