A+ A A-

Լեդի Գագան և իր ապշեցուցիչ կերպարանքները

 Լեդի ԳագաԷպատաժի թագուհի Լեդի Գագան գիտի, թե ինչպես պետք է գրավել բոլորի ուշադրությունը. կամ նրան կտեսնենք սարսափելի բարձրության պլատֆորմե կոշիկներով, որոնց վրա հազիվ է քայլում և առանց օգնականների ընկնում է ու վնասում ծնկները, կամ էլ տղամարդու կերպարով, որում նրան հազիվ ենք ճանաչում: Սակայն երգչուհու գլխավոր «ֆիշկան» նրա անսովոր գլխարկներն են, եթե իհարկե դրանց կարելի է գլխարկ անվանել: Նա արդեն հասցրել է բավականին մեծ հավաքածու հավաքել, այնքան մեծ ու անհավանական, որ մեկ էլ տեսար գլխարկների սիրահար արքայադուստր Քեյթ Միդլթոնին էլ տվեց-անցավ:
Եթե կարծում եք, որ Քեմբրիջյան դքսուհին Քեյթը չափազանց էքստրավագանտ գլխարկներ է ընտրում, ապա դուք հաստատ չեք տեսել Լեդի Գագայի հավաքածուն: Ի տարբերություն Քեյթ Միդդլտոնի` երգչուհին կախված չէ թագավորական էթիկետի կանոններից, ուստի կարող է իրեն շատ համարձակ կերպարներ թույլ տալ: Օրինակ` օրերս հաղորդումներից մեկի նկարահանումների ժամանակ նա հանդես է եկել սպերմատոզոիդ հիշեցնող վարդագույն գլխարկով: Հետաքրքիր է, չէ՞:

 Լեդի Գագա

Նրա հավաքածուում կա մի սարսափելի հսկա գլխարկ կարված մազերից, ծովախեցգետնի տեսքով գլխարկ, և անգամ գլխարկ` թռչող ափսեի տեսքով: Դիզայներ Ֆիլիպ Թրեյսին երգչուհու զարմանահրաշ գլխարկների գլխավոր առաքիչն է: Ի դեպ` այս դիզայները հայտնի է որպես աստղային անհաջող կերպարների հեղինակ. նրա «զոհերն» են եղել արքայադուստր Բեաթրիսը, Վիկտորիա Բեքհեմը, սակայն Լեդի Գագան կարծես հաջողացնում է ճիշտ օգտագործել նրա հանճարեղ ստեղծագործությունները:

 Լեդի Գագա

Վերջերս, խորեոգրաֆ Լորիեն Գիբսոնին աշխատանից հեռացնելուց հետո, Գագան ընտրում է ավելի կանացի կերպարներ: Օրինակ` նա ընտրում է Roksanda Illincic ապրանքանիշի զգեստ և այն հավելում Prada ակնոցների և  Philip Treacy գլխարկի հետ: Արդյունքում ստացվում է գեղեցիկ էպատաժային կերպար:

 Լեդի Գագա

Եթե Գագայի բեմական կերպարները ստեղծելիս դիզայներներն ու մոդելավորողներն առաջնորդվում են «որքան հնարավոր է շատ էպատաժ» սկզբունքով, ապա գլխարկներ ստեղծելիս Գագան դրանց մեջ գուցե ինչ-որ գաղտնի իմաստ է դնում, որոնք հայտնի են միայն իրեն: Իսկ գուցե դրանք պարզապես նրա` հարբած վիճակի արդյունքն են… Ո՞վ գիտե… Գագայի զգեստապահարանում ոչ մի սովորական իր չկա. անգամ ամենասովորական իրը պետք է լինի վառ և գունավոր, չտարբերվող և ոչ մեկի մոտ չհանդիպող:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries