A+ A A-

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տոնը

7 ճեմարանավարտ անձինք Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ նյութի մեջ, Սուրբ Զատիկից հետո 40-րդ օրը, որ միշտ հինգշաբթի է պատահում, Առաքելական մեր սուրբ Եկեղեցին տոնախմբում է Մեր Տիրոջ և Փրկչի հրաշազարդ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տոնը:
Այս օրը հիշատակն է նաև մեկ այլ նշանավոր իրադարձության` ազգային-եկեղեցական կյանքում մի շատ կարևոր պատմական հաղթանակի` Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռի Կիլիկիայից Սուրբ Էջմիածին փոխադրության: Ըստ ժամանակի պատմիչ Թովմա Մեծոփեցու` Կիլիկիայում հայկական թագավորության անկումից, ինչպես նաև այնտեղից մեծ քանակի արտագաղթի պատճառով այլևս անիմաստ ու ինքնանպատակ էր դարձել Հայրապետական Աթոռի գոյությունը բուն Հայաստանի սահմաններից դուրս: Անիմաստ էր նաև այն իմաստով, որ Հայաստանում այդ շրջանին իրենց հոգևոր-ազգային, կրթա-դաստիարակչական, գրական ու քարոզչական լուրջ գործունեությունն էին ծավալել հռչակավոր Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և վերջինիս աշակերտները` Թովմա Մեծոփեցին, Հովհան Հերմոնեցին և այլք:
Հայրապետական Աթոռի փոխադրման գործում մեծ էր հատկապես Թովմա Մեծոփեցու ներդրումը: 15-րդ դարի 20-30-ական թթ. Մահացել էին Հայ Ժողովրդի ու Եկեղեցու արժանավոր մշակները` զույգ Տաթևացիները` Աթոռի փոխադրման գործի շարունակության և այն հաջող ավարտի հասցնելու կենսական առաքելությունը կտակելով Մեծոփեցուն:
Այս տարվա հունիսի 2-ին, Տիրոջ Համբարձման տոնի օրը, Սուրբ Էջմածնի Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի տեղի ունեցավ նաև քահանայական ձեռնադրություն: 7 ճեմարանավարտ անձինք  ստացան քահանայական իշխանություն: Նրանցից հինգը համալրեցին ամուսնացյալ, իսկ մյուս երկուսը` կուսակրոն քահանաների շարքերը: Փառք եմ տալիս Սստծուն, որ վերջին երկուսից մեկը ես էի ձեր իմացած նախկին Էմին սարկավագը` ՔՐԻՍՏՈՍԻ նվաստ ծառաս:
Ուզում եմ զրուցակիցներիս ու ընթերցողիս հետ կիսեմ նաև անթաքույց ուրախությունս, որը առնչվում է քահանայական անունիս: Ըստ մեր Սուրբ Եկեղեցու Սրբազան Ավանդության` քահանա օծելու արարողության ժամանակ ընծայվածներին նոր անուն են տալիս` իբրև նոր ծնվածների և նոր մարդկանց: Ահա որքան շնորհակալ եմ ազգիս Վեհափառ Հայրապետին, որ անունս կնքեց Թովմա` Մեծոփեցի մեծ վարդապետի հիշատակին: Որքան մեծ պարտականություն դրվեց ուսերիս այդ լուսավոր մարդու անունը անձիս ու էությանս վրա դրոշմելով:
Սիրելիներս, մեր օրհնությունը տալով հանդերձ, խնդրում ենք, որ Դուք` իբրև մեր Սուրբ Եկեղեցու հավատավորներ, Ձեր աղոթքներում հիշեք նաև մեզ` նորընծա հոգևորականներիս, որպեսզի առավել նախանձանխնդրությամբ ծառայենք մեր Աստծուն, Ազգին ու մեր Սրբասուրբ Եկեղեցուն. Ամեն:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries