A+ A A-

Արշակ Ֆեթվաճյան. Անիի նկարիչը

 ԱնիՀայ արվեստի պատմության մեջ եղել են այնպիսի բացառիկ նվիրյալներ, որոնք իրենց կյանքի նպատակն են համարել պատմական հայրենիքի ազգային արժեքների մասին հիշողության պահպանումն ու նրանց համայն աշխարհին ճանաչելի ու սեփական ժողովրդին էլ ավելի սիրելի դարձնելը, ինչպես նաև կորուսյալ արժեքների վերակենդանացումը: Նրանցից մեկն էլ գեղանկարիչ Արշակ Ֆեթվաճյանն է, որի գործունեության շնորհիվ այսօր մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռնված ուսումնասիրելու և արձանագրելու, թե որքան են ավիրվել կամ վնասվել Անիի եկեղեցիները տասնամյակներ անց:
Արշակ Ֆեթվաճյանը ծնվել է 1863 թվականին Տրապիզոնում:
Նախնական կրթությունը ստանալով Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում` շարունակել է ուսումը Հռոմի Սան Լուկա ակադեմիայում:
1891-1895 թվականներին նա ստեղծագործական բեղուն գործունեություն է ծավալում Վիեննայում,Արշակ Ֆեթվաճյան ապա երեք տարի շարունակ ստեղծագործել  Պետերբուրգում` հավատարիմ մնալով իրապաշտական արվեստի ու ռուսական գեղարվեստական դպրոցի լավագույն ավանդույթներին: Հարկ է նշել նաև, որ այդ տարիներին նա խորապես հետաքրքրվել է ճարտարապետությամբ` սերտորեն համագործակցելով ռուսական հնագիտական ընկերության հետ, ինչն էլ նպաստել է, ոչր արվեստագետը հաճախ այցելի Թիֆլիս, Անի և Հայաստանի այլ պատմամշակութային վայրեր: Շրջելով Հայաստանի գրեթե բոլոր պատմական վայրերով` տաղանդավոր ու հայրենասեր նկարիչը չափագրել ու պատկերել է բազմաթիվ հուշարձաններ, հայ ազգագրական տիպեր, հանդերձներ, հագուստներ, պատկերացում կազմել հայկական կենցաղի մասին, իրագործել է վերականգնողական աշխատանքներ, նաև հեղինակել հայկական ճարտարապետության պատմությանը վերաբերող բազմահատոր երկեր: Ֆեթվաճյանը նկարել է 6-13-րդ  դարերով թվագրվող, Արևմտյան և Արևելյան Հայաստանի բազմաթիվ հուշարձաններ՝ շուրջ 2000 գրաֆիկական թերթերի տեսքով, որոնց շարքում նշանակալից են Անիի ջրանկար պատկերները: Դրանք պատկերել է ներկայացված են գեղարվեստականին համարժեք հնագիտական-պատմական ճշգրտությամբ: Այս աշխատանքներն ընկալվում են  օժտված գեղարվեստական ուժի ներգործությամբ և վկայում են վարպետի՝ ջրաներկի բարդ տեխնիկային հմտորեն տիրապետելու մասին:
1918 թվականին նկարիչն Էջմիածնում ստեղծել է տարազների ջրանկար շարք, որն այսօր էլ ուշադրության է արժանի հագուստների մանրամասները վերարտադրելու ուրույն վարպետության շնորհիվ, ուստի լիովին արդարացված է արվեստաբանների ու քննադատների այն եզրակացությունը ըստ որի՝ կատարողական վարպետության առումով Ֆեթվաճյանը ջրանկարի ամենախոշոր վարպետներից մեկն է հայկական կերպարվեստի ողջ պատմության մեջ:
1919 թվականին արվեստագետը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության դրամի ու նամականիշի հեղինակը, ապա մեկնել է Փարիզ՝ իր հետ տանելով նկարների  հավաքածուն: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ` Նյու Յորքում և Բոստոնում բացված ցուցահանդեսներով անթաքույց հիացմունք պատճառելով հայ և օտարազգի այցելուներին:
1947 թվականին հայրենանվեր նկարիչը պատրաստվում էր հայրենադարձության, սակայն, ցավոք, ծանր հիվանդանում է: Մահվան մահճին Արշակ Ֆեթվաճյանը վերցնում է գրիչը՝ ստեղծագործություններն ու աճյունը կտակելով հայրենիքին...{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries