A+ A A-

Սվետլանա Ախտարովա. 120 կիլոգրամից նիհարել է մինչև 56 կիլոգրամ

Սվետլանա Ախտարովա-Գիրանալ սկսել եմ 15 տարեկանից` աէրոբիկան թողնելուց հետո: Դպրոցն ավարտելիս 70 կիլոգրամ էի, իսկ դիպլոմիս պաշտպանությանն արդեն 80:
-Ինչու՞:
-Դե նախ մեր ցեղում բոլոր կանայք հակված են գիրության, հետո թաթարական խոհանոցը շատ յուղոտ է, իսկ ես սիրում եմ լավ ուտել: Նիհարել իհարկե փորձել եմ, ամեն տեսակ դեղ ու թեյ խմում էի: Մի անգամ փորձեցի ընդհանրապես հաց չուտել, միայն հյութ խմել: Արդյունքում 15  կիլոգրամ նիհարեցի, բայց հետո միանգամից կրկին գիրացա: Իսկ դիետաներ չէի փորձում, որովհետև չեմ ուտում այն, ինչ ինձ տհաճ է: Մանուկ հասակում շատ նիհարիկ էի, սկզբից գեղարվեստական մարմնամարզությամբ էի զբաղվում, հետո սպորտային աէրոբիկայով: Հետո թողեցի սպորտն ու վերջ... Գնաց... Վաղուց էի ուզում նիհարել: 2005-ին փորի աբդոմինոպլաստիկա արեցի, մտածում էի, թե կնիհարեմ: 3 կիլոգրամ կորցրի, սակայն միՍվետլանա Ախտարովա սարսափելի սպի մնաց: Իսկ հետո միանգամից հղիացա ու 40 կիլոգրամ քաշ հավաքեցի: Ծննդաբերությունից առաջ  145 կիլոգրամ էի: Գալիս եմ ծննդատնից: Հայելու կողքով անցնելիս տեսա ինձ դստերս հետ: Ես պարզապես հսկա էի նրա համեմատ: Հազիվ էի քայլում: Իսկ երբ աղջիկս սկսեց քայլել, պարզապես անկարող էի նրա հետևից հասնել:
-Իսկ հարազատներից ոչ ոք չէ՞ր ասում, որ 120 կիլոգրամը շատ է:
-Մայրիկս անգամ լացում էր: Երբ ծանոթացա ամուսնուս հետ, 90 կիլոգրամ էի կշռում: Դա իհարկե քիչ չէ, բայց դե ահավոր էլ չէ: Իսկ ահա ծննդաբերությունից հետո նա ինձ ասաց. «Ժամանակն է ինչ-որ բան անել, քեզ էլ է անհարմար նման քաշով»:
-Իսկ հիշու՞մ եք այն պահը, երբ որոշեցիք նիհարել:
-Այո: 2007-ի հոկտեմբերն էր: Համացանցով համադասարանցիս գրեց ու խնդրեց նկար ուղարկե: Ես հասկացա, որ չեմ կարող: Եվ որոշեցի. կամ հիմա, կամ երբեք: Նույն օրը ավտոկանգառից տուն ոտքով գնացի: Ուղիղ մի կիլոմետր քայլեցի: Հետո սկսեցի հինգ կիլոմետր քայլել: Այնպիսի տեղերով էի գնում, որ հանկարծ ծանոթներս ու ընկերներս չտեսնեն ինձ: Առաջին շաբաթն իհարկե նվնվում էի: Ախր ես ու ամուսինս սովոր էինք նստել հեռուստացույցի մոտ և ուտել, ուտել, ուտել… Երազում տեսնում էի, որ հաց եմ ուտում: Իսկ մի քանի շաբաթ անց արդեն սովորեցի:
Սվետլանա Ախտարովա-Իսկ ե՞րբ սկսեցիք ձեզ լավ զգալ:
-Մի ամսուն 13 կիլոգրամ նիհարեցի: Եվ գնացի մարզասրահ: Մարզիչին ասեցի, որ ինձ անհատական ծրագիր է պետք: Եվ գործի անցանք: Ինձ շատ էին օգնում համացանցի մարդիկ, գործընկերներս: Ոչ ոք չէր ճնշում, չէր առաջարկում որևէ բան հյուրասիրել: Իսկ ամուսինս մեր աղջկան էր խնամում, երբ ես մարզվում էի:
-Իսկ հիմա կանայք նախանձու՞մ են:
-Կան նման կանայք:
-Ամուսինը չի՞ ուզում հետևել ձեր օրինակ, ինքն էլ նիհարել:
-Ամուսինս իհարկե խոշոր է, սակայն ես չեմ ուզում, որ նա նիհարի, չեմ սիրում նիհար տղամարդկանց:
Մենյու Սվետլանային
Նախաճաշ: Երկու ձու կամ մի կտոր պանիր, կամ ջրով կաշա, մի կտոր դառը շոկոլադ կամ մի գդալ մեղր, առանց շաքարի սուրճ
Լանչ: Կես նուռ, կանաչ թեյ:
Ճաշ: Անյուղ եփած միս, ձուկ կամ հավի կրծքամիս, թարմ բանջարեղենից աղցան, կանաչ թեյ:
Ճաշից հետո: Մի բուռ արևածաղիկ, կանաչ խնձոր, գրեյպֆրուտ կամ նուռ:
Ընթրիք: Կանաչ թեյ{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries