A+ A A-

Սթիվ Ջոբս. նա մեր գրպաններում ինտերնետ տեղադրեց ու հեռացավ

Սթիվ ՋոբսԵրեկ աշխարհը ցնցվեց Apple  ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան լուրից: Շոկի մեջ էին Սթիվի աշխատակիցներն ու մրցակիցները, ովքեր արդեն հայտնել են իրենց առաջին տպավորությունների մասին: Վշտին միացել է նաև ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:
Սթիվ Ջոբսի երկրպագուները Apple-ի խանութներ են տանում ծաղիկներ և ցավակցական նամակներ, իսկ բժիշկները թվարկում են համակարգչային տաղանդի մահվան բազմաթիվ հնարավոր պատճառներ: Այնուամենայնիվ Ջոբսը գիտեր, որ ամեն վայրկյան կարող է մահանալ և օգտագործում էր այդ միտքը գլխապտույտ հաջողությունների հասնելու համար:
Ավելի քան յոթ տարի առաջ Սթիվ Ջոբսի մոտ հայտնաբերվեց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հազվադեպ ձև: Բոլոր այս տարիներին նա ապրում էր մահվան մասին մտքերով, սակայն նա դրանից չէր ընկճվում, այլ ընդհակառակը` այն որպես խթան էր օգտագործում:
Մի անգամ նա ասել է. «Այն բանի գիտակցումը, որ յուրաքանչյուր վայրկյան կարող եմ մահանալ, գլխավորՍթիվ Ջոբս գործիքն է, որն օգնում է կատարել կյանքի դժվարին ընտրությունը: Քանի որ գրեթե ամեն ինչ այս աշխարհում` պասիվ սպասումը, հպարտությունը, վախերը, վիրավորանքներն ու անհաջողությունները ընկնում են մահվան առջև` թողնելով միայն կարևոր բաները»: Նա ասել է, որ մահվան մտքերը օգնում են խուսափել այն թակարդներից, որ լարում է կորցնելու վախը: Չէ՞ որ երբ արդեն ամեն ինչ կորցրել եք, ապա սրտի կանչին չհետևելու պատճառներ չկան: «Մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է»,- ասել է նա:
Շատերի համար Սթիվ Ջոբսը միայն համակարգչային ընկերության հիմնադիր էր, այլև իսկական կուռք: Ողջ աշխարհում Apple-ի խանութները լի են ծաղիկներով, մոմերով և նամակներով: Իսկ ընկերության պաշտոնական apple.com կայքի գլխավոր էջին Ջոբսի սև-սպիտակ նկարն է և նրա կյանքի ու մահվան տարեթվերը:
Ջոբսի բուժմամբ զբաղվող բժիշկները նրա մահվան շուրջ որևէ մեկնաբանություն չեն արել: Ուստի լրագրողներն առաջնորդվում են հանրությանը հայտնի փաստերի հիման վրա կազմված ենթադրություններով միայն: Բանն այն է, որ Ջոբսը ձգտում էր չծավալվել իր անձնական կյանքի շուրջ և ամեն կերպ հեռու էր պահում լրագրողներին իր ընտանիքից:
Սթիվ ՋոբսՀայտնի է, որ Ջոբսի հիվանդության դեպքում քաղցկեղի բջիջները տարածվում են ավելի սովորականից դանդաղ: 2004-ին բժիշկները հեռացրին նրա ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լեղապարկի մի մասը: Վիրահատությունը հաջող անցավ, ինչը լավանալու հույսեր տվեց, բայց 2009-ի հունվարին Ջոբսը կրկին վեցամսյա արձակուրդի անցավ:
Այս տարվա օգոստոսին Ջոբսը լքեց Apple-ի տնօրենի պաշտոնը: Ընկերության գլխավոր ղեկավար դարձավ Թիմ Քուքը: Ընդ որում Ջոբսն ընտրվեց Apple-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Երբ Ջոբսը հայտարարեց իր պաշտոնաթողության մասին, նա չբացատրեց, թե արդյոք դա կապված է իր առողջության վատթարացման հետ, թե ոչ: «Ես միշտ ասել եմ, որ եթե գա այդպիսի օր, որ ես չկարողանամ կատարել պարտականություններս, առաջինը կլինեմ, որ կհայտարարեմ դրա մասին: Ցավոք` այդ օրը եկել է»,- գրել էր նա տնօրենների խորհրդին ուղղված իր նամակում:
Ջոբսի մահվան նախօրյակին տեղի ունեցավ iPhone 4S հեռախոսի պրեզենտացիան: «Խնձորային» արտադրության շատ երկրպագուներ մինչև վերջ հույս ունեին, որ ավանդույթի համաձայն բեմ դուրս կգա iPhone-ի հայրիկը` Ջոբսը: Սակայն նոր սմարթֆոնը ներկայացրեց Թիմ Քուքը:
Թերևս Ջոբսի ընտանիքից հետո ամենակարևոր ռեակցիան Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակինն էր: LA Times-ի լրագրողները հայտնում են, որ երբ փորձում էին նրանից հարցազրույց վերցնել, նա այնքան ցնցված էր, որ չկարողացավ զսպել էմոցիաները: Այն, ինչ նա կարողացավ ասել, հետևյալն էր. «Երբեմն մարդիկ իրենց առջև նպատակներ են դնում: Սթիվ Ջոբսը կարողացավ հասնել իր առջև դրված բոլոր նպատակներին»:
Սթիվը մահացավ հանգստության մեջ` շրջապատված ընտանիքի անդամներով: Ահա նրա ընտանիքիՍթիվ Ջոբս հաղորդագրությունը. «Սթիվը գնահատում և պաշտպանում էր իր ընտանիքը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ միասին աղոթում էին նրա առողջության համար: Մենք հատուկ կայք կբացենք, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան թողնել իրենց ցավակցություններն ու շնորհակալական խոսքերը: Մենք շնորհակալ ենք բոլորին աջակցության և բարության համար: Մենք գիտենք, որ ձեզնից շատերը ողբում են մեզ հետ Սթիվի մահը և միայն խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը»:
Բարակ Օբամա, ԱՄՆ նախագահ. «Միշելն ու ես ցավում ենք Սթիվ Ջոբսի մահվան համար: Սթիվը ամերիկացի մեծագույն հայտնագործողների թվին է պատկանում: Նա այնքան համարձակ գտնվեց, որ շեղվեց սովորական մտածելու ուղուց, այնքան հանդուգն, որ մտածի, թե կարող է փոխել աշխարհն ու այնքան տաղանդավոր, որ կարողացավ անել դա: Իր ավտոտնակում բացելով Ամերիկայի ամենահաջողակ ընկերություններից մեկը` նա մարմնավորեց ամերիկյան երազանքը: Համակարգիչներն անձնական դարձնելով և ինտերնետը մեր գրպաններում տեղադրելով` նա տեղեկատվական հեղաշրջումը ոչ միայն հասանելի, այլև հաճելի դարձրեց: Իսկ իր տաղանդները կյանքի կոչելով` նա երջանկացրեց միլիոնավոր երեխաների և մեծահասակների: Սթիվը սիրում էր ասել, որ ապրում է յուրաքանչյուր օրն այնպես, ասես այն վերջինն էր իր կյանքում: Այդ պատճառով նա կարողացավ փոխել մեր կյանքը: Նա փոխեց այն, թե ինչպես ենք մենք նայում աշխարհին: Սթիվի ամենամեծ հաջողությունն այն էր, որ մեզանից շատերն իմացան նրա մահվան մասին այն սարքերի միջոցով, որոնք նա էր ստեղծել: Միշելն ու ես ուղարկում ենք մեր մտքերն ու աղոթքները Սթիվի կնոջը, ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան»:
Առնոլդ Շվարցնեգգեր` Քալիֆորնիայի նախկին նահանգապետ. «Սթիվն իր կյանքի ամեն օրն ապրում էր քալիֆորնիական երազանքով. նա փոխեց աշխարհն ու ոգեշնչեց մեզ»:
Սթիվ ՋոբսԲիլլ Գեյթս` Microsoft ընկերության տնօրենների խորհրդի նախագահ. «Ես չափացանց ազդվել են Սթիվ Ջոբսի մահվան լուրից: Մելինդան և ես մեր ցավակցություններն ենք հղում նրա ընտանիքին և ընկերներին և բոլոր նրանց, ովքեր երջանկություն են ունեցել ճանաչել նրան: Ես և Սթիվն առաջին անգամ հանդիպել ենք 30 տարի առաջ և մեր կյանքի գրեթե կեսն անց ենք կացրել միմյանց հետ ընկերություն անելով, մրցելով և աշխատելով: Աշխարհը դեռ չի տեսել այնպիսի մեկին, ով իր վրա ավելի շատ ազդեցություն է թողել, քան Սթիվը: Եվ դեռ շատ սերունդներ զգալու են այն: Ես շատ կկարոտեմ Սթիվին»:
Մարկ Ցուկերբերդ` Facebook-ի գործադիր տնօրեն. «Շնորհակալություն Սթիվ, որ եղար ինձ ընկեր ու խորհրդատու: Շնորհակալություն, որ ապացուցիր, որ քո հայտնագործությունները կարող են փոխել աշխարհը: Ես կկարոտեմ քեզ»:
Լարրի Փեյջ` Google-ի գործադիր տնօրեն. «Ես շատ-շատ տխրեցի, երբ լսեցի Սթիվի մահվան լուրը: Նա մեծ մարդ էր, ով կարող էր հպարտանալ մեծ հաջողություններով և անսահման անձնական հմայքով: Թվում է` նա միշտ մի քանի բառով կարող էր ասել այն, ինչ մյուսները երկար ժամանակ մտածում էին: Այն ուշադրությունը, որ նա հատկացնում էր իր արտադրանքն օգտագործողներին, ինձ համար միշտ ներշնչանքի աղբյուր է եղել: Նա միշտ շատ բարյացկամ էր իմ հանդեպ և հաճախ օգնում էր խորհուրդներով, անգամ երբ իրեն վատ էր զգում: Մենք հոգեպես նրա ընտանիքի և ընկերության հետ ենք»:
Բոբ Այհեր` Disney-ի գործադիր տնօրեն. «Սթիվ Ջոբսը հիանալի ընկեր և վստահելի խորհրդատու էր: Նրա ժառանգությունը ծավալվում է իր ստեղծած արտադրանքի սահմաններից: Եվ չնայած նա հասել է այդքան բանի` այնպիսի տպավորություն էր, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Աշխարհը հազվագյուտ տաղանդ կորցրեց, իսկ Disney-ը` ընտանիքի անդամի և հիանալի ընկերոջ»:
Դիք Կոստոլո` Twitter-ի գործադիր տնօրեն. «Երբեմն հայտնվում են մարդիկ, ովքեր այնպիսի հայտնագործություններ են անում, որոնք ոչ միայն բարձրացնում են եղած մակարդակը, այլև ստեղծում են նոր ստանդարտներ և բացում են նոր հորիզոններ»:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries