A+ A A-

Համո Սահյան. հայ բնաշխարհի և հայ մարդու գովերգուն

Համո ՍահյանԱյս քարանձավներն` անկոպ ու անբիբ
Աչքերն են անգիր հավիտենության,
Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
Ասքերն են անգիր հավիտենության:
Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
Պատկերն են անգիր հավիտենության,
Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք
Պարտքերն են անգիր հավիտենության.
Կռիվ, կոտորած, դավ ու դառնություն
Մեղքերն են անգիր հավիտենության...
Հ. Սահյան
Հայ բանաստեղծների շարքում առանձնանում է Համո Սահյանը, որին հաջողվել է ամենապարզ բառերով և այնքան իրատեսորեն նկարագրել հայ բնաշխարհը, բացահայտել նրա սքողված հմայքը, ուժն ու ձգողականության առեղծվածը, ինչպես նաև տալ հայ մարդու բնութագիրը, թերևս, այնքան դիպուկ, որ մինչ օրս շատ քչերին է հաջողվել: Ավելին, նրա պոեզիան նաև անձնական ապրումների ու մտորումների մի փունջ է, որտեղ պարփակված է ուրույն փիլիսոփայություն. ինչպես իմ դասախոսներից մեկն էր սիրում ասել, Սահյանին ամեն մի տարիքում ընթերցելիս տարբեր ես ընկալում և ամեն անգամ նոր խորություն ես տեսնում տաղանդաշատ գրողի տողերում...
Բանաստեղծ Համո Սահյանը ( իրական անունը՝ Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սյունիքի մարզի Լոր գյուղում: 1937 թվականին  ավարտելով Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը՝ Հմայակը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Այնուհետև աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց շարքում աչքի են ընկնում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագիրը, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերը, ինչպես նաև «Ոզնի» հանդեսը, արդեն իսկ 1965-1967 թվականներին  պաշտոնավարում է՝ որպես «Գրական թերթի» գլխավոր խբագիր:
Հարկ է նշել, որ Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 1930-ականններից:Հմայակ Սահակի Գրիգորյան Այնուհանդերձ, նա համազգային ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծության շնորհիվ, որը ինքնատիպ ձոն է հայրենիքին: Բանաստեղծի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն, տպագրվել է 1946 թվականին. այստեղ դրսևորվում էր Սահյանի պոեզիայի գերակա գաղափարները՝ անսահման ու անձնվեր, ոչինչ չպահանջող սեր հայրենի բնաշխարհի ու հայի նկատմամբ: Հաջորդիվ հրատարակվում են «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուները: 1972 թվականին  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար վերջինս արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներում նկատելի է հեղինակի աճը. նա ներկայանում է ՝ որպես սեփական գեղարվեստական լեզուն և ոճն ունեցող բանաստեղծ:
Ավելացնեմ նաև, որ Սահյանը թարգմանել է է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ մեծերի ստեղծագործություններից: Իր անգնահատելի ներդրումների շնորհիվ՝ պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998 թվականին՝ Համո Սահյանի մահվանից հետո միայն, լույս է ընծայվում «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries