A+ A A-

Անդրանիկ Օզանյան. անպարտելի հայ զորավարը

Անդրանիկ ՕզանյանՀայոց պատմության էջերը հարուստ են բացառիկ իրադարձություներով և հերոսական դեմքերով, յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել մեր երևելի անցյալը, մեր վեհ նախնիներին, նրանց վարքը ճանաչել և դասեր քազել: Այսօր գրեթե բոլոր հայ երիտասարդներին (հուսով եմ, որ բոլորն անխտիր) քաջածանոթ է Անդրանիկ զորավարի անունը: Այս հոդվածը նպատակ ունի առավել մանրամասն տեղեկություններ հաղորդել հայազգի հայդուկապետի մասին:
Անդրանիկ Թորոսի Օզանյանը, որը հայտնի է նաև Անդրանիկ Փաշա ու Զորավար Անդրանիկ անուններով, ծնվել է 1865 թվականին Շապին Գարահիսարում: Նախնական կրթությունը ստանցել է Մուշեղյան վարժարանում, այն ավերտելուց մոտ մեկ տարի անց բանտարկվել է` տեղաբնակ հայերին ահաբեկող թուրք ժանդարմին ծեծելու համար: Պատանուն հաջողվում է փախչել բանտից, ապա անցնել Կ. Պոլիս, այստեղից էլ` Արևմտահայաստան: Շուտով Անդրանիկը համալրում է ժողովրդի կողմից սիրված հայդուկ Աղբյուր Սերոբի ջոկատի շարքերը` կարճ ժամանակում դառնալով թուրքական զորքերի դեմ կռվող հայկական մի քանի զորախմբերի հրամանատար: 1902-1904թթ Անդրանիկի գլխավորությամբ հայ ջոկատները հաջող մարտեր են մղել թուրքական զորքերի դեմ Սասունում, Տարոնում ու Վասպուրականում:
Շուտով զորավարը մեկնում է եվրոպական երկրներ` տեղի հանրությանը արևմտահայերի ազգային-Անդրանիկ Օզանյանազատագրական պայքարին հասու դարձնելու, ինչպես նաև պահանջվող զինամթերք մատակարարելու նպատակով: 1912թ Անդրանիկի կողմից զինվորագրած մեծ թվով հայ կամավորականները կազմավորում են ջոկատ, որն ընդգրկվում է բուլղարական բանակի կազմում: Բացի այդ, ձևավորելով առաջին հայկական կամավորական գունդը` Անդրանիկը ղեկավարում է թուրքական բանակի դեմ մղված կռիվները, որոնց արդյունքում զորավարը պարգևատրվում է Գևորգյան 4-րդ կարգի շքանշանով և բազում այլ մեդալներով: Անդրանիկի ռազմական հմտությունը վառ դրսևորում է գտնում առավելապես Դիլմանի նշանավոր ճակատամարտում, երբ թուրքական բանակի` կիսված և խուճապի մատնված երկու թևերը սկսում են կրակել միմյանց վրա: 1918թ մայիսին Անդրանիկի դիվիզիան Վորոնցովկա ավանի մոտ կասեցնում է օսմանյան զորքի առաջխաղացումը դեպի Թիֆլիս, ապա մարտերը շարունակվում են Ղարաքիլիսայի ուղղությամբ: Հարկ է նշել, որ զորահրամանատարի դերը խիստ նշանակալից էր նաև Զանգեզուրի պաշտպանական մարտերում: Այնուհանդերձ, Անտանտի դաշնակիցների վարած քաղաքականության ու Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների հետ լուրջ հակասություններ ունենալով` Անդրանիկը 1922 թ հեռանում է Հայաստանից: Զորավարը մահացել է 1927 թ օգոստոսի 31-ին` օտար ափերում` ԱՄՆ ֆրեզնո քաղաքում: 1928 թ նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, 2000 թվականին` Հայաստան Այժմ հանգչում է Երևանի Եռաբլուր պանթեոնում:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries