A+ A A-

Մենք ենք Հիսուս Քրիստոսի ընտանիքը

Մենք ենք Հիսուս Քրիստոսի ընտանիքըՈւխտագնացությունները յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի  կյանքի մի մասն են: Դրանց միջոցով յուրաքանչյուրս փոքրիկ քայլերով մոտենում ենք Աստծուն, մասնակից ու արժանի դառնում Նրա սուրբ խորհուրդներին:
Այս շաբաթ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի երիտասարդների հերթական ուխտատեղին  Ծաղկաձորի  Սուրբ Կեչառիս վանքն էր: Առավոտյան օրհնություն ստանալով Մայր Աթոռում` ուխտավորները ճանապարհ ընկան դեպի բազմադարյա վանական համալիրը, ուր նրանց միացան նաեւ  Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի և Մարտունու  Քարոզչական կենտրոնների երիտասարդները: Ուխտատեղիում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ  եւ Անմահ Պատարագ:
Ահավասիկ, մենք որդիներն ենք Աստծո, ով եկավ, խոնարհվեց, մարդացավ եւ ճշմարիտ ապրելու ձեւը ցույց տվեց, երանի  է նրան, ով իր ողջ կյանքում կարողանում է արժանապես ծառայել Տիրոջն ու հետեւել Նրա պատվիրաններին, կարողանում է անսայթաք ու աներեր բարձրանալ Տիրոջ ճանապարհով,-իր քարոզում նշեց Հայր Սուրբը: Նրա պատմած առակը յուրօրինակ ու կարեւոր դաս եղավ բոլորի համար. մի անգամ մրջյուների մրցույթ է լինում, թե ով կկարողանա բարձրանալ մոտակա ծառը, բոլորը վարանում են, քանի որ դա պահանջելու էր հսկայական ճիգեր, միայն մեկն է փորձում հաղթահարել այդ` չանսալով իր ընկերների հուսահատեցնող խոսքերին: Ի վերջո, երբ մրջյունին հաջողվում է հաղթահարել բարձրությունը, հաղթել մրցույթում, պարզվում է, որ նա չէր լսել իր ընկերներին, քանի որ… խուլ էր… Այդպես եւ մենք խուլ պիտի լինենք բազում չար խոսքերի հանդեպ, որոնցով փորձում են շեղել մեզ ճիշտ ճանապարհից: Մենք Տիրոջը փառաբանող խունկ պիտի լինենք եկեղեցու բուրվառով, -պատվիրեց  Հայր Սուրբը:
Ամեն անգամ ՔԿ-ի երիտասարդները ուխտի գնալիս մտքի, սրտի ու հոգու ներդաշնակությամբ, ԱստծունՄենք ենք Հիսուս Քրիստոսի ընտանիքը տեսնելու ակնկալությամբ ու սպասումով ճանապարհ են ընկնում` յուրաքանչյուրն իր սրտում ունենալով այն հույսը, որ Աստծո առջեւ պետք է բացի իր սիրտն ու հոգին, ամենաթաքուն գաղտնիքները, զորություն ստանա Սուրբ վայրից, որպեսզի կարողանա դիմակայել կյանքի փորձություններին, արժանանա Տիրոջ ողորմածությանն ու շնորհներին: Ուխտագնացություններն Տիրոջը մոտենալու, ուխտավորի հոգեւոր դաստիարակության եւ բարոյական կերպարի կերտման լավագույն միջոցներից են:
Իրապես, հենց այս ամենի միջոցով ենք կարողանում արժեւորել մեր կյանքը, գնահատել Տիրոջ` մեր տրված անսահման բարիքները, Նրա անսահման ողորմածությունն ու գթասրտությունը,  անչափելի սերն անարժաններիս նկատմամբ: Չէ որ Հիսուս Քրիստոս եկավ փնտրելու  եւ փրկելու կորածին (Ղուկաս 19:10):
Երիտասարդները նշում են, որ ուխտագնացության գնալիս ունենում են մեծ նպատակ` հավատով ու  հույսով ճանապարհ ընկնելով, որ ուխտն ընդունելի կլինի:
Ուխտագնացությունն առաջին քրիստոնյաներից եկած եւ մինչեւ այսօր ապրող ավանդույթ է:
Ուխտ` երդում, խոստում, դաշինք` կնքված Աստծո եւ մարդու միջեւ: Աստվածաշունչը հիշատակում է հավիտենական ուխտագնացություններ, որ Տերը կնքեց Նոյի հետ (Տեր Աստված ասաց Նոյին. Իմ ու ձեր միջեւ , ձեզ հետ եղող ամեն կենդանի էակի միջեւ գալիս բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. Իմ ծիածանը կկապեմ ամպերի մեջ: Եվ դա թող լինի Իմ ու ողջ երկրի միջեւ հավիտենական ուխտի նշանը…. Ծննդ. 9.12-17):
Հայ եկեղեցին, ինչպես եւ ողջ Ընդհանրական եկեղեցին, հիմնվելով Ս. Գրքի վրա, որպես հավիտենական եւ մեծագույն ուխտագնացություն  է ընդունում Աստծո Հիսուս Քրիստոսի միջոցով կնքված ուխտը` Իր Հայր Աստծո եւ մարդկանց միջեւ. դա Հայր Աստծո ծրագիրն է այն հաշտարար ու փրկարար ուխտը, որ ի կատար ածեց Աստծո Որդին մարդանալով եւ իր քավիչ արյունը հեղելով Գողգոթայի խաչի վրա: Մյուս ուխտերն այս ուխտի նախօրինակներն են: Մեծագույն ուխտյալն ինքն Աստվածն է, եւ Հիսուսն է նրա հաշտության հավիտենական ծիածանը: Նոր կտակարանում, Հիսուսի ծնունդն ավետելիս, երկնային զորքերը ազդարարում են հովիվներին հենց այդ ուխտի կատարումը. ...Փա¯ռք Աստծուն բարձունքներում, եւ երկրի վրա խա- ղաղությո¯ւն եւ հաճությո¯ւն մարդկանց մեջ... (Ղուկ. 2.14): Ինքը Հիսուսը, վերջին զատկական ընթրիքի ժամանակ, օրհնելով հացն ու գինին, հայտնում է իր տնօրինական ուխտի կատարումը ասելով. Խմեցեք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար (Մատթ. 26.28, տես նաեւ Ղուկ. 22.19–20): Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան)
Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ Քարոզչական կենտրոնի առաջին համագումարը, որին մասնակցում էին Վաղարշապատի, Երեւանի, Աբովյանի, Չարենցավանի եւ Մարտունու Քարոզչական կենտրոնների ներկայացուցիչները, ովքեր եւ ներկայացրին իրենց հետագա ծրագրերն ու անելիքները:
 
Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոն
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries