Այն մասին, թե ինչո՞վ են զբաղվել աստղերը վերջին մեկ շաբաթում
- Մանրամասն


Ժամանակին Լինդսեյ Լոհանը հոլիվուդյան ամենահայտնի դերասանուհիներից էր: Բացի այդ նա համարվումէր աշխարհի ամենացանկալի կանանցից մեկը: Իսկ այժմ դերասանուհու գեղեցկությունը մարում է… Մի քանի տարի շարունակ թմրանյութեր և ալկոհոլ ընդունելու արդյունքն արդեն երևում է նրա արտաքինի վրա: Մաշկի անառողջ գույնն ու այտուցվածությունը դեռ քիչ էին, այժմ էլ երգչուհու ատամներն են փչանում: Նրա «հոլիվուդյան» ժպիտից հետք անգամ չի մնացել:
Հայտնի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը հայտնի շոպոգոլիկ է: Նա շատ է սիրում թանկագին աքսեսուարներ: Նրա վերջին գնումը 11 հազար ԱՄՆ դոլար արժեք ունեցող սպորտային ժամացույցն է: Առաջին հայացքից ժամացույցն առանձնահատուկ ոչինչ չունի: Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես: Բանն այն է, որ ժամացույցի ամրանը կոկորդիլոսի կաշվից է, իսկ շրջանակը 18-կարատանոց կարմիր ոսկուց: Բացի այդ ժամացույցը կարող է ցույց տալ միաժամանակ հինգ ժամային գոտիներ:
Քրիսթինա Ագիլերան երբեք էլ նիհարության հայտնի չէր, սակայն դա նրան չի մտահոգում. նա բեմում ցատկոտում է` հագին մի քանի համար փոքր լողազգեստներով: Եվ ամենասարսափելին այն է, որ նման տեսքով նա հանդես է եկել Մայքլ Ջեքսոնի հիշատակից նվիրված համերգին: Ամոթ, Քրիսթինա, հազար ամոթ…
Ըստ Esqiure ամսագրի Ռիհաննան հռչակվել է մոլորակի ամենացանկալի կինը: Եվ որպեսզի մնա իր դիրքում` Ռիհաննան մերկ լուսանկարվել է ամսագրի համար: Լուսանկարներում
Ռիհաննան ինչպես միշտ ցուցադրում է իր սեքսուալ մարմինը` ինտիմ մասերը ծածկելով ջրիմուռներով: Վերջերս շատ են քննարկվում նրա համարձակ զգեստները: Նրա անունն անընդհատ քննարկման առարկա է: Երգչուհու բոլոր տեսահոլովակներն ու ելույթները լի են անհավանական էրոտիզմով ու համարձակությամբ: Ռիհաննան սակայն չի բավարարվում միայն իր ընկերոջ հետ հարաբերություններով: Պարզվում է` երգչուհին սիրում է հաճախել ստրիպ-ակումբներ, ընդ որում ընկերոջ հետ, ով թողնում է նրան տարբեր սեքսուալ խաղեր խաղալ պարուհիների հետ: Օրերս լոնդոնյան ակումբներից մեկում նա իսկական տոն էր կազմակերպել: Նա վճարում էր պարուհիներին և վայելում էր նրանց պարը: Անվտանգության աշխատակիցներին այդքան էլ դուր չէր գալիս նրա սանձարձակ վարքը և ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին նրան, որ պարուհիներին դիպչել չի կարելի: Երգչուհին դիպչում էր երկարոտն պարուհիների կրծքին, ովքեր, ճանաչելով նրան, դեմ չէին լինում:{jacomment on}
