A+ A A-

Ամենատարօրինակ մասնագիտությունները

Ամենատարօրինակ մասնագիտություններըԵթե դուք բողոքում եք ձեր աշխատանքից կամ մասնագիտությունից և վստահ եք, որ դուք եք աշխարհի ամենադժբախտ մարդը, քանի որ կատարում եք հենց այդ գործը, ապա առաջարկում ենք կարդալ այդ նյութն ու համոզվել, որ ձեզ համար դեռ ամեն ինչ ավարտված չէ: Աշխարհում շատ են անկապ-անիմաստ մասնագիտություններն ու գործերը: Տեսնենք, թե դրանց մեջ որոնք են ամենատարօրինակները:

  • Պարզվում է, որ Ճապոնիայում կա այսպիսի մասնագիտություն. տուրիստական դեսպանի պաշտոն ունեցող մարդը պետք է գովազդի իր երկիրը, որպեսզի որքան հնարավոր է շատ զբոսաշրջիկներ հետաքրքրվեն և այցելեն հենց Ճապոնիա:
  • Հնդկական Amanbagh հյուրանոցում կա շատ զվարճալի պաշտոն, որի էությունը կայանում է նրանում, որպեսզի քշի կապիկներին ճաշող զբոսաշրջիկից:
  • Մեմֆիսի Peabody (ԱՄՆ) հյուրանոցի հյուրերը կարող են տեսնել բադերի մարզիչի, ում պարտականության մեջ է մտնում կազմակերպել թռչունների կազմակերպված երթը հյուրանոցի շատրվաններից մինչև կտուր:
  • Վիրջինյան կզղիների Սենտ-Թոմաս կղզու Ritz-Carlton հյուրանոցում կա «կոկոսից անվտանգության տեխնիկայի ինժեների» պաշտոն, ով հետևում է, որպեսզի ծառերից ընկնող կոկոսները չխանգարեն հյուրանոցի հյուրերի անդորրը:
  • Բոլոր գեղեցիկ քաղաքներում կարելի է էքսկուրսիաներ վերցնել և ծանոթանալ քաղաքի տեսարժան վայրերին, սակայն միայն Փարիզում կա կոյուղու համակարգի գիդ:
  • Legoland ընկերությունում կա Lego-ի պրոֆեսիոնալ հավաքողի պաշտոն. մանկական խաղալիքի տարրերից այս մարդիկ հսկայական լանդշաֆտներ են ստեղծում:
  • Ցյուրիխի օդանավակայանում աշխատում են որսորդներ, ովքեր բռնում են մեկնող և ժամանող մարդկանցից փախած թռչուններին և ընտանի կենդանիներին:
  • Հելսինկիում հանդիպում են կարաոկե սարքերով համալրված տաքսիների վարորդներ: Իհարկե նման տաքսու ծառայություններն ավելի թանկ են:
  • Վենետիկի փողոցներում կհանդիպեք բարոյականության ոստիկանների, որոնցԱմենատարօրինակ մասնագիտությունները պարտականությունների մեջ է մտնում կարգի հրավիրել չափազանց ոգևորված և հրճված զբոսաշրջիկներին:
  • Սանտա-Բարբարայի (ԱՄՆ) Biltmore Four Seasons հյուրանոցում կարելի է տեսնել մի մարդու, ում վարձում են, որպեսզի նա հյուրերի համար շոուներ ցույց տա արծիվների հետ:
  • Աշխարհում գոյություն ունի երազանքների վաճառողի աշխատանք, ով զբաղվում է նրանով, որ իրականացնի պատվիրատուների ցանկացած ցանկություն ու երազանք: Այն, ինչ պետք է անել, միայն նրանց գրասենյակ գնալն ու ձեր երազանքի մասին պատմելն է:
  • Ոչ պակաս տարօրինակ մասնագիտություն է մրջյունների որսորդը, ում պարտականությունների մեջ է մտնում մրջյունների լավագույն տեսակների որսը, որոնք հետագայում մրջյունների արհեստական ֆերմաներում ծառայում են ցեղի շարունակմանը:
  • Դեզոդորանտներ արտադրող որոշ կազմակերպություններում գոյություն ունի հոտագետի աշխատատեղ: Այս մարդիկ զբաղվում են նրանով, որ հետևեն թե այս կամ այն դեզոդորանտն օրվա ընթացքում ինչպես է պահպանվում:
Իսկ դուք դեռ բողոքու՞մ եք ձեր գործից…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries