A+ A A-

Հայտնի են աշխարհի ամենասեքսուալ 25 տղամարդիկ

Դեվիդ ԲեքհեմԱմերիկյան հայտնի Heat World ամսագիրը կազմել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդկանց հերթական ցուցակը: Ցուցակում են ուժեղ սեռի 25 ամենագրավիչ ներկայացուցիչներ, իսկ ցուցակը գլխավորում է ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը:
Իհարկե միանշանկան վերաբերվել նմանատիպ ռեյթինգներին ու թոփերին չի կարելի, քանի որ դրանք սուբյեկտիվ են: Ամեն դեպքում միշտ էլ հետաքրքիր է հետևել այս ցուցակներին, չէ՞ որ դրանք քիչ, թե շատ արտահայտում են ժամանակի թելադրանքը նորաձևության և մարդկանց ճաշակի վրա:
Այսպես, մետրոսեքսուալները կրկին նորաձև են. 25 ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակի առաջատարն է ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը, ով ի դեպ ողջ ցուցակի միակ սպորտսմենն է: Նշենք, որ Բեքհեմն արդեն մեծ է ֆուտբոլի համար և արդեն լիարժեք fashion-արտադրության խորհրդանիշ է: Վերջերս համացանցում է հայտնվել Բեքհեմի ֆոտոսեսսիան, որը ցնցող հաջողություն ունեցավ, քանի որ Բեքհեմն այնտեղ գրեթե մերկ էր: Վիկտորիա Բեքհեմը հպարտանալու առիթ իսկապես ունի:

Ռայան Գոսլինգ

Երկրորդ տեղում է Հոլիվուդի ծագող աստղ դերասան Ռայան Գոսլինգը: Շատ աղջիկներին նա հիշվում է «Այս հիմար սերը» ֆիլմից, որտեղ նա ցուցադրում է իր մարզված մարմինը: Գոսլինգը դեռևս ոչ մի գլխավոր դեր չի ստանձնել, սակայն նա հաստատ արդեն մի շարք անվանի ռեժիսորների սիրահարների ցուցակում է:
25 ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականում է մեկ այլ Ռայան, այս անգամ արդեն Ռեյնոլդս: Նա նույնպես դերասան է: Կանադացի է: Նրա անցյալը ևս չի փայլում գլխավոր դերերով, ավելին` շատերի համար նա հայտնի է որպես Սկառլեթ Յոհանսոնի նախկին ամուսին: Ռեյնոլդսը Սանդրա Բալլոկի հետ նկարահանվել է «Առաջարկություն» ֆիլմում, ինչպես նաև հանդիսանում է հայտնի օծանելիքի դեմքը և պարբերաբար հայտնվում է բազմապիսի գովազդներում:

Ռեյնոլդս

Լավագույն տասնյակում են Բրեդլի Կուպերը, Ջեյք Ջիլլենհոլը, Ռոբերտ Պատինսոնը, Թոմ Հարդին, Ջոննի Դեպը, Հյու Ջեքմանն ու Զաք Էֆրոնը: Ի դեպ հետաքրքրական միտում է դիտվում. երեկվա սեքս-խորհրդանիշները կարծես թե ստվերի տակ են անցել` ճանապարհ տալով ավելի երիտասարդ և հայտնություն ձեռք բերող աստղներին: Օրինակ Ջոննի Դեպը ութերորդ հորիզոնականում է, իսկ Բրեդ Փիթը` 19-րդ:
Առաջարկում ենք հայկական ամսագրերին էլ կազմել այսպիսի ցուցակներ: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Խորեն Լևոնյանից, Միշոյից ու Արամեից բացի ովքեր են Հայաստանի ամենասեքսուալ տղամարդիկ: {jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries