A+ A A-

Համաշխարհային գեղեցիկ աստղերն ու իրենց մարմնի «զարդերը»

«Շարլիզ ՏերոնՇարունակում ենք աստղային դաջվածքների թեման և ներկայացնում աստղերի մյուս շարքը: Նրանք պակաս հետաքրքիր չեն: Դե ինչ…
Մեգան Ֆոքս: Հարց է ծագում, թե ի՞նչը կարող է գեղեցիկ մարմինն էլ ավելի գեղեցիկ դարձնել: Տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի սիրելի և տաղանդավոր դերասանուհի Մեգան Ֆոքսը գիտի հարցի պատասխանը. դաջվածքները: Գեղեցկուհու մարմնին ընդհանուր առմամբ յոթ դաջվածք կա: Դրանցից երկուսը խորհդավոր հաղորդագրություններ են, որոնք կարծես թե հատուկ իմաստ ունեն Ֆոքսի համար. «Կար-չկար մի աղջնակ կար, ով չգիտեր, թե ինչ է սերը, մինչև մի տղա չկոտրեց նրա սիրտը» և «Բոլորս էլ ծիծաղելու ենք ոսկեզօծ թիթեռնիկների վրա»: Այս ռոմանտիկ գրությունները տեղ են գտել Մեգանի մեջքին: Նրա ամենահայտնի դաջվածքը Մերիլին Մոնրոյի տատուն է, որ գտնվում է նրա ձեռքին:Մեգան Ֆոքս Դերասանուհին ասում է, որ այս պատկերը հիշեցնում է, որ կինոյի աշխարհում չպետք է չափն անցնել, որովհետև կարելի է ինքնասպանության հասնել: Եվս մեկ դաջվածք կա նաև Մեգանի փորի ներքևում` դա նրա ընկերոջ անունն է` Բրայան Օսթին Գրին:
Քրիսթինա Ագիլերա: Հայտնի ամերիկյան երգչուհի Քրիսթինա Ագիլերան նույնպես դաջվածքների սիրահար է: Նրա վերջին գործերից է  «Te Amo Siempre» գրությունը, որ տեղ է գտել նրա ձախ ձեռքին: Հայտնի է, որ դաջվածքը նվիրված է երգչուհու արդեն նախկին ամուսնուն` Ջորդա Բրեթմենին:
Շարլիզ Տերոն: Սպիտակամորթ գեղեցկուհի Շարլիզ Տերոնը նախընտրում է նուրբ դաջվածքներ: Այսպես` նրա աջ ոտքին գեղեցիկ կապույտ թռչուն է դաջված, իսկ վերջերս դերասանուհին կոճին դաջեց ոսկե ձկնիկի պատկեր: Հայտնի է, որ ոսկե ձկնիկը խորհրդանշում է ամենանվիրական երազանքների իրականացում, որոնք դերասանուհու մոտ, կարծես թե, բավականին շատ են:
Լեդի Գագա: Դիսկո-դիվան հազվադեպ է խոսում իր դաջվածքների մասին, սակայն հաճախ է դրանք ցուցադրում: Նրա ձախ ուսին երիցուկներ են դաջած, որոնք գողերի աշխարհում հատուկ նշանակություն ունեն: Սակայն ժամանակակից աշխարհում երիցուկներն ավելի շուտ անմեղություն են խորհրդանշում, այլ ոչ թե հանցագործ աշխարհին պատկանելիություն:  Նրա վերջին դաջվածքը գերմաներեն գրվածք է` Ռայներ Մարիա Ռիլկեյի բանաստեղծությունից հատված:
Ջոնի ԴեպպՋոնի Դեպպ: Դերասանի բոլոր դաջվածքները այսպես թե այնպես կապված են նրա կյանքում կարևոր իրադարձությունների հետ: Առաջինը Betty Sue դաջվածքն է, որն արվել է դերասանի ծնողների ամուսնությունից անմիջապես հետո` մոր պատվին: Դեպպի աջ ուսին հնդկացու գլխի պատկեր է և Wino Forever գրվածք:  Այն նվիրված էր դերասանի նախկին սիրուն` Վայնոնա» Ռայդերին: Սակայն երգչի կյանքում ամեն ինչ փոխվեց, երբ նա հանդիպեց Վանեսսա Պարադիին` ներկայիս կնոջը, և նա ստիպված եղավ Winona-ն դարձնել Wino: Ջոնն ունի նաև ճնճղուկի դաջվածք` նվիրված որդուն` Ջոնին, ով պաշտում է հոր` ծովահենի դերը: Եվս մեկ դաջվածք The Brave գտնվում է աջ նախաբազկին:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries