A+ A A-

Լինել լավագույն կին նրա համար. դա հնարավոր է

Լինել լավագույն կին նրա համար. դա հնարավոր էՏղամարդու համար միակն ու անկրկնելին լինելու արվեստը հեշտ տրվող բան չէ, սակայն դա բնավ չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել և ոչինչ չանել: Իդեալական բառը չեմ սիրում, որովհետև կատարելության ձգտումները հաճախ խանգարում են տեսնել լավագույնը: Ամեն դեպքում այսօր կփորձենք հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի եթե ոչ իդեալական (չեմ սիրում այդ բառն ու վերջ), ապա գոնե լավագույն կինը:

Լինել տարբեր, փոփոխվող

Ժամանակին Կոկո Շանելն ասում էր, որ անփոխարինելի լինելու համար կինը պետք է անընդհատ փոխվի: Տարբեր եղեք` փոքրիկ աղջնակ, կրքոտ սիրուհի, լավ տանտիկին, կամակոր արքայադուստր: Այնքան տարբերակներ ունեք: Սակայն տարբեր լինելը երբեք չշփոթեք անկանխատեսելիության հետ. դա ձեր գլխավոր թշնամին է:

Ընդունեք տղամարդուն այնպիսին, ինչպիսին նա կա

Հիշեք, որ անձնագրում որոշակի կնիքի առկայությունը կամ սեռական կյանքը ձեզ որևէ իրավունք չի տալիս փոխել տղամարդուն: Ձեզ ինքներդ դուր չէր գա, եթե տղամարդը ձեզ անընդհատ նկատողություններ անի: Մի սղոցեք նրա նյարդերը: Մի պահանջեք նրանից, որպեսզի լրիվ համապատասխանի ձեր իդեալին (կրկին այս հիմար բառը). դուք ինքներդ գուցե նրա իդեալը չեք: Ուշադրությունը մի կենտրոնացրեք նրա թերությունների վրա, փորձեք չնկատել դրանք, սակայն շատ զգուշորեն առաջարկեք այլ տարբերակներ: Եվ իհարկե ամեն անգամ, երբ նրա մոտ անգամ ամենաչնչին փոփոխություն եք նկատում, գովեք նրան: (Ի դեպ նույն կերպ դաստիարակում են երեխաներին)

Վստահելի եղեք

Ձեզ այնպես պահեք, որ տղամարդն իմանա. դժվար պահին նա կարող է հույսը ձեզ վրա դնել, դուք նրա կողքին եք ոչ միայն ուրախության, այլև տխրության պահին:

Սիրեք ինքներդ ձեզՍիրեք ինքներդ ձեզ

Կինը, որ չի սիրում ինքն իրեն, իհարկե կարող է հետաքրքրել տղամարդուն, միայն թե զուտ բռնապետական տեսանկյունից: Նրա հետ հեշտ է, սակայն դժվար այն զգացմունքները, որ տածում են անվճար սպասուհու, խոհարարուհու կամ դայակի նկատմամբ, կարելի է սեր անվանել: Ձեզ երես տվեք (խոսքը մի ամբողջ տորթի մասին չէ. խնամեք ձեզ, զարգացեք հոգեպես):

Մի վախեցեք վիճել

Որքան էլ տարօրինակ է. վեճերը զույգի համար էներգիայի աղբյուր են: Ուստի այն պատկերացումները, թե կատարյալ ընտանիքում ամեն ինչ հարթ ու հանգիստ է, ոչ միայն չափազանցված են, այլև բացահայտորեն վնասում են տվյալ զույգին: Վիճել կարելի է և պետք է, սակայն ամեն վեճում գլխավորը ուշադրությունը կենտրոնացնելն է կոնկրետ առիթի վրա, ոչ թե հիշել նախկինում կուտակված բոլոր խռովությունները:

Տղամարդու համար ընկեր մի եղեք

Հարաբերությունների մեկնարկից մոտ մեկ տարի անց անասելի կիրք առաջացնող քիմիական հեղափոխությունը տեղի է տալիս: Շատ մեծ ցանկություն է առաջանում տղամարդու համար լինել լավ ընկեր, հարազատ մեկը, հետաքրքրվել այն ամենով, ինչով նա է հետաքրքրվում և այլն: Առաջին հայացքին անմեղ այս ցանկությունը կարող է խնդիրների պատճառ դառնալ: Առաջին հերթին այն մարդիկ, ովքեր միշտ ամենուր միասին են ամեն ինչ անում, որոշ ժամանակ հետո սպառում են խոսալու բոլոր թեմաները. նրանք հայտնվում են նույնականացված զգացումների աշխարհում: Հետո եթե դուք իրոք դարձաք շատ մտերիմ ընկերներ, ես կասեի` ախպերներ, ապա ինչպե՞ս եք դիտում այն փաստը, որ որոշ ժամանակ հետո սիրած մարդու հետ սեքսը կարող եք դիտել որպես ինցեստ (ասես դուք քույր ու եղբայր եք, ոչ թե սիրած մարդիկ):

Զրուցեք

Զրուցեք սիրած մարդու հետ (միայն թե նրան մոտ ընկերուհու հետ մի շփոթեք): Խոսեք ձեզ անհանգստացնող խնդիրների մասին, սակայն երբեք մի սկսեք խոսակցությունը «Մենք պետք է խոսենք» բառերով: Խորհուրդ հարցրեք նրանից, փորձեք ինքներդ օգնել որևէ հարցում, սակայն եթե նա հրաժարվում է ինչ-որ բան ասել, ապա մի ստիպեք նրան, մի խնդրեք-աղաչեք-լացեք-սպառնացեք…
Ինչ են կարծում տղամարդիկ…
Տղամարդկանց կարծիքով այն կինը, որին նրանք երբեք չեն լքի, պետք է…
-լինի խելացի, գեղեցիկ, լավ պատրաստի, քիչ խոսա, որպեսզի գլուխը չցավա, իսկ ամսեկանները լինեն տարին մեկ անգամ ֆուտբոլի առաջնության ժամանակ:
-կարողանա ոգեշնչել, այնպես անի, որ տղամարդը միշտ համոզված լինի, որ հենց ինքն է ամենահաջողակ, ամենախելացի և ամենագեղեցիկ տղամարդը, սակայն դրա հետ մեկտեղ չմոռանա, որ դա իր կնոջ շնորհիվ է այդպես
-լինի կանացի, բարի, հանդուրժող, համբերատար{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries