A+ A A-

Րիհաննան սեքսի, պապարացիների ու Քրիս Բրաունի մասին

ՐիհաննաՐիհաննան հայտնի է իր անկեղծությամբ ու համարձակությամբ: Նա երբեք չի վախենում ասել այն, ինչ մտածում է: Հայտնի Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում նա բացահայտ խոսում է սեքսուալ նախասիրությունների մասին և քննարկում է Քրիս Բրաունի հետ տհաճ միջադեպը:
Սեքսի մասին: «Անկողնում հնազանդ լինելն այնքան զվարճալի է: Պատկերացնում ես, որ փոքրիկ լեդի ես, իսկ կողակիցդ դառնում է կեղտոտ մաչո: Դա հետաքրքիր է ինձ համար, սիրում եմ կերպարանափոխվել ինչպես բեմում, այնպես էլ անկողնում: Ապտակներ ստանալ, կապկպված լինել… Դա ինձ համար աննկարագրելի հաճույք է, ես սիրում եմ կրքոտ սեքս: Իսկ ձաղկումներն ու երկաթյա շղթաներն արդեն շատ է… Ես կնախընտրեի ձեռքերը»:
Ինչու չի նա սիրում պապարացցիական լուսանկարները: «Երբ ինչ-որ մեկի հետ մտերմիկ հարաբերությունների մեջ եք, ցանկանում եք լինել միայն այդ մարդու հետ և ոչ թե յուրաքանչյուր քայլին դիրքի մեջ լինել լուսանկարիչների համար: «Skype»-ն այդ տեսանկյունից ավելի նախընտրելի է ինձ համար, քան նույն ինքը twitter-ը, որտեղ լիքն են բազմապիսի լուսանկարները, որ անհրաժեշտ է մեկնաբանել: Իսկ այ եթե հայտնիության հետ խնդիր կա, ապա անկապ լուսանկարները շատ տեղին կարող են լինել: Ի դեպ`Րիհաննա վաղուց է ինչ չեմ տեսել իմ հիմար լուսանկարներից, ասենք «ես համբուրգեր եմ ուտում» կամ «ես սուպերմարկետից մաստակ եմ գնում»: Կարծում եմ` մարդիկ արդեն սկսել են վախենալ դատարաններից ու դատավարություննից: Չէ՞ որ դա կարող է վատ անդրադառնալ նրանց վրա, և դա շատ արդար է»:
Քրիս Բրաունի հետ խնդրի մասին. «Ես չեմ ցանկանում, որ մարդիկ տեսնեն, թե ինչպես եմ ես տառապում, արտասվում, չեմ ցանկանում, որ իմ պատճառով ինչ-որ մեկն իրեն վատ զգա: Ինձ համար դա դժվար պահ էր: Այն ժամանակ էլ, հիմա էլ հրաժարվում եմ որևէ մեկնաբանությունից: Ուզում էի, որ մարդիկ իմ մեջ ուժեղ անհատ տեսնեն, այդ պատճառով ինձ հավաքեցի, ուշքի եկա: Պարզապես պաշտպանվում էի այնպես, ինչպես յուրաքանչյուրը պետք է պաշտպանվի, և վերջ»:
Հետևանքների մասին: «Մենք պարզապես չպետք է դրան կրկին անդրադառնանք: Չեմ ուզում, որ Քրիսն աշխատանքային խնդիրներ ունենա այդ միջադեպից հետո: Այն, ինչ նա արել է, մեր անձնական գործն է և երաժշտական կարիերայի հետ որևէ կապ չունի: Փաստաբաններն ու դատարանը գործից մի հսկայական խնդիր սարքեցին և արգելեցին Քրիսին ինձ 100 մետրից մոտ գտնվել, ինչի պատճառով նա չի կարողանում ներկա գտնվել մրցանակաբաշխություններին: Պետք չէ խառնել անձնականն ու հասարակականը: Բոլորին միաժամանակ գոհացնել չենք կարող»:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries