A+ A A-

Մոռացված մեծություն. Թամանյանի արձանի հեղինակ Արտաշես Հովսեփյան

Արտաշես Հովսեփյան2011 թվականի հունիսին այցելեցի ՀՀ նկարիչների միություն, որտեղ կայացավ Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Փյունիկ» հիմնադրամի հովանու ներքո անցկացվող բացօթյա նկարչական փառատոնի հերթական ցուցահանդեսը, որն այս անգամ կրում էր «Գարնանային Սյունիքի գույները» խորագիրը: Ցուցասրահում ուշադրություն էր գրավում ներկայացված մի քանի դիմանկարներից այն մեկը, որտեղ իր բարի ժպիտով դիտողին է նայում ծխախոտը ձեռքին, գլխարկով մի ծերունի, որի աչքերում առկայծում է երիտասարդի ավյունն ու եռանդը: Կտավի հեղինակ, նկարիչ Սամվել Խաչատրյանն այստեղ պատկերել է հայազգի հայտնի քանդակագործ, Թամանյանի արձանի հեղինակ Արտաշես Հովսեփյանին: Տաղանդաշատ վարպետի մասին հանրությանը հնարավորինս տեղեկացնելու նպատակով` խոսեմ մի շարք կենսագրական մանրամասների մասին:
Քանդակագործը ծնվել է 1931 թվականին Սիսիանի շրջանի Սավռա գյուղում` Խաչատրյանների տոհմում:Արտաշես Հովսեփյան Նախնական կրթությունը ստացել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում, աշխատել` որպես բանվոր, ապա` 1954-ին, ընդունվել Թերլեմեզյանի անվան ինստիտուտ, երկրորդ կուրսից գործուղվել է Սանկտ Պետերբուրգ` ուսանելու Րեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտ` ավարտելով այն 1961-ին: Մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցանակաբաշխությանը` արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին: Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974-ին:
Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակներ, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի Մարքսի կիսանդրին, Սիսիանի մուտքի արծիվը, Հայրենական պատերազմում զոհված քուրթանցիների հուշարձանը, Երևանի Ս. Սարգիս եկեղեցու հարթաքանդակները, Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, Երևանի կոնյակի գործարանի հարթաքանդակները, Մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի հարթաքանդակները, օղակաձև զբոսայգում տեղադրված Տիգրանյանի կոթողը, Օրբելյանների հուշահամալիրը Ծաղկաձորում, Սիսիանում գտնվող Նիկողայոս Ադոնցի հուշարձանը, Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ: Նա արժանացել է վաստակավոր ու ժողովրդական գործչի կոչումներին:
Դիմանկարը համահունչ էր ցուցահանդեսի բովանդակությանը, քանզի Արտաշես Հովսեփյանն ընկալվում էր` որպես Սյունյաց աշխարհում ծնված ու մեծացած, այդ աշխարհի անքակտելի մի մասնիկ, որը մինչ օրս ներշնչանք է քաղում Սյունիքի խրոխտ բնապատկերներից:
Հուսով եմ, որ հայ երիտասարդն այսուհետ Թամանյանի արձանին կամ Ս. Սարգիս եկեղեցու քանդակներին նայելիս կմտաբերի Արտաշես Հովսեփյանին…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries