A+ A A-

Մխիթար Գոշ. հայ տաղանդաշատ առակագիրն ու օրենսդիրը

Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը։Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը, ասելով, թե ինչու եք ուտում ձեզանից մանր կենդանիներին: Եվ ձկները համարձակվելով ասացին. «Քեզանից ենք սովորում, որովհետև շատերը գալիս են քեզ երկրպագելու, և դու, կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար: Ուստի և մենք, քեզանից սովորելով, հանդգնում ենք»:
Մխիթար Գոշ
Մխիթար Գոշը հայ միջնադարյան մտածող է, գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, ինչպես նաև հասարակական գործիչ, որի ավանդը նշանակալից է ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության մեջ։ Գոշի առակներով հայ գեղարվեստական արձակը սկսում է հանդես գալ՝ որպես ինքնուրույն գրական տեսակ, և այս ամենը մի ժամանակաշրջանում, երբ Կիլիկիայում և բուն Հայաստանում արդեն կազմավորվել էին հայկական պետականություններ՝ Ռուբինյան և Զաքարյան իշխանատների գլխավորությամբ: Համաձայն ուսումնասիրողների՝ իր բեղուն գործունեությամբ վերջինս նախ և առաջ ազգային մշակույթի ու պետականության ամրապնդման նպատակ էր հետապնդում, ուստի նա մեծ ակնածանք ու հեղինակություն էր վայելում ժամանակի մտավորականների, քաղաքական գործիչների, անգամ հասարակ ժողովրդի շրջանում, նրա մոտ հեռավոր վայրերից գալիս էին ուսանելու, նրա մասին հյուսվում էին առասպելներ…
Մխիթար Գոշը ծնվել է 1120–ական թվականներին Գանձակ (Գյանջա) քաղաքում: Նախնական կրթությունըՄխիթար Գոշ ստացել է տեղում, ապա աշակերտել Հովհաննես Տավուշեցի վարդապետին՝ արդյունքում ստանալով վարդապետական աստիճան: Ճակատագրական եղավ Կիլիկիա մեկնելու որոշումը, ինչը Մխիթարին հնարավորություն տվեց, կատարելագործել իր ունակություններն ու բացառիկ գիտելիքներ ձեռք բերել հռչակավոր վարդապետների մոտ: Գիտելիքների պաշարը սեփական ժողովրդի օգտին ծառայեցնելու նպատակով՝ նա վերադառնում է Արևելյան Հայաստան՝ կարճ ժամանակով մնալով Խաչենում, այնուհետև հաստատվում է Կայենո գավառի Գետիկ վանքում, տեղում հիմնում դպրոց և ծավալում կրթական գործունեություն: Երկրաշարժից ավիրվում են Գետիկն ու մերձակա գյուղերը. Մխիթարը Զաքարյան իշխանների հովանավորությամբ հին Գետիկից ոչ շատ հեռու՝ կառուցել է տալիս Նոր Գետիկ վանքը, ինչպես նաև երկու գյուղ, վանքն էլ հիմնադրի անունով անվանել են Գոշավանք:
Գոշը հեղինակել է մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող շուրջ մեկ տասնյակ աշխատություններ, որոնցից հիշարժան են «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա» և այլն: Այնուհանդերձ, պատմության էջերում Մխիթար Գոշի անունը հավերժացել է՝ Դատաստանագրքի ու առակների ժողովածուի շնորհիվ։ Վերջինս պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով՝ ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։  Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն ու վրացերեն, կիրառվել  հայ գաղթօջախներում։{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries