A+ A A-

Մանկահասակ հայրիկներ

Արբի (18 տարեկան) և Ալիշա (6 շաբաթական)Անգլիացի լուսանկարիչ Էդմունդ Կլարկը լուսանկարել է մանկահասակ հայրերին իրենց երեխաների հետ և խնդրել կիսվել ծնողի կարգավիճակի տպավորություններով: Հետագայում այդ լուսանկարները ցուցադրվել են Լոնդոնի մետրոյի կայարաններում:

Արբի (18 տարեկան) և Ալիշա (6 շաբաթական)

«Հայրս չար հարբեցող է: Չի կարելի, որ Ալիշան արժանանա իմ բախտին: Ուստի ես պետք է այնպիսի ապագա կառուցեմ ինձ համար, որպեսզի նա հպարտանա ինձնով, ոչ թե ինձ որպես տկար ու նողկալի մի հարբեցող տեսնի»:

Ռիչարդ (19 տարեկան) և Սերիս (1 տարեկան)

«Հոր և հայրիկի միջև տարբերություն պետք է լինի: Հայրը հոգ է տանում իր զավակի մասին: Խոսում է նրա հետ, խորհուրդներ տալիս, բացատրում, որ պետք է ճիշտ ապրել: Ես կուզեի հայր լինել, որովհետև հայրիկս պարզապես հայրիկ էր»:

Ռիչարդ (19 տարեկան) և Սերիս (1 տարեկան)

Ռայան (17 տարեկան) և Կեյտլին (3 ամսեկան)

«Երիտասարդ հայրերն աջակցության կարիք ավելի շատ ունեն: Ինձ արհամարհում էին ապագա հայրերի դասընթացներին և ստիպում ինձ երկրորդ սորտի ծնող զգալ: Անգամ խանութներն են կոչվում Mothercare, իսկ ու՞ր է Fathercare-ը»:

Ռայան (17 տարեկան) և Կեյտլին (3 ամսեկան)

Դեվիդ (18 տարեկան) և Մեթյու (8 ամսեկան)

«Այժմ օրը 24 ժամ ես պատասխանատվություն եմ կրում իմ ընկերուհու և որդու համար: Պետք է պահպանել աշխատանքս, որպեսզի կարողանանք երեքով ապրել: Այս պահից այն ամենը, ինչ ես կանեմ, ազդելու է որդուս վրա: Չէ՞ որ ընդմիշտ նրա հայրն եմ մնալու»:

Դեվիդ (18 տարեկան) և Մեթյու (8 ամսեկան)

Կիրեն (19 տարեկան) և Քլոե (7 ամսեկան)

«Երբ Քլոեն ժպտում է կամ ծիծաղում, դա իսկական փոխադարձ սեր է, և ես գիտեմ, որ այդ ես եմ, որ օգնել եմ այս հրաշքին լույս աշխարհ գալ: Այժմ իմ կյանքում կա Քլոեն և նրա մայրը: Ավելին չէի կարող ցանկանալ»:

Կիրեն (19 տարեկան) և Քլոե (7 ամսեկան)

Շոն (16 տարեկան) և Մեյսոն (2 ամսեկան)

«Ես ցանկանում եմ Մեյսոնի հետ անցկացնել ողջ կյանքս: Ոչ մի բղավոց և խստություն: Մենք լավագույն ընկերներ կլինենք, ովքեր կկարողանան զրուցել ամեն ինչի մասին և միմյանցից գաղտնիքներ չեն ունենա: Ես նրան կասեմ, որ պետք չէ ինձ նման երիտասարդ հայրիկ լինել»:

Շոն (16 տարեկան) և Մեյսոն (2 ամսեկան)

Էդրյու (17 տարեկան) և Քլոե (11 ամսեկան)

«Երբ ինձ ազատազրկեցին, շատ ծանր էր: Ես կորցրեցի նշանածիս, իսկ դուստրս կորցրեց հորը: Երբ այսքան երիտասարդ տարիքում քեզ զրկում են քո ընտանիքից, դա ամենավատ պատիժն է»:{jacomment on}

Էդրյու (17 տարեկան) և Քլոե (11 ամսեկան)

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries