A+ A A-

Աստղային ընկերուհիներ

Աստղային ընկերուհիներ
Աստղային կյանքում էլ գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է ընկերությունը. իսկական, երկար, վեճերով ու վիրավորանքներով, ուրախություններով ու արկածներով: Ամեն ինչ մեծական ու իրական…
Նաոմի Ուոտս և Նիկոլ Կիդման
Ոչ հասարակ շիկահեր Նաոմի Ուոտսը շատ գեղեցիկ է, տաղանդավոր ու հաջողակ: Նրա հավատարիմ ընկերուհի օսկարակիր Նիկոլ Կիդմանը նրան ոչնչով չի զիջում` տաղանդավոր, հիանալի արտաքին, ուժեղ բնավորություն: Երևի նրանց ընկերության հիմքը կայանում է նրանում, որ երկուսն էլ Ավստրալիայից են, որտեղ էլ սկսել են աշխատել ու ճանապարհ հարթել դեպի Հոլիվուդ:  Հետո ընդհանուր ավստրալիական մտածելակերպ, աշխարհայացք… Երևի երկու կանայք էլ մանուկ հասակում խաղալիք կենգուրու են ունեցել, դիտել են նույն մուլտերն ու ֆիլմերը, լսել նույն երաժշտությունը:  Այսպես էլ երկու աղջիկներն ընկերացել են, չէ՞ որ նրանք ընդհանուր այնքան բան ունեն: Հետաքրքիր է, որ այս երկու դերասանուհիների կյանքը համահունչ է ընթանում. նրանք հաջողությունների են հասնում թե անձնական կյանքում, թե Հոլիվուդում:
Պենելոպա Կրուս և Սալմա Հայեք
Աստղային ընկերոհիներ
Կար ժամանակ, որ դեղին մամուլն այս երկու կանանց կնքել էր «լեսբուհիների» պիտակով: Սակայն դա բնորոշ է մամուլին, այնինչ այս երկու դերասանուհին պարզապես մտերիմ ընկերուհիներ են` երկու խենթ բախտախնդիր գեղեցկուհի: Երևում է, որ իսպանուհիները նույնպես ընդհանուր շատ բան ունեն: Սալմա Հայեքը կաթոլիկ է, Կրուսը` բուդդիստուհի: Սա, գրեթե, միակ տարբերությունն է: Գեղեցկուհիները նույն վախերն ունեն, նույն ցանկությունները: Ամեն ինչ իսկական ընկերության կանոններով:
Ջեննիֆեր Էնիսթոն և Կորթնի Կոկս
 Պենելոպա Կրուս և Սալմա Հայեք
Սա շատ հին ու ուժեղ ընկերություն է: Ջեննիֆերն ու Կորթնին սկզբից լավագույն ընկերուհիներ էին կինոյում, իսկ հետո նաև իրական կյանքում: Թեև նրանք բազմիցս վիճել են, հետո բարիշել, բայց դա կարծես ամրապնդել է նրանց ընկերությունը: Իսկ թե որքան շատ խնդիրներ են եղել այս երկու գեղեցկուհիների կյանքում գիտեն միայն նրանք երկուսը: Հաստատ շատ են եղել անքուն հեռախոսային գիշերներն ու մխիթարական խոսքերը: Իսկական ընկերուհիները հենց դրա համար էլ ստեղծված են:
Ընկերությունը սեր է` առանց թևերի:  (Բայրոն){jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries