A+ A A-

Ամենահայտնի խաղալիքների պատմությունը

Յո-յոԽաղալիքները միշտ էլ գոյություն են ունեցել, միայն թե վերջին ժամանակներս դիզայները զրադարում են երեխաների առօրյան կոմերցիոն հիմունքների վրա: Նրանց ստեղծած խաղալիքներից ոմանք դառնում են ինչ-որ ժամանակաշրջանի խորհրդանիշ, ոմանք էլ թեև կարճ կյանք են ապրում, սակայն սիրվում են: Time ամսագիրը կազմել է ամենահայտնի խաղալիքների թոփ 100, իսկ ես ձեզ այսօր կպատմեմ դրանցից ամենասիրելիների մասին, որոնց մենք` հայերս, ծանոթ ենք: 
1920-ականներ

Յո-յո

Այս խաղալիքի նախնին ստեղծվել է դեռևս մ.թ.ա 500 թվականին, սակայն այն հաջողություն չուներ մինչև երիտասարդ փախստական Պեդրո Ֆլորեսը միջազգային խելագարության նախաձեռնող չդարձավ: Պեդրոյի հայրենիքում` Ֆիլիպիններում, յո-յոները հայտնի էին, և նա որոշեց, որ ԱՄՆ-ում ապրող երեխաները շատ չեն տարբերվում ֆիլիպինցի երեխաներից: 1928-ին Ֆլորեսը ստեղծեց Yo-yo Manufacturing Company ընկերությունը, իսկ մի տարի անց այն սկսեց արտադրել օրական 300.000 յո-յո:
1930-ականներ

Միկկի-Մաուս փափուկ խաղալիք

1930 թվականին Շառլոտտա Կլարկ անունով մի կին կարողացավ պայմանավորվել Ուոլտ Դիսնեյի հետ ր դարձավ առաջին մարդը, ով սկսեց կարել և վաճառել մուկիկ Միկկիի փափուկ խաղալիքները:

Միկկի-Մաուս

Փչովի գնդակներ

Ծովափնյա դասական գնդակները, առանց որի մեր կյանքն անիմաստ է, գոյություն չուներ մինչև 1938 թվականը: Բարակ և թեթև նյութից պատրաստված գնդակների հեղինակը Ջոնաթան ԴեԼոնժն է, իսկ առաջին գնդակը բռունցքի չափ էր, սակայն արդեն դասական դիզայն ուներ` վեց տարբեր գույներով:

Փչովի գնդակներ

Զինվորիկներ

1938-ին Bergen Toy և Novelty Co ընկերությունները վաճառքի հանեցին էժան միագույն զինվորիկների: Հինգ սանտիմետր երկարությամբ ամերիկյան կանաչ զինվորիները բազմապիսի դիրքեր և զենք ունեին` տղաների երազանքն իրականացավ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զինվորիյները սկսեցին վաճառվել պարկերով:
1940-ականներ

Օճառե պղպջակներ

Երեխաները միշտ էլ սիրել են օճառե պղպջակներով խաղալ, սակայն միայն 1940-ին Չիկագոյի Chemtoy ընկերությունը սկսեց դրանք վաճառել հատուկ սրվակներով և պղպջակ սարքելու հարմարանքով:

Լեգո

1949-ին չեխ փայտագործ Օլե Քրիստիանսենը միմյանցմիացող սպիտակ և կարմիր աղյուսիկներից հավաքածու պատրաստեց: Սակայն միայն 1958-ին էր, որ նրա հայտնագործությունը գրանցվեց: Այդ ժամանակից Lego ընկերությունը 320 միլիարդ աղյուսիկներ է արտադրել:

Լեգո

1950-ականներ

Հուլա-հուպ

Մարդիկ հարյուրամյակներ շարունակ պտտում էին հուլա-հուպեր, սակայն դա տեսնելու համար պետք էր ուղևորվել չինական կրկես, որտեղ մարմնամարզիկները տասնյակ օղեր էին վերցնում ու պտտում դրանք: 1958-ին Wham-O ընկերության հիմնադիրները կրկեսի այս պարագաների մեջ զարգացման միտում են նկատում և նախաձեռնում են դրանց մասսայական արտադրանքը:

Barbie

Mattel ընկերության համահիմնադիր Ռութ հենդլերը հորինում է գեղեցիկ տիկնիկին այն ժամանակ, երբ իր դուստրը` Բարբարան խաղում էր թղթե տիկնիկներով: 1959-ին Հենդլերը արտադրում է առաջին Բարբին: Թե ինչ է լինում հետո, բոլորդ գիտեք. համաշխարհային հիսթերիա:

Barbie

1960-ականներ

Բուրգիկ

Բազմագույն օղակներով առաջին բուրգիկը պատրաստել են Fisher-Price ընկերությունում 1960 թվականին: Այն գրեթե ամեն երեխայի առաջին խաղալիքն է:

Ռադիոկառավարվող ավտոմեքենաներ

60-ականներին թելով կապված մեքենաներն արդեն գոյություն ունեին, սակայն դրանց թելից ազատելու գործը գրեթե հեղափոխություն էր խաղալիքների աշխարհում: Այժմ հնարավոր էր գրեթե ամեն ինչ անել մեքենայի հետ: Այժմյան խաղալիքները կարող են զարգացնել մինչև 100կմ/ժ արագություն:
1970-ականներ

Ռուբիկ-կուբիկ

Ռուբիկ-կուբիկ

Ինչպես հայտնի է, բազմագույն փազլի հեղինակը հունգարացի Էռնո Ռուբիկն է: Խաղալիքն Հունգարիայից արտահանվեց 1980 թվականին` ստանալով իր հայտնագործողի անունը: Այսօր անց են կացվում այս փազլի լուծման առաջնություններ, իսկ համաշխարհային ռեկորդի հեղինակը կարողացել է այն հավաքել 6 վայրկյանում:
Ինչ ուզում եք ասեք, հին ժամանակների խաղալիքներն ուրիշ էին…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries