A+ A A-

Գրիգոր Զորապ. «նորավեպի իշխան»

Գրիգոր ԶորապՆրան իրավմամբ  համարում են «նորավեպի իշխան»:

Կենսագրություն

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կոստանդնուպոլսում: Սկզբնական կրթությունը ստացել է նախ` Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում, ապա` Թարգմանչաց վարժարանում: Զոհրապը հատկապես լավ է սովորում հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը: Վաղ հասակից ի հայտ է գալիս գրական ձիրքը:
16 տարեկանում Զոհրապն ընդունվում է Կ.Պոլսի ինստիտուտի երկրաչափական բաժանմունքը: 3 տարի հետո հաջողությամբ ավարտում է դասընթացը և ստանում կամուրջների ու խճուղիների ինժիների կոչում:Ուսանողության տարիներին 1878 թվականից նա տպագրվում է մամուլում:
Զոհրապը նաև տաղանդավոր հրապարակախոս էր: Նա մտնում է նաև համաշխարհային խնդիրների ոլորտը:Նշանավոր էր Դրեյֆուսի դատին նվիրված այն պաշտպանական ուսումնասիրությունը, որը նա գրել է 1898 թվականին և ուղարկել Փարիզ ` Դրեյֆուսի պաշտպանության կոմիտեին: Դրեյֆուսը հրեա էր, ֆրանսիական բանակի սպա, որին ֆրանսիական ազգայնամոլներն անարդար կերպով մեղադրում էին դավաճանության մեջ: Աշխարհի ազնիվ ու ուժեղ մարդիկ` անվանի գրողներն ու մտածողները, ամենից առաջ ֆրանսիացի մեծ վիպասան Էմիլ Զոլան, ձայն բարձրացրեցին` պաշտպանելու ճշմարտությունը:  Զոհրապը կանգնեց նրանց կողքին:
Զոհրապը նաև մեծ հեղինակություն է վայելում որպես քաղաքական գործիչ:  Նրա ձայնը հնչում է հասարակական կյանքում. 1908 թվականին ընտրվում է թուրքական Մեջլիսի պատգամավոր: Նա հանդես է գալիս խիզախ ելույթներով, դատապարտում թուրք պաշտոնյաների օրինազանցությունները:
Սակայն շուտով գալիս են սև օրերը: Թուրքական բուրժազիայի գաղափարախոսները, որոնք հավաքվել էին <<Երիտասարդ թուրքեր>> կուսակցության մեջ , դրսևորում են իրենց բուն էությունը` արյունարբու շովինիզմ:
Ժողովուրդի կողին էր միշտ Գրիգոր Զոհրապը: Երբ նրա աչքի առաջ սկսվում են հայերի ջարդերն ու կոտորածները, նա հուսահատ ճիգեր է գործադրում, որպեսզի փրկի իր ժողովրդին: Նա դիմում է պատգամ բոլոր մարմիններին ` որպեսզի կանխի ոճրագործությունը: Զոհրապը մերժում է անգամ իր անձը փրկելու բոլոր առաջարկները և անձամբ հանդիպում Թալեաթին, որի հետ մտերիմ է եղել: Այդ հանդիպման մասին ականատեսը գրում է.
«Օր մը, կ'ըսե, ապահով եղեք, որ հաշիվ պիտի պահանջվի ձեզմե, և դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքները:
Թալեաթ պեյ հեգնանքով կը հարցնե.
- Ո՞վ պիտի պահանջե այդ հաշիվը:
- Ե'ս,- կը պատասխանե Զոհրապը,- խորհրդարանի մեջ իբր հայ մեպուս ձեզմե հաշիվ պիտի պահանջեմ:
Այդ վայրկյանին իսկ վճռված էր իր մահը»:
Շուտով աքսորում են Զոհրապին: 1915 թվականի ամռանը, Ուրֆա քաղաքից տանելով անապատ, թուրք մարդասպանները հոշոտում են Զոհրապին, քարերով ջարդում մեծ գրողի ու մտածողի գլուխը:
Գրիգոր Զոհրապի նորավեպերը
1883 թվականին տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը` պոլսահայ երիտասարդական կյանքից: Սակայն Զոհրապի ձիրքը երևում  է հատկապես նորավեպերի մեջ, որը տպագրվում է մամուլում: Այնտեղ երևում էին Զոհրապի այն ունակությունը, որը կոչվում է մարդու ներաշխարհը մուտք գործելու ընդունակություն: Կարծես թվում էր, թե նրա տարերքն է մարդու հոգին: Նրա նորավեպերը կարելի է բաժանել մի քանի խմբերի. Նա ունի սոցիալական պատկերներ, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նովելներ:
Նրա գործերից է «Ճիտին պարտքը»: Վաճառական Հովսեփ աղան սնանկացել է` դառնալով առևտրական հասարակ միջնորդ . կնոջ մահից հետո նա չի կարողանում հոգալ տան ր երկու անչափահաս աղջիկների ամենօրյա կարիքները: 30 տարուց ավելի իրեն ուղեկցող պայուսակը հարատև հոգսերի, խնդիրների և կարիքների խորհրդանիշ է դարձել: Հովսեփին մի պահ թվում է, թե այդ պայուսակն է իշխել ողջ իր կյանքի վրա: Սա ամենուր մաքառում է մի կտրո հացի համար, սակայն նրան ոչ մեկ գործ չի տալիս: Նա ողջ գիշեր կանգնում է մահացած կնոջ նկարի առաջ ու նրանից  քաջալերություն խնդրում , սակայն դա չի լինում և նա ևս լինում է կյանքի զոհերից մեկը:
Նրա գրչին են պատկանում «Այնիկա», «Փոստալը», «Զաբուղոն» և այլք:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries