A+ A A-

Աշխարհի 10 ամենաթանկ ժամացույցները

Jaeger-LeCoultreԺամանակը ոսկի է: Դժվար է հերքել: Սակայն թե որքան է այն թանկ, ավելի դժվար է ասել: Ավելի հեշտ է ասել, թե որքան թանկ են ժամանակը որոշող սարքերը: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ժամացույցն ու կոշիկները տղամարդկանց կարգավիճակի լավագույն ցուցիչներն են: Եվ հաճախ գործնական շրջանակներում ավելի շուտ դիմավորում են ոչ միայն հագուստով, այլև ժամացույցով: Այսօր ձեզ կներկայացնենք աշխարհի 10 ամենաթանկ ժամացույցները:
Jaeger-LeCoultre (Շվեյցարիա, 400.000$): Այս ժամացույցը լարերու կարիք չկա, քանի որ այն աշխատում է ձգողականության ուժով: Նման ժամացույցները լարերու կարիք ընդհանրապես չունեն:
AP Royal Oak Grande complication (Շվեյցարիա, 560.000$): Այս մոդելն ունի օրացույց և չափազանց ամուր կորպուս: Տեսքից այս ժամացույցը շատ բարդ համակարգ ունի, սակայն ինչպես հավաստիացնում են մասնագետները, ամենադժվարն այս մոդելը ձեռք բերելն է:

AP Royal Oak Grande complication

Breguet 1907BA/12 (Շվեյցարիա, 730.000$): Պատրաստված է դեղին ոսկուց: Իսկ մեխանիզմը ձեռքի աշխատանք է: Կափարիչը պտտվող է:

Breguet 1907BA/12

Blancpain 1735 Grande Complication (Շվեյցարիա, 800.000$): Կորպուսը պլատինե է, 31.5մմ տրամագծով: Կորպուսը զարդարող 44 քարերը շատ թանկարժեք աքսեսուար են: Այս ժամացույցը համալրված է սպլիտ-խրոնոգրաֆով և մշտական օրացույցով, որը ցույց է տալիս ոչ միայն օրը, այլև շաբաթվա օրը, ամիսն ու անգամ լուսնի փուլերը:

Blancpain 1735 Grande Complication

Louis Moinet Magistralis (Շվեյցարիա, 860.000$): Այս ժամացույցում օգտագործված է 2000 տարեկան երկնաքարի մասնիկ, որը ցույց է տալիս լուսնի փուլերը: Կորպուսը վարդագույն ոսկուց է:

Louis Moinet Magistralis

Hublot Black Caviar Bang (Շվեյցարիա, 1.000.000$): Կորպուսը զարդարված է 493 սև ադամանդներով, իսկ հենց կորպուսը պատրաստված է սպիտակ ոսկուց:

Hublot Black Caviar Bang

Patek Philippe Sky Moon Tourbillon (Շվեյցարիա, 1.300.000$): Երկու ցիֆերբլատ, մշտական օրացույց, ժամանակի գոտիներ, լուսնի փուլերի ցուցիչ:

Patek Philippe Sky Moon Tourbillon

Vacheron Constantin Tour de l Ile (Շվեյցարիա, 1.500.000$): Այս ժամացույցը պատրաստված է վարդագույն ոսկուց: Իսկ մեխանիզմը կազմված է 834 մասից:

Vacheron Constantin Tour de l Ile

Patek Philippe Platinum World Time (Շվեյցարիա, 4.000.000$): Այս ժամացույցը կարողանում է ցույց տալ աշխարհի բոլոր ժամային գոտիների ժամը: Չնայած դժվարագույն մեխանիզմի` բավականին գեղեցիկ և շքեղ դիզայն ունի:

Patek Philippe Platinum World Time

Patek Phillipe Supercomplication (Շվեյցարիա, 11.000.000$): Այս ժամացույցը տեխնիկապես ամենաբարդն է աշխարհում: Այն բաղկացած է 900 մասնիկներից: Կորպուսը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց, իսկ ցիֆերբլատը արծշաթապատ է: Տեխնիկական առումով այս ժամացույցը կատարում է 24 տարբեր ֆունկցիաներ:

Patek Phillipe Supercomplication

Ինչպես տեսնում ենք` Շվեյցարիա rules!{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries