A+ A A-

Արամ Ա. Մարդ, որի մասին պետք է խոսել

Արամ Ա. ԿաթողիկոսՄեր օրերում խիստ հազվադեպ են ծնվում այնպիսի մեծություններ, որոնք իրենց ավանդով, ազնվությամբ, մարդասիրական ու ազգանվեր գործունեությամբ արժանի են բազմիցս հիշատակման, քանզի իրենց իսկ մասին վկայում են սեփական գործերն ու վարքը: Նման բացառիկ անձանց շարքում ինձ իրավունք եմ վերապահում դասել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, որը վայելում է անխտիր հայկական բոլոր համայնքների սերն ու հարգանքը, ուստի կարծում եմ` Հայաստանում բնակվող հայերը ևս պետք է բավականաչափ տեղեկացված լինեն նրա մասին:
Արամ Առաջինը Անթիլիասի հայոց կաթողիկոսն է` սկսած 1995 թվականից: Նա (Բեդրոս Քեշիշյան իրական անունը) ծնվել է 1947 թվականին Լիբանանում` Բեյրութում, նախնական կրթությունը ստացել է Անթիլիասի հայկական ճեմարանում, ապա շարունակել Մերձավոր Արևելքի Աստվածաբանակն դպրոցում, Բեյրութի Ամերիկյան համալսարանում, Շվեյցարիայի` Բոսսիի էկումենիկ ինստիտուտում, ինչպես նաև Նյու Յորքի Ֆորդհամ համալսարանում` արժանանալով գիտական կոչումների ու բազմաթիվ պատվոգրերի: Նա, ըստ էության, մասնագիտացել է փիլիսոփայության, աստվածաբանության ու Մերձավոր Արևելքի եկեղեցու համակարգված պատմության ոլորտներում: ՆաԱրամ Ա. Կաթողիկոս բազմիցս դասախոսություններ է կարդացել հայագիտության, արևելագիտության, աստվածաբանության մասին Հայկազյան համալսարանում ու աշխարհի մի շարք ճանաչված գիտական-կրթական կենտրոններում: 1968 թվականին Արամ Առաջինը կարգվել է քահանա, ապա` երկու տարի անց` վարդապետ, իսկ 1980 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկը, լինելով ուսյալ ու բանիմաց անձնավորություն, նշանակալից հասարակական գործունեություն է ծավալել. նա առավել հայտնի է դարձել Լիբանանի ամենածանր պատմական շրջանում` քաղաքացիական պատերազմի տարիներին, մուսուլմանների ու քրիստոնյաների միջև երկխոսության, համատեղ կենսընթացի կոչեր անելու, միջոցառումներ ձեռնարկելու, քննարկումներ անցկացնելու մեծածավալ նախաձեռնություններով: Նրա շնորհիվ տեղի հայ համայնքը սկսել է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ երկրի հասարակական-քաղաքական-մշակութային կյանքին, բացվել են դպրոցներ և ուսումնական հաստատություններ, բարեկարգվել է Անթիլիասի հայոց գանձարանը, որը նաև համալրվել է միջնադարյան հայ եկեղեցական սպասքի, ասեղնագործ եզակի վարագույրների, մանրանկարներով հարուստ հնագույն հայ ձեռագրերի, Կիլիկիայի թագավորությունից հասած արքայական գանձերի բացառիկ նմուշներով: Նա համարվում է Մերձավոր Արևելքի եկեղեցական խորհրդի հիմնադիրներից մեկը, անձամբ կազմակերպել է ու մասնակցել Եկեղեցական Համաշխարհային Խորհդի ժողովներին ու համամարդկային նշանակություն ունեցող քննարկումներին և գիտաժողովներին: Արամ Առաջինը գիտական ու հանրամատչելի աշխատություններ ու հոդվածներ` հրատարակված անվանի պարբերականներում` հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներով: Նրա հեղինակած գրքերի շարքում առանձնանում է 2010 թվականին անգլերեն լեզվով լույս տեսած, §Ս. Ներսէս Անթիլիասի մայրավանքՇնորհալի եւ Եկեղեցւոյ Միութիւնը» (St. Nerces the Gracious and Church Unity) խորագիրը կրող հատորը, բացի այդ` վերջերս հրատարակված «Հավատի, հույսի եւ տեսլականի ճանապարհորդությունը» գիրքը, որը բաղկացած է երկու մասից. առաջին հատվածը կրում է կենսագրական բնույթ` նկարագրելով Արամ Առաջինի մեծաթիվ ճանապարհորդությունները:
Հանդիսանալով իր ժամանակի խոշորագույն եկեղեցական-հասարակական գործիչներից ու գիտնականներից մեկը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը միաժամանակ շատ համեստ ու առաքինի անձ է, որը սիրով հյուրընկալում է ամեն մի հայի…
Աստված թող պահապան լինի Ձեզ, քանզի Դուք հուսո վառ փարոս եք օտար ափերում բնակվող հայերի համար…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries