A+ A A-

Ստեփան Զորյան. Ինձ թվում է, թե ես պատմագիր եմ

Ստեփան ԶորյանՍտեփան Զորյանը գրական ասպարեզ իջավ արդեն իբրև կազմակերպված գրող` լավ հիշելով իր գրական ուսուցիչներից Ֆլոբերի խորհուրդները Մոպասանին. Սովորական բանը նկարագրիր այնպես, որ ոչ մի հեղինակի նկարագրությանը նման չլինի:
Ստեփան Զորյանը մեզանում բերեց գործողության և հոգեբանական թափանցման, գեղագիտական դետալի և պատմողականության բնական հնչերանգի ճաշակը` դրանով իսկ գրականությունը տանելով միջազգային չափանիշների ասպարեզ:
Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889թ-ի սեպտեմբերի 3-ին` Վանաձորում, նահապետական գյուղացու ընտանիքում: Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի գաղտնի դպրոցում, ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը: 1906թ-ին մեկնում է Թիֆլիս` Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով, սակայն նյութական ծանր վիճակը ստիպում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում` իբրև սրբագրիչ, այնուհետև աշխատանքի է անցնում Սուրհանդակ թերթում` որպես թարգմանիչ: 5-6 տարվա ընթացքում լույս են տեսնում Ցանկապատ, Տխուր մարդիկ, ատերազմ, ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդութունները, մարդկային ճակատագրում բեկնումնային  կարողությունները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն էին: Մինչև պատերազմը գրում է Մի կյանքի պատմություն վեպը, պատերազմից հետո` Պապ թագավորը, հետպատերազմյան շրջանում` Հայոց բերդը և Վարազդատ վեպերը: Վախճանվել է 1967թ-ի հոկտեմբերի 14-ին Երևանում:
 Ստեփան Զորյանն իր մասին ասել է. Սիրում էի կարդալ ու խորհրդակցել: Ես չէի կարդում լոկ հետաքրքության համար, այլ միաժամանակ, թե ինչպես է հեղինակը կառուցում իր երկը, ինչպես է զարգացնում հերոսների և նրանց կյանքի դրաման: ետք է ասեմ, որ գրական բոլոր ժանրերն ինձ դուր էին գալիս, բայց իմ համակրանքը միշտ թեքվում էր դեպքի արձակը, արձակի մեջ էլ ես սիրում էի ամենաբնականը, ամենապարզը, որտեղ հույզերն ու ապրումները տրված չեն արհեստականորեն: Իմ հետաքրքրությունը և իմ սերը դեպի մեր պատմությունը ինձ մղեցին դեպի պատմական թեմատիկան, և ես գրեցի նախ Սմբատ Բագրատունի պատմվածքը, ապա ապ թագավորը: Երբ բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ես հրատարակեցի Պապ թագավորը` որպես հայրենիքի պաշտպանության օրինակ: Տաս տարի հետո դրան հետևեց Հայոց բերդը վեպը, ապա դրանից հետո` Վարազդատը: Երբ նայում եմ իմ անցած գրական ճանապարհին, ինձ թվում է, թե ես պատմագիր եմ: 
Ստեփան Զորյանը գրել է. Սովետահայ գրականությունը` որպես նոր և բարձր ֆորմացիայի գրականություն, անցյալի գրականությունից պետք է տարբերվի ոչ միայն իր գաղափարական բովանդակությամբ, այլև իր նուրբ արվեստով, իր նոր պրիոմներով, իր ոճական առանձնահատկություններով:  Ստեփան Զորյանի գրական ժառանգությունը հենց այդպիսին էր:
19-րդ դարի սկզբից տարածվում է էպիկական ժանրի կարևոր տեսակներից մեկը`Ստեփան Զորյան պատմական վեպը, որը տալիս է անցյալի կարևոր դրվագների գեղարվեստական նկարագիրը` նույնպես լայն, բազմակողմանի ընթացքով; ատմավեպի հիմնադիրը շոտլանդացի գրող Վալտեր Սկոտն է: Ավելի ուշ պատմավեպեր գրեցին ուշկինը, Հյուգոն, Տոլստոյը, Րաֆֆին, Մուրացանը և ուրիշներ: 
ատմավեպի մեջ,- ասում էր Բելինսկին,- պատմությունը` իբրև գիտություն, միաձուլվում է արվեստի հետ:
Երբեմն իբրև ինքնուրույն ժանր առանձնացվում է վեպ- էպոպեան, սակայ իրականում դա վեպի տարատեսակներից մեկն է, որն աչքի է ըկնում դարաշրջանի և ժողովրդի կյանքի լայն ընդգրկումով: Օրինակ` Լև Տոլստոյի ատերազմ և խաղաղություն վեպը կամ Դեմիրճյանի Վարդանանքը: Լինում է նաև վեպ-եռագրություն (տրիոլոգիա), որը բաղկացած է իրար հետ սերտորեն կապված երեք վեպից, օրինակ` Մաքսիմ Գորկու Մանկություն, Ծառայության մեջ, Իմ համալսարանները, Ստեփան Զորյանի Հայոց բերդը, Պապ թագավոր և Վարազդատ պատմավեպերը: Ստեղծագործական կյանքի առաջին շրջանում  Զորյանը հայտնի էր որպես նովելիստ: Ժամանակի ընթացքում նա հակվում է դեպի արձակի խոշոր ձևերը` վիպակն ու վեպը: Ճիշտ է` Ամիրյանների ընտանիքը մնաց սևագրության մեջ, իսկ Սպիտակ քաղաքը քիչ բան ավելացրեց նրա գրական ժառանգության մեջ, բայց այդ երկերի մեջ երևան եկան կառուցելու ձիրքը, ձգտումը դեպի կենսական բարդությունը: Հետագա տարիներին լուրջ փոփոխություններ տեղի ունեցան գրողի ստեղծագործական կյանքում: Ստեփան Զորյանի թեմատիկան բազմազան էր` իր խոսքով ասած` խայտաբղետ:
Նա բացատրում էր պատճառը` հիմնականում նշելով կյանքի բարդ բնույթը և ժամանակի պահանջները: Նա իրեն համարում էր մի յուրօրինակ պատմագիր, դեպքերի ընթացքին հետևող մի համեստ տարեգիր: 
Իմ գրական առաջին քայլերից` 1910թ-ից սկսած, մեր կյանքում տեղի ունեցան շատ խոշոր դեպքեր ու փոփոխություններ, ու դրանցից կարևորները որևէ չափով անդրադարձան իմ գրվածքներում:
Գրողը այս փոփոխությունների հետ է կապում նաև իր անհատական ոճի և գրելու եղանակի փոփոխությունները: Չէ՞ որ հաճախ նյութով է պայմանավորվում ոճը: Թեմատիկ և ոճական փոփոխությունները բնորոշ արտահայտեցին պատմական թեման, մեծ վեպի և էպիկական ոճի զարգացումը: Վճռական անցումը դեպի պատմական ուղի տեղի ունեցավ պատերազմի տարիներին: 
Միայն իսկական պատմականության զգացողությունը կարող է ծնել արդիական հնչողություն ունեցող երկ անցյալի մասին, միայն նա կարող է ժամանակակից բովանդակություն հաղորդել պատմական նյութին: 
ատմական թեմայի մշակումը մի էպիզոդ չէր գրողի կյանքում, այլ տևական աշխատանք, որն, ինչպես ցույց է տալիս օրինաչափությունը, դարձյալ խոր արմատներով կապված էր արդիականության հետ: Ստեփան Զորյանը փորձում էր վերագտնել անցյալը, գտնել նոր օրերի համար նպաստավոր ավանդույթներ և հարազատ գծեր:
 Ստեփան Զորյան. Վարազդատ պատմավեպը գրելու շարժառիթը կարող եք ընթերցել այստեղ:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries