A+ A A-

Ջոն Լեննոն և Յոկո Օնո. 20-րդ դարի ամենահայտնի սիրային զույգը:

Ջոն Լեննոն և ՅոկոԱհա թե ինչ է պատմում Ջոն Լեննոնը Յոկոյի հետ առաջին հանդիպման մասին:
«1966 թիվն էր: Անգլիա: Ինձ ասացին, որ Ամերիկայից եկած մի ճապոնացի նկարչուհի-ավանգարդիստուհի հեփփենինգ է կազմակերպում: Ես շրջում էի ցուցահանդեսով և մի սանդուղք նկատեցի, մագլցեցի վերև և այնտեղ կախված մի խողովակ տեսա: Ինձ կատարյալ ապուշ զգալով նայեցի դրա մեջ և կարդացի մի բառ. «Այո»: Այդ տարիներին ավանգարդ էր համարվում այն, երբ մարդ ջարդուփշուր էր անում դաշնամուրը կամ քանդակը, մի խոսքով ամեն ինչ անտի-, անտի-, անտի- էր: Ձանձրալի մերժումներ: Իսկ այստեղ ես կարդացի «այո» բառն ու որոշեցի մնալ մեխերի ու խնձորների այդ ցուցահանդեսում:
Այնտեղ մի գրառում կար, որ գրավեց ինձ: «Մի մեխ մեխիր»: Ես հարցրեցի. «Կարո՞ղ եմ մեխ մեխել»:Ջոն Լեննոն և Յոկո Յոկոն պատասխանեց. «Ոչ, որովհետև բացումը վաղն է»: Սակայն պատկերասրահի տնօրենը մոտեցավ նրան ու շշնջաց. «Թող մեխի: Նա միլլիոնատեր է: Գուցե գնի այդ գործը»: Նրանք սկսեցին շշուկով խոսել: Վերջապես նա ասաց. «Դե լավ, կարող ես մեխել, բայց սկզբից հինգ շիլլինգ վճարիր»: Իսկ ես ասացի. «Լավ: Ես կտամ քեզ մտացածին հինգ շիլլինգ և կմեխեմ մտացածին մեխը»: Այդպիսին էր մեր առաջին հանդիպումը. նա ինչ-որ բան զգաց, ես ինչ-որ բան զգացի, իսկ մնացածն արդեն այլ պատմություն է»:
Այդ հանդիպումից հետո Յոկոն գրել էր իր օրագրում, որ գտնվել է այն մարդը, ում նա կարող էր սիրել: Լեննոնը սկսեց նրանից կարճ գրառումներով երկտողներ ստանալ. «Պարիր», «Շնչիր», «Մինչև լուսաբաց կրակին նայիր»… Յոկոն զանգում էր նրան և երկար մենախոսություններ էր արտասանում սոցիալական անարդարության, ժամանակի ոգու մասին: Լեննոնը նրան առանձնակի ուշադրությամբ լսում էր: Նա սովոր էր իրեն հնազանդվող կանանց: Յոկոն լրիվ ուրիշ էր: Նա զգում էր, որ պետք է հնազանդվի իրենից յոթ տարի մեծ ճապոնուհուն: Նա այսպես էր խոսում Յոկոյի մասին.
-Նա  ուսուցիչ է, ես` աշակերտ: Ես հայտնի մարդ եմ, ում մասին մտածում են, թե ամեն ինչ գիտի, սակայն նա է իմ ուսուցիչը: Նա ինձ սովորեցրել է այն ամենին, ինչ ես գիտեմ: Երբ ես դեռ ոչինչ չգիտեի, նա արդեն ամեն ինչ գիտեր: Յոկոյի հետ ես ազատ դարձա: Նրա մտերմությունն ինձ ամբողջական մարդ դարձրեց: Առանց նրա ես պարզապես կեսմարդ էի:
Լեննոնի կյանքում իր դերի մասին Յոկոն պատմում է.
-Մինչ ինձ հետ հանդիպումը նա ուներ իր սեփական կյանքի փորձը, ինչը ես չունեի, այնպես որ ես էլ նրանից եմ շատ բան սովորել: Դա փոխադարձ պրոցես է…
Յոկոն ու Լենոնը բաժանվեցին իրենց կողակիցներից և 1968-ից սկսեցին միասին ապրել: Հաջորդ տարի Բիթլզ խումբը լուծարվեց: Շատերը դրանում մեղադրում էին հենց Յոկո Օնոյին: Լենոնը Յոկոյին տանում էր իրենց փորձերին, թեև խմբի անդամները պայմանավորվել էին ընկերուհիներին և կանանց ստուդիա չտանել: ՄաքՔարթնին, տեսնելով, թե ինչպես են փոխվում Լենոնի երաժշտական նախասիրությունները, խմբի առաջնորդությունը վերցրեց իր ձեռքը, ինչով զայրացրեց Լենոնին:
1971-ին թողարկվեց Լենոնի «Imagine» ձայնասկավառակը: «Imagine» երգը դարձավ նրա ամենահայտնի սոլո կատարումը, որում նա պատմում է իր պատկերացրած իդեալական աշխարհի մասին, որտեղ մարդիկ ապրում են այսօրվա օրով` չերազելով դրախտի մասին կամ չվախենալով դժոխք ընկնելու մտքից: Գոյություն չունի պետության և հավատքի միջև սահման, չկան պատերազմներ, սեփականություններ, ագահություն և սով: Բոլոր մարդիկ եղբայրներ են:
Ջոն Լեննոն և Յոկո1973-ին Յոկո Օնոն որոշում է ընդունում որոշ ժամանակով բաժանվել Լեննոնից, որպեսզի երկուսն էլ իրենց կրկին ազատ զգան: Յոկոն Լեննոնի համար սիրուհի է գտնում և նրանց երկուսին ուղարկում Լոս Անջելես, որտեղ նրանք ապրում են մեկ ու կես տարի: Այդ ժամանակահատվածում Լեննոնը շատ էր խմում:
Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Յոկոն ճիշտ էր, և ժամանակավոր բաժանումը երկուսին էլ անհրաժեշտ էր: Լեննոնը պետք է որոշեր, թե որն էր նրա համար ավելի կարևոր` ներքին ազատությունը, թե՞ Յոկոն: Երբ Լեննոնը վերջնական որոշում ընդունեց, Յոկոն թույլ տվեց նրան վերադառնալ իր մոտ: Դա տեղի ունեցավ 1975-ին: Շուտով Լեննոնը հայր դարձավ: 1980-ին թողարկվեց Լեննոնի «Double Fantasy» ձայնասկավառակը, որը դարձավ վերջինը Լեննոնի արվեստում. մի քանի շաբաթ անց նա մահացավ:
Լեննոնին սպանեցին 1980 թվականի դեկտեմբերի 8-ին: {jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries