A+ A A-

Փոփ-աստղերը Լեդի Գագայից առաջ և հետո

Քեթի ՊերրիՇեղշե լյա ֆամ` փնտրեք կնոջը, կասեն ֆրանսիացիները, շեղշե լյա Լեդի Գագա, կասենք մենք: Այս տարօրինակ երգչուհու հայտնվելուն պես ժամանակակից ողջ շոուբիզնեսը փոխվեց: Նրան հետևեցին այնպիսի մեգաաստղեր, ինչպիսիք են Ռիհաննան, Բեյոնսեն և Քրիսթինա Ագիլերան: Լեդի Գագայից հետո շոուբիզնեսը լրիվ փոխվեց:
Քեթի Պերրի
Առաջին անգամ Քեթի Պերրին հայտնվեց հեռուստաէկրաններին Gym Class Heroes խմբի տեսահոլովակում: Այնտեղ նա խաղում էր գլխավոր հերոսի հրեշտականման ընկերուհու դեր: Իրականում էլ էր նա այդպիսին: Այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ շոուբիզնես է սլանում Lady Gaga անունով գնացքը, Քեթիի ոճը կտրուկ փոխվեց: Նա ընտրեց փին-ափ ոճը, սկսեց կրել բազմապիսի կեղծամներ: Ավելին` վերջին տեսահոլովակներից մեկում նա հանդես էր գալիս ոչ երկրային աղջկա կերպարով, իսկ MTV վերջին մրցանակաբաշխությանը ներկայացավ հսկա դեղին խորանարդով գլխարկով:
ՌիհաննաՌիհաննա
Բարբադոսցի կարմրահեր Ռիհաննան ժամանակին փորձում էր առաջ գնալ միմիայն իր բնական գեղեցկությամ շնորհիվ: Աղջնակը երգում էր իր Umbrella երգը, մռմռում "I don't wanna be a murderer", և բոլորը գոհ ու երջանիկ էին: Սակայն Լեդի Գագայի ազդեցությունը զգացվեց նաև Ռիհաննայի վրա: Նրա բնական մազերը փոխարինվեցին վառ բազմագույն կեղծամներով, իսկ զգեստներն ավելի ու ավելի արտասովոր:

Բեյոնսե

Բեյոնսե
Բեյոնսեի օրինակի վրա շատ լավ երևում է, թե ինչպես փոխվեց շոուբիզնեսը Լեդի Գագայի ազդեցության ներքո: Այս կնոջը մենք երկար ժամանակ է գիտենք` դեռ Destiny's Child խմբի ժամանակներից: Բեյոնսեն այդ ժամանակ էլ ամենաերկար զգեստները չէր կրում, սակայն ժամանակի հետ զգեստներն էլ, պարերն էլ ավելի վայրի դարձան: Նա սիրեց երիտասարդ և քիչ հայտնի դիզայներների, սկսեց կրել հետաքրքիր հագուստներ և գլխարկներ:

Քրիսթինա Ագիլերա

Քրիսթինա Ագիլերա
Բրիտնի Սփիրսի մշտական մրցակցուհի Քրիսթինա Ագիլերայի ոճում նույնպես նկատվում է Լեդի Գագայի ազդեցությունը: Սակայն դա կարծես թե ընդգծել է սեքսուալ շիկահերի նրա կերպարը: Կաշին, մետաղն ու տարօրինակ սանրվածքներն արտասովոր կերպով սազում են որոշ աղջիկներին:

Նիկի Մինաժ

Նիկի Մինաժ
Անհնար է հավատալ, բայց Նիկի Մինաժը ժամանակին սովորական թխահեր աղջնակ է եղել: Բայց օրերից մի օր նրա պրոդյուսերները որոշեցին, որ ինչ-որ բան պակասում է: Արդյունքում ամեն ինչ փոխվեց: Այժմ Նիկին տարօրինակ հագուստների գլխավոր մասնագետն է: Հետաքրքիր է, որ շատ ու շատ դեպքերում էպոտաժի թագուհի Գագան զիջում է Մինաժին:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries