A+ A A-

Էմանուել Քելլիին հաջողվեց հուզել միլիոնավոր մարդկանց

Էմանուել ՔելլիԱվստրիալացի համարձակ երիտասարդը` Էմանուել Քելլին երազում է երգչի կարիերայի մասին, իսկ այս դեպքում երազանքները կարծես իրականություն են դառնում. չէ՞ որ նա հուզել է «The X Factor» նախագծի ժուրիին:
Էմանուելը` «Children First» հիմնադրամի տնօրեն Մոյրա Քելիի որդեգրված որդին, ցնցեց Ռոնան Քիթինգին (Ronan Keating), Spice Girls խմբի նախկին անդամ Մել Բրաունին (Mel Brown) և ժուրիի մյուս երկու անդամներին Ջոն Լեննոնի «Imagine» երգի իր հուզառատ կատարմամբ:
Երբ նրան հարցրին, թե քանի տարեկան է, նա պատասխանեց. «Ճիշտն ասած` չգիտեմ: Երբ մայրիկս գտավ ինձ մանկատանը, ծննդյան ոչ մի վկայական չկար»: «Ես ծնվել եմ պատերազմի ժամանակ, ինձ ու եղբորս թողել են կոշիկի տուփերի մեջ ու լքել»: Էմանուելն ու իր եղբայրը` Ահմեդը, որդեգրվել են Իրաքից: Երկուսն էլ վերջույթների վնասվածք ունեն, ինչը քիմիական պատերազմի հետևանք է: Նրանք գտնվում էին մանկատանն, երբ Մոյրա Քելլին փրկեց նրանց: Մեծահոգի կինը խնամում է նաև Բանգլադեշցի սիամական երկվորյակներ Կրիշնային և Տրիշնային:
Էմանուելն ասում է, որ X Factor նախագծին մասնակցելն ավելին էր, քան` հրաշքը: «Բառերն անկարող ենԷմանուել Քելլի նկարագրել, թե ինչ էի զգում, երբ բեմում էի»,- ասում է նա: «Երբ սկսեցի երգել, շուրջս ամեն ինչ վերացավ: Ադրենալինը գլուխ բարձրացրեց: Ապշեցուցիչ էր»: Ոչ ոքի մոտ կասկած անգամ չկա, որ երիտասարդն իսկապես տաղանդավոր է և հրաշալի ձայն ունի:
Էմանուելն ասում է, որ հավատում է, որ շնորհ ունի: «Ես սիրում եմ երգել և ցանկանում եմ միայն ու միայն երգել»,- խոստովանում է նա:
«Գիտեմ, որ կան ինձնից 50 անգամ լավ երգողներ, պարզապես նրանք որոշում են չընտրել այդ ուղին: Երգելն այն ուղին է, որին ես ցանկանում եմ հետևել. այժմ որոշ դռներ բացվել են, ես ուղղակի ուզում եմ դրանք հրել ու ավելին բացել: Ես պարզապես ուզում եմ երգել և երջանկացնել մարդկանց»:
Երիտասարդն ասում է, որ իր վնասված վերջույթները չեն խանգարում իրեն, և որ նա խղճահարության կարիք չունի:
«Ես չեմ ցանկանում, որ մարդիկ լսեն իմ կատարումներն ու ասեն` wow, նա այնքան համարձակ է. ես ցանկանում եմ, որ նրանք տեսնեն ինձ ու ասեն` wow, նա իսկապես գեղեցիկ ձայն ունի կամ` wow, նրան մեծ ապագա է սպասվում, ոչ թե` wow, որքան համարձակ քայլ է նրա համար»:
Էմանուելի կատարումը վաստակեց հոտնկայս ծափահարություններ ժուրիի և ապշած հանդիսատեսի կողմից: Ռոնան Քիթինգը հիացած էր Էմանուելով, ով անցավ մրցույթի հաջորդ փուլ: «Երբևէ այսքան չէի հուզվել»,- խոստովանեց երգիչը:
Անցյալ տարի Էմանուելը մասնակցել էր Australia's Got Talent շոուին, սակայն չէր անցել նախընտրական փուլը:
Ամենահուզիչը թերևս երգի ընտրությունն էր…
Imagine there's no countries
It isn't hard to do
Nothing to kill or die for
And no religion too
Imagine all the people
Living life in peace…
{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries