A+ A A-

Մեր մեջ փնտրենք Աստծո արքայությունը

Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցիԱյս տարի մարտի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց  Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը Հոգեշնորհ  Տեր Թովմա աբեղա Խաչատրյանի առաջնորդությամբ կազմակերպել էր ուխտագնացություն` դեպի Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցի: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  կատարվեց ուխտավորների օրհնության կարգ, իսկ ուխտատեղիում մատուցվեց Սուրբ եւ Անմահ պատարագ Քառասնից մանկանց նահատակության հիշատակի կապակցությամբ:
40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին եւ ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքում: Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներին հայտնաբերելու նպատակով: Հավատարիմ իրենց սուրբ հավատքին` նրանք անվեհեր բարձրաձայնում են իրենց  քրիստոնյա լինելը եւ դատավորների զայրույթն առաջացնելով` բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիայի մոտ գտնվող լիճը: Վկաներից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: Սառցակալած ջրից դուրս ելնելով` նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն, կնքելով մահկանացուն, զրկվում է ե՛ւ երկրային, ե՛ւ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երեւում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ հրաշքը, լցվում է Քրիստոսի հավատով և նետվելով լիճը` պսակակից դառնում նրանց: 
Այս պատմությունը մեզ քարոզում  է կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսին, Տիրոջ սուրբ հավատքին, հաղթահարել խոչընդոտները` երկնային արքայությանն ու պսակին արժանանալու համար:
Իհակե, անչափ դժվար է աշխարհիկ նեղությունների, հալածանքների դեմ պայքարելը, չխոնարհվելն ու չհուսահատվելը: Որքա¯ն հաճախ ենք մենք, խոչընդոտների հանդիպելով,  վհատվում` մտածելով, թե Աստված մոռացել է մեզ, բայց հիշենք, որ Տերը միշտ մեզ` իր զավակների հետ է` հոգատար ծնողի պես, իսկ այն, ինչ պատահում է, կարող է հետեւանք լինել մեր սխալ ընթացքի, աստվածուրացության: «Ուրանում ենք եւ այն ժամանակ, երբ ոչ խոսքերով,  այլ գործերով ենք շեղվում Քրիստոսին հետեւելու ճանապարհից: Փորձենք ապրել արդար, ճշմարիտ կյանքով ու Տիրոջ պատվիրաններով, ճիշտ գնահատել Աստծուն և Նրա տված շնորհները, պարգեւներն  ու բարիքները: 
Կողմնացույցը ցանկացած տեղում ցույց է տալիս ճիշտ ճանապարհը, նույնպես եւ արդարը, որտեղ էլ լինի, պաշտում է իր Աստծուն, ապրում Նրա խոսքով` ե՛ւ ուրախության, ե՛ւ հալածանքի, ե՛ւ նյութական ծանր վիճակի մեջ, նա միշտ ճիշտ ճանապարհի վրա է, մարդկանց եւս ուղղորդում է դեպի այն, գոտեպնդում հավատքի մեջ, աղոթում նրանց համարե,-ասաց Հայր Սուրբը: 
Հավատքի ճանապարհը դժվար է, քարոտ, փշոտ ու նեղ: Բայց չէ՞ որ Տերը մեզ տալիս է կենարար հույսը. «Եթե Իմ պատվիրանները պահեք,  Իմ սիրո մեջ կմնաք. ինչպես Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի եւ մնում եմ Նրա սիրո մեջ (Հովհ. 15:10-11)ե: «Դուք Իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ որ Ես եմ պատվիրում Ձեզե (Հովհ. 15: 14-15): 
Տերը մեզ  պատվիրում է օգնական ու աջակից լինել մերձավորներին, սիրել միմյանց` աստվածային, մենչեւ վերջ ներող ու կարեկից սիրով: Հայր Թովման պատմում է. «Մի մարդ խնդրում է Աստծուն` ցույց տալ իրեն դժոխքը : Այստեղ նա տեսնում է սեղան, մեծ կաթսա` ապուրով, եւ մարդիկ, ովքեր, սակայն, չէին կարողանում օ•տվել ապուրից, քանի որ նրանց շերեփներն անչափ երկար էին: Հետո Տերը նրան ցույց է տալիս դրախտը: Այստեղ եւս նույն պատկերն է, միայն թե մարդիկ կարողանում էին ճաշակել, քանի որ երկար շերեփներով կերակրում էին իրար: Այս առակը ցույց  է տալիս, որ  միմյանց օգնելով ու սատարելով կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն:  Տերն ասում է Լեռան քարոզում. «Երանի սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն… Երանի նրանք, ովքեր արդարության քաղցն ու ծարավը ունեն, որովհետեւ նրանք պիտի հագենան, Երանի ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմություն պիտի գտնեն…Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը…ե (Մատթ. 5:3-14)ե :
40 զինվորներից մեկը տկարացավ հավատքի մեջ եւ չկարողացավ տեսնել ծովերի ալիքների վրայով քայլող Քրիստոսին: Նույնպես եւ մենք, մխրճվելով մեղքերի հորձանուտում, խավարում, անկարող  ենք լինում հաղորդ դառնալու աստվածային լույսին: «Մենք հաճախ, իբրեւ քրիստոնյաներ, դատում ենք իրար, սակայն հիշենք Տիրոջ` Պետրոս առաքյալին տված պատասխանը, ով Նրան հարցրեց,  թե ինչ է լինելու Հովհաննես առաքյալի հետ, իսկ Տերը ասաց. «Քեզ համար հոգ չէ, այսինքն` դու նախ քո առաքելության արդյունավորման մասին մտածիր, քո անցնելիք ճանապարհի մասին հոգ տար: Մենք էլ ենք այդպիսին, իրար մասին ենք մտածում, նա այսպես վարվեց, սխալ վարվեց եւ այլն, իսկ դատաստանի ժամանակ երբ Աստված հարցնի` ինչու արդարությամբ չես գնացել, արդարությամբ չես վարվել քո կյանքի այս շրջանի մեջ, մի՞թե պիտի պատասխանենք, թե օրինակ ենք վերցրել մյուսներից…, ի վերջո. «Մի դատեք, որ չդատվեք, քանզի ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով և կդատվեքե ,- իր քարոզում նշեց Հայր սուրբը:
Փորձենք անցնել կատարելության ճանապարհը, արժանի լինենք Տիրոջ պատկերին ու նմանությանը, չէ՞ որ անսահման բարի ու գթառատ Տերը պատրաստ է ներելու, ինչպես որ ներեց խաչի վրա ապաշխարող ավազակին, քանզի Նա չի ցանկանում մեղավորի մահը, այլ` դարձը չար ճանապարհից եւ փրկությունը:
«…Դուք եք երկրի աղը: Սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ պիտի աղվի այն. արդեն ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ դուրս թափվելու եւ մարդկանց ոտքի կոխան լինելու: Դուք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրա•ը չեն վառում ու գրվանի տակ դնում, այլ` աշտանակի վրա, եւ նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի •ործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում էե (Մատթ. 5:14-16): 
Ուրեմն, ուրիշներին չդատելով, քննենք ինքներս մեզ, խոստովանենք մեր մեղքերը, փորձենք ապրել աստվածահաճո կյանքով` սիրելով ու բարիք գործելով ուրիշների համար, այդժամ ճշմարտապես կզգանք Տիրոջ ներկայությունը մեր մեջ, քանզի «Աստծու արքայությունը  դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, թե` ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ էե (Ղուկ. 17:21-22): 
«Եկեղեցուն մոտ լինելը, ուխտագնացություններին ու տարբեր միջոցառումներին մասնակցելն ինձ  օգնեց հետադարձ հայացք նետելու անցած կյանքիս, հասկանալու, գիտակցելու իմ սխալներն ու մեղքերը, ապաշխարելու եւ մտածելու ոչ թե աշխարհիկ  աշխարհիկ հոգսերի, այլ հոգեւոր փրկության մասինե,-ասում է Վահանը` Քարոզչական կենտրոնի երիտասարդ անդամներից մեկը: 
Ուխտավորները ջերմ հանդիպում ունեցան Աբովյանի երիտասարդների հետ, իսկ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանն իր խոսքում նշեց, իրապես այդ հանդիպումը կարեւոր քայլ էր` համախմբելու եկեղեցասեր երիտասարդներին, առաջնորդելու, օգնելու եւ սատարելու նրանց:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries