A+ A A-

Նորություններ Սելենա Գոմեսից, Բրունո Մարսից ու Րիհաննայից

Սելենա ԳոմեսՍելենա Գոմեսը կվարի MTV Europe Music Awards մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին իռլանդական Բելֆաստ քաղաքում: Սելենան ոչ միայն բեմից կվարի արարողությունը, այլև պաշտոնական կայքի միջոցով կկիսվի նորություններով ու կուլիսային նկարահանումների գաղտնիքներով, ինչպես նաև Twitter-ով կշփվի բոլոր ցանկացողների հետ: «Ես այնքան հուզված եմ այս ամենից, իմ երազանքն իրականություն դարձավ»,- հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գոմեսը: «Սա հսկայական իրադարձություն է երաժշտության աշխարհում, որն հավաքում է բոլոր համաշխարհային աստղերին»: Ամենաշատ անվանակարգերում այս տարի առաջադրվել է Լեդի Գագան, նրան հետևում են Քեթի Փերրին, Ադելն ու Ջասթին Բիբերը` Սելենա Գոմեսի երիտասարդ սիրահարը: Անցյալ տարի մրցանակաբաշխությունը վարել է Եվա Լոնգորիան:
Ամերիկյան երգիչ Բրունո Մարսը «Մթնշաղը: Լուսաբաց: Մաս 1» ֆիլմի համար ձայնագրել է It Will RainԲրունո Մարս երգը: Եվ այժմ նա երազում է աշխատել ֆիլմի աստղ Ռոբերտ Պատտինսոնի հետ, ով վերջերս խոստովանել է, որ պատրաստվում է իր դեբյուտային ձայնասկավառակի ձայնագրություններին: Բրունոն ասում է, որ It Will Rain երգը արտացոլում է ֆիլմի հերոսներ Էդվարդ Կալլենի և Բելլա Սվոնի սիրո մութ կողմերը: Բրունոն խոստովանում է, որ սաունդթրեքի ձայնագրությունից առաջ դիտել է վամպիրական սագայի բոլոր նախկին սերիաները: «Ինձ համար «Մթնշաղ» ֆիլմը սիրային պատմություն է: Սակայն այս սերը մռայլ է: Իմ երգը նկարագրելու լավագույն տարբերակն այն սիրո մութ կողմի մասին երգ անվանելն է: It Will Rain երգը սկսում է իմ ձայնի ու կիթառի հնչյունների համադրությամբ: Հենց դիտեցի ֆիլմը, գլխումս միանգամից ծնվեց մեղեդին, և ես անմիջապես ձայնագրեցի այն»: It Will Rain սինգլը թողարկվեց սեպտեմբերի 27-ին, իսկ Անգլիայում այն վաճառքի կհանվի նոյեմբերի սկզբին: Երգը բավականին գեղեցիկ է, և արդեն իր արժանի տեղն է գտել հեռախոսիս երգացանկում J
Ռիհաննայի We Found Love սինգլի պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին երգչուհու ֆեյսբուքյան Ռիհաննաէջում և ԱՄՆ-ի ռադիոյի եթերում: Ռիհաննան առաջին երգչուհին է, ում ֆեյսբուքյան երկրպագուների թիվն անցել է 45 միլիոնը: We Found Love երգը կընդգրկվի Ռիհաննայի նոր ձայնասկավառակում, որը կթողարկվի նոյեմբերի 21-ին: Ձայնասկավառակը, որի անունը դեռ չի հայտարարվում, կլինի երգչուհու թվով 6-րդը: Հիշեցնենք, որ Ռիհաննայի վերջին` Loud ալբոմը, որ թողարկվեց մի տարի առաջ, առաջին իսկ շաբաթվա ընթացքում վաճառվեց ավելի քան 200 հազար օրինակով, իսկ ընդհանուր վաճառքի թիվը հասավ 8 միլիոնի: Loud-ը աշխարհի 13 երկրներում պլատինե կարգավիճակ ստացավ, իսկ 9-ում` ոսկե: Ռիհաննայի բոլոր մնացած սինգլներն ընդգրկվել են Billboard–ի Hot 100 լավագույն տասնյակում, իսկ Only Girl In The World, What’s My Name (feat.Drake) և S&M երգերը գրավել են առաջատար հորիզոնականը:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries