A+ A A-

Հրաչյա Ներսիսյան. խոսուն աչքեր, որոնք ամեն ինչ ասում էին

Հրաչյա ՆերսիսյանՆերսիսյանի տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչնին, որը, չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից:
Վահրամ Փափազյան
Հայազգի հանճարեղ դերասան Հրաչյա Ներսիսյանն օժտված էր վերամարմնավորման արվեստի անգերազանցելի վարպետությամբ, քանզի նրան հաջողվում էր կերտել թե՛ ողբերգական, թե՛ դրամատիկական, թե՛ կատակերգական և թե՛ գրոտեսկային կերպարներ և անել դա ներքին այնպիսի ուժով և նվիրումով, որ յուրաքանչյուր անձնավորում անջնջելի հետք էր թողնում անգամ ամենապահանջկոտ հանդիսատեսի հիշողության մեջ, նույնիսկ եթե տվյալ դերը երկրորդական էր կամ առանց խոսքերի, քանի որ մեծն վարպետի խոսուն աչքերն ասում էին ամեն ինչ…
Հրաչյա Ներսիսյանը ծնվել է Նիկոմեդիայում (այժմ Իզմիր՝ Թուրքիա), սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ապա ամերիկյան Ռոբերտ քոլեջում և Եսայան վարժարանում: Նա մասնակցել է Կ. Պոլսի հայկական թատերախմբերի ներկայացումներին: Հարկ է նշել, որ եզակի ունակությունների շնորհիվ` Հրաչյան ինքնուրույն սովորել է լեզուներ, բնագրով կարդացել ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, վարժ խոսել է արաբերեն ու իտալերեն: Նրա համար ճակատագրական են եղել ծանոթությունները Դանիել Վարուժանի և Կոմիտասի հետ: Առաջին աշխարհամարտի տարիներին նա ծառայել է թուրքական բանակում` որպես թարգմանիչ, իսկ Մերձավոր Արևելքի երկրներում ականատես է եղել հայերի կոտորածներին: Վահրամ Փափազյանը Ներսիսյանին և մի շարք այլ տաղանտաշատ դերասանների իր հետ բերում է Կովկաս, և արդեն իսկ
1923-ից Հրաչյան դառնում է Երևանի բնակիչ ու հայկական Առաջին թատրոնի դերասան:
Թատրոնում կերտած դերերից հիշարժան են Պաղտասար աղբարի դերակատարումը (Հակոբ ՊարոնյանիՀրաչյա Ներսիսյան «Պաղտասար աղբար»), որը բնութագրվել է՝ «լաց՝ ծիծաղի միջից» արտահայտությամբ, ինչպես նաև նրա վերջին դերակատարումը թատրոնում` Մեք Գրեգորի կերպարը (Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»):
Կարևոր է նշել, որ Հրաչյա Ներսիսյանը հայկական կինոյի առաջին դերասաններից է, որը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում` մարմնավորելով Ռուստամին («Նամուս», 1925 թ.), Համբոյին («Գիքոր», 1934 թ.), Պեպոյին («Պեպո», 1935 թ.), Հակոբյանին («Զանգեզուր», 1938 թ.), Դավիթ Բեկին («Դավիթ Բեկ»,1944 թ.), Էլիզբարովին («Պատվի համար», 1956 թ.), Վարունց («Առաջին սիրո երգը», 1958 թ.), Ղամբարյան («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ.) և այլն: Բոլորս ենք հիշում Ներսես աղբարի տպավորիչ կերպարը 1961 թվականին նկարահանված «Տժվժիկ» ֆիլմում, որը վարպետի վերջին դերն է կինոյում::
Ներսիսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Այնուհանդերձ, շնորհաշատ դերասանի մեծագույն պարգևը հանդիսատեսի ջերմ ու սրտաբաց ընդունելությունն էր և հավերժացումը սերունդների հիշողության մեջ:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries