A+ A A-

Մերկ աստղեր

Լեդի ԳագաԹեև մարդկային մարմնի մերկությունը տարբեր ժամանակաշրջանների արվեստի ներկայացուցիչների ոգեշնչման առարկան էր, ժամանակակից աստղերի սերը մերկանալու հանդեպ միշտ չէ, որ գնահատվում է արվեստագետների կողմից: Աստղերը հրապարակայնորեն մերկանում են տարբեր պատճառներով. հասարակության ուշադրությունը իրենց վրա գրավելու, ավելորդ միլիոն վաստակելու ցանկությունից, գեղեցիկի հանդեպ սիրուց կամ էլ պարզապես սեփական թեթևամտությունից:
Ո՞վ է սիրում դեն նետել «ամեն ավելորդ» հագուստն իր վրայից թեժ երեկույթների ժամանակ: Ո՞վ է մերկանում պարզապես խենթությունից: Իսկ ո՞վ` պարզապես արվեստի նկատմամբ սիրուց դրդված: Այսօր կտեսնենք, թե ովքեր են ամենաշատըմերկացող աստղերը:
Լեդի Գագա: Առանց էպատաժային այս աստղի ոչ մի հիթ շքերթ գոյություն ունենալ չի կարող. կլինի դա Billboard-ի` լավագույն երաժիշտների ցուցակը, թե ամենախենթ աստղերի թոփը: Մեր ցուցակում նույնպես Լեդի Գագան իր արժանի տեղն ունի: Իր անհավանական հայտնիության համար նա պարտական է ոչ միայն տաղանդին, այլև խենթ հագուստների նկատմամբ սիրուն: Շատ հաճախ երգչուհին պարզապես նախընտրում է ոչ թե վառ հագուստներ, այլ պարզապես վառ մերկություն: Նրա կրունկները ժամանակի հետ ավելի են երկարում, մազերի գույնն ավելի պայծառանում, իսկ բեմական հագուստներն ավելի թափանցիկ են դառնում: Դրա հետ մեկտեղ երգչուհին չի հոգնում շեշտելուց, որ արտաքինն ամենակարևորը չէ, և որ ամենագաղտնի բաները մարդիկ կգտնեն միայն նրա երգերում:
Մադոննա
Մադոննա: Այս լեգենդար կինը մեկ անգամ չէ, որ մերկացել է արվեստի, էպատաժի և համաշխարհային փառքի հասնելու համար: Հենց բեմում ու տեսահոլովակներում մերկանալու շնորհիվ էլ Մադոննան գրավեց շոու-բիզնեսի բարձունքները: Իսկ հայտնի Jean Paul Gaultier կորսետը, որով նա հայտնվեց Express Yourself տեսահոլովակում, դարձավ սեքսուալության ու ազատության խորհրդանիշը: Մինչ այսօր Մադոննան չի ամաչում մերկանալ: Ճիշտ է` այժմ նա բավարարվում է միայն մասնակի մերկացմամբ` մնալով սեքսուալ ներքնազգեստով: Սակայն երգչուհու իրական երկրպագուները հիշում են 70-ականներին արված սև-սպիտակ լուսանկարները, որտեղ երգչուհին ընդամենը 30 դոլլարով համաձայնել էր ամբողջովին մերկանալ:
Ռիհաննա: Այս երգչուհին, ով սկսեց իր կարիերան շատ համեստ կերպարով, այսօր սեքսուալ կնոջ վառ կերպար է: Բարբադոսցի գեղեցկուհին չի ամաչում ցուցադրել իր մարմինը և բավականին մեծ հաճույքով է անում դա ինչպես ամսագրերի շապիկներին, այնպես էլ առօրյա կյանքում: Որքան էլ քննադատները փորձեն հետ կանգնեցնել երգչուհուն «ամոթալի» կարգավիճակներից, նա միևնույն է շարունակում է իր հաղթարշավը:
Մեգան ՖոքսՄեգան Ֆոքս: Դերասանուհին, ում գեղեցիկ կազմվածքի մասին շատերն են երազում, վերջերս շատ է ուրախացնում իր երկրպագուներին հաճախակի մերկանալով: Ֆիլմերում բաց տեսարաններից բացի, կիսամերկ Մեգանին կարող ենք տեսնել նաև Emporio Armani ընկերության գովազդում:
Փերիս Հիլթոն: Երգչուհի, դերասանուհի  և պարզապես միլիոնատիրուհի Փերիս Հիլթոնը սիրում է ցուցադրել իր մերկ մարմինը ոչ միայն ամսագրերի համար, այլև ավելի բնական միջավայրում: Աղջիկը մեկ անգամ չէ, որ հանկարծակի ցույց է տվել իր մարմնի ամենաինտիմ մասերը, իսկ հասարակությունը անգիր գիտի նրա մարմնի ամեն հատվածը`շնորհիվ ներքնազգեստ չկրելու նրա սովորության:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries