A+ A A-

Բեյոնսե. վերջին նորությունները

Բեյոնսե
Ամբողջ աշխարհը երևի արդեն գիտի, որ հունվարի 7-ին երգչուհի Բեյոնսեն Նյու-Յորքի էլիտար ծննդատներից մեկում մայրացավ` լույս աշխարհ բերելով Բլյու Այվի Քարթերին:
Երգչուհու ամուսինը` ռեփեր Ջեյ Զին երեխայի և մոր լիակատար հանգիստն ու պապարացիներից պաշտպանությունն ապահովելու համար վարձել էր հիվանդանոցի մի ամբողջ հարկ: Երգչուհու մոտ մուտք գործելու համար անգամ հիվանդանոցի աշխատակիցները ստիպված էին անվտանգության աշխատակցին հանձնել իրենց հեռախոսները: Ասում են` այս ողջ ծառայությունը աստղային զույգի վրա նստել է 1,3 միլիոն ԱՄՆ դոլար: Աղջկա ծննդից րոպեներ անց աստղերը շտապեցին շնորհավորել երջանիկ Բեյոնսեին: 
Չնայած հղիությանը` 2011 թվականը Բեյոնսեի համար գերհաջողակ տարի էր: Նա ապացուցեց, որ արժանի
Բեյոնսե
է L’Oreal-ի գլխավոր դեմքը լինել, շարունակեց իր անձնական բիզնեսը` House of Dereon հագուստի բրենդը, Vogue ամսագրի կողմից հռչակվեց տարվա ամենաոճային կանանցից մեկը:
Այս բոլոր ձեռքբերումները ներկայացված էն Բեյոնսեի YouTube-ի էջում տեղադրված Sartorial Dutyտեսանյութում: «Բեյոնսեն ուժ է»,- գրեց RollingStone ամսագիրը:
Այժմ էլ նորաթուխ ծնողները որոշել են արտոնագրել իրենց դստեր անունը: Այսպես նրանք որոշել են պաշտպանվել իրենց հաշվին հարստանալ փորձողներից և չկիսել իրենց աղջկա անունը մյուս մայրիկների և հայրիկների հետ: Ասում են` նախադեպ եղել է, ուստի աստղային զույգի այս քայլը հիմնավորված է: Դեռ հունվարի վերջին ոմն դիզայներ արտոնագրման է հանձնել «Բլյու Այվի Քարթեր Նյու-Յորք» անունով հագուստի հավաքածու, իսկ մի քանի օր առաջ վաճառքում հայտնվելու հայտ է ներկայացրել «Բլյու Այվի Քարթեր Գլորիա IV» օծանելիքը: Սակայն երկու հայտն էլ մերժվել են այն պատճառաբանությամբ, որ այդ անունը պատկանում է «շատ հայտնի երեխայի»: Ինչ վերաբերում է Բեյոնսեի և Ջեյ-Զիի հայտին, ապա այն դեռ քննարկման փուլում է, սակայն ոլորտի գիտակները հավաստիացնում են, որ նրանց հայտն ամենայն հավանականությամբ դրական պատասխան կստանա:
Մինչ այդ Բեյոնսեն առաջին անգամ ծննդաբերությունից հետո հայտնվեց լրագրողների և լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: Բեյոնսեն եկել էր բարեգործական համերգի, իսկ պապարացիները նրան թույլ չէին տալիս քայլ անգամ անել: Բեյոնսեի հագին կիպ ալ զգեստ էր: Չար լեզուները միանգամից սկսեցին քննարկել, որ նա կարող էր ավելի լավ տեսք ունենալ: Եղան նաև կարծիքներ, որ նա պարզապես շքեղ տեսք ուներ. հոգնածության ոչ մի հետք:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries