A+ A A-

Աշխարհի կողմից մերժված մանուկը

Լոնգ6-ամյա Լոնգի ծնողները մահացել են ՁԻԱՀ-ից, նա նույնպես ՄԻԱՎ-վարակակիր է: Դա պատճառ է հանդիսացել այն բանի, որ տեղացիները երես թեքեն փոքրիկ տղայից: Լոնգն ապրում է իր խրճիթում. նա հողամաս ունի, մի քանի հավ, մի շուն և 70 յուան թոշակ:
Լոնգն ապրում է Գուանսի փոքրիկ գյուղակում: Նա որբ է` մայրն ու հայրը մահացել են ՁԻԱՀ-ից: Գյուղացի հասարակության համար նա իսկական վտարանդի է. տեղական դպրոցը հրաժարվում է նրան ընդունել` պատճառաբանելով, որ չի կարող երաշխավորել մյուս երեխաների ապահովությունը (որոշ աշակերտների ծնողներ հայտարարել են, որ կսպանեն տղային, եթե տեսնեն նրան դպրոցում իրենց երեխաների կողքին):
Տեղացի բժիշկը հրաժարվում է բուժել Լոնգին` վախենալով վարակվել: Տղային իր տուն տանել հրաժարվել է անգամ նրա 84-ամյա տատիկը: Ճիշտ է` նա ժամանակ առ ժամանակ այցելում է տղային` օգնելով մշակել հողամասը:
Լոնգը ստիպված մենակ ապրում է իր ծնողների բետոնե խրճիթում: Դա առանց պատուհանների և հաղորդակցման որևէ միջոցի մի խղճուկ տնակ է:

Լոնգ

Իր փոքրիկ տարիքում տղան ինքնուրույն վարում է իր տնտեսությունը: Նա հավեր և հողամաս ունի, որտեղ կաղամբ ու կանաչ սոխ է աճեցնում: Նա ճաշ է եփում, լվացք անում, ամաններ լվանում, մի խոսքով` անում է այն ամենը, ինչ մեծերն են անում:
Պետությունը Լոնգին ամսական մոտավորապես 10 դոլլարի չափով թոշակ է նշանակել և խոսք է տվել այն հասցնել մինչև 15 դոլլարի: Լոնգը կառավարությունից ստանում է նաև անհրաժեշտ դեղորայք, որոնք խոչընդոտում են հիվանդության զարգացմանը:

Լոնգ

Աշխարհում դեռ կան բարի մարդիկ. ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը տղային հագուստ, ուտելիք և վերմակներ է տանում: Օրինակ, մի տղամարդ վերջերս նրան 20 կիլոգրամ բրիձ ու 5 կիլոգրամ լապշա է նվիրել:
Լոնգը, ինչպես իր տարիքի ցանկացած երեխա, խաղում է գնդակով, փայտե թրով, սակայն ամենից հաճախ նա խաղում է իր շան հետ: Շունը նրա ընտանիքի միակ անդամն է, որ տղայի հետ քնում է նույն անկողնում:

Լոնգ

Լոնգը սովորել է ինքնուրույն գրել և հաշվել, իսկ մի տղամարդ նրան ամեն շաբաթ տեղական թերթ է բերում, ինչը դեպի արտաքին աշխարհ տղայի միակ ելքն է:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries