A+ A A-

MTV Music Video Awards մրցանակաբաշխության անակնկալներն ու մրցանակակիրները

Երեկ երեկոյան Լոս-Անջելեսում տեղի ունեցավ MTV Video Music Awards լավագույն տեսահոլովակների մրցանակաբաշխությունը: Ելույթ ունեցան այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Քեթի Փերին (Katy Perry), Բրունո Մարսը (Bruno Mars), Քանյե Ուեստը (Kanye West), Բեյոնսեն (Beyonce), Նիքի Մինաժը (Nicki Minaj), Բրիթնի Սփիրսը (Britney Spears) և ուրիշներ: Վերջինս ի դեպ առանձնահատուկ ուշադրության արժանացավ մրցանակաբաշխության կազմակերպիչների կողմից, որոնք այն վերածել էին երգչուհու «մինի-բենեֆիսի», ով բացի նրանից, որ առաջադրվել էր երկու  անվանակարգում, ստացավ հատուկ մրցանակ երգարվեստում իր մեծ ավանդի համար, ինչպես նաև լսեց իր երգերը այլ երգչուհիների կատարմամբ:
Այսպես` Սելենա Գոմեսը (Selena Gomez) նոր շունչ հաղորդեց Baby One More Time երգին, Քեթի ՓերինԲեյոնսե կատարեց Oops! I Did It Again երգը, Ջանեթ Ջեքսոնը (Janet Jackson)` I'm A Slave 4 U, Դեմի Լովատոն (Demi Lovato) նախընտրել էր Toxic երգը, Լեդի Գագան (Lady Gaga)` Circus-ը, իսկ Կեշան (Kesha) ու Նիկի Մինաժը (Nicki Minaj) երգեցին Gimme More-ը:
Ամեն դեպքում մրցանաբաշխության ամենակարևոր ու հուզիչ պահը անվանակարգերի հաղթողների անունների հրապարակումն էր: Անվանակարգերում առաջադրումների քանակով ռեկորդակիր է Քեթի Փերին, ով ներկայացված էր միանգամից 10 անվանակարգում:
Ահա MTV Video Music Awards 2011 մրցանաբաշխության հաղթողների անունները.
  • Տարվա տեսահոլովակ - Քեթի Փերրի– Firework
  • Հատուկ հաղորդագրությամբ տեսահոլովակ - Լեդի Գագա– Born this way
  • Լավագույն փոփ-տեսահոլովակ -Բրիթնի Սփիրս– Till the worlds end
  • Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ - Նիկի Մինաժ – Super Bass
  • Լավագույն ռոք-տեսահոլովակ - Foo Fighters – Walk
  • Լավագույն դուետ - Քեթի Փերրի և Կանյե Ուեստ – E.T.
  • Տղամարդու լավագույն տեսահոլովակ - Ջանթին Բիբեր – U Smile
  • Կնոջ լավագույն տեսահոլովակ - Լեդի Գագա – Born this way
  • Լավագույն նոր արտիստ - Tyler, The Creator – YonkersԲեյոնսե
  • Լավագույն ռեժիսուրա - Ադել- Rolling in the Deep
  • Լավագույն խորեոգրաֆիա - Բեյոնսե-Run the world
  • Լավագույն օպերատորական աշխատանք - Ադել-Rolling in the Deep
  • Լավագույն հատուկ էֆֆեկտներ - Քեթի Փերրի և Կանյե Ուեստ – E.T.
  • Լավագույն մոնտաժ - Ադել-Rolling in the Deep
Մրցանակաբաշխությունն անպակաս էր նաև անակնկալներից: Դրանցից մեկը Բեյոնսի` իր հղի լինելու մասին հայտարարությունն էր, որ երգչուհին արեց հենց կարմիր գորգին: Նրա հագին վառ նարնջագույն զգեստ էր, որը ձգելով նա ցույց տվեց իր կլորիկ փորը:
Իսկ արդեն րոպեներ անց նա հանդես եկավ դասական սև տապատով ու փայլփլուն բաճկոնով և կատարեց Love on Top երգը: Նա այնպես էր թռչկոտում, ասես հղի չէր: Ի դեպ նրա կատարման ժամանակ հանդիսատեսը չգիտեր երգչուհու հղիության մասին, ուստի այն պահը, երբ նա ավարտեց երգն ու բացելով բաճկոնը ցուցադրեց իր փորը, իսկական շոկ էր բոլորի համար: Իսկ այդ պահին ապագա հայրը` Jay-Z-ն երջանիկ ժպտում էր բեմի հետնամասում կանգնած:
Դե ինչ, շնորհավորենք բոլոր հաղթողներին և հատկապես Բեյոնսեին և սպասենք նորանոր անակնկալների:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries