A+ A A-

Մետաքսյա Սիմոնյան. հայ թատրոնի հմայքը

Մետաքսյա ՍիմոնյանԿանացի հմայքի, կին մարդու գեղեցկության արտահայտություն էր Մետաքսյա Սիմոնյանը հայ թատրոնի համար: Նրա կյանքն արվեստում նման էր հրավառության, որը բռնկվեց միանգամից և շարունակվեց մինչ իր մահը…
Մետաքսյա Սիմոնյանի կերտած դերերը թատրոնում ու կինոյում մեծ թիվ են կազմում: Առավել հիշարժան են Մարգարիտի կերպարը «Պատվի համար»-ում, ապա Նինայի դերը` «Դիմակահանդես»-ում: Այնուհանդերձ, երիտասարդ սերնդին նա ավելի ծանոթ է «Սայաթ-Նովա» ֆիլմից՝ Աննայի անկրկնելի դերակատարմամբ:
Հայ թատրոնի ապագա աստղը ծնվել է 1926թ. փետրվարի 26-ին Աշխաբադում:
1948թ ավարտելով Երևանի թատերական ինստիտուտը` Մետաքսյան անմիջապես հրավիրվել է Գ.Մետաքսյա Սիմոնյան Սունդուկյանի անվան պետական թատրոն: Հարկ է նշել, որ դերասանուհու առաջին դերն Արմանուշն էր` ‹‹Այս աստղերը մերն են››, որն իսկույն պսակվեց հաջողությամբ. մի քանի խաղընկերների հետ նա արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի:
Համաձայն արվեստաբանների և հայ թատերագետների տեսակետների` Մետաքսյան գերադասել է ճակատագրական կնոջ, ինչպես նաև կանացի իրավունքների ու արժանապատվության թեման՝ հայ թատրոնում շարունակելով Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի ավանդույթները: Սիմոյնանի խաղացանկում ուրույն տեղ են գրավել նաև ռուս, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում: Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական աստվածատուր թովչանքի շնորհիվ` դերասանուհին երկար ժամանակ եղել է թատրոնի առաջատար դերասանուհին` կերտելով բացառիկ կերպարներ, որոնց շարքում են Շուրան, Դեզդեմոնան, Ջուլիետտան, Կորդելիան, Սուսան (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Հուդիթ, Նուարդ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Կատրին Լեֆևր (Վիկտորիեն Սարդուի և Էժեզիպ Մորոյի «Մադամ Սան-Ժեն»): Նրա վերջին դերը թատրոնում եղել է Մարթայի կերպարը Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» պիեսից:
Բացի թատերական հաջողված գործունեությունից` դերասանուհին դասավանդել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում, հանդես է եկել նաև ասմունքով՝ արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործություններից, խաղացել է ռադիո- և հեռուստատեսային ներկայացումներում: «Անահիտ», «Արարատյան դաշտի աղջիկը», «Ո՞ւմ է ժպտում կյանքը», «Թռիչք անդունդի վրայով», «Ջրերը բարձրանում են», «Կամոյի վերջին սխրանքը» այն ֆիլմերն են, որոնք Մետաքսյային սիրելի են դարձրել հայ հանդիսատեսին:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries