A+ A A-

Մի օր բոլորս պատասխան ենք տալու…

Բոլորս պատասխան ենք տալուՄեծ Պահքի 6-րդ և վերջին կիրակին Գալստյան կիրակին է, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի խորհուրդն ունի: Պատահական չէ, որ մեր Սուրբ Հայրերը հենց այս անվանումն ու խորհուրդն են հաղորդել Մեծ Պահքի ոսկե կիրակիների շղթայի վերջին օղակին: Այսու նրանք քրիստոնեական մեր հասարակության մեջ պահպանում են այն գիտակցական արթնությունն ու բանական զգոնությունը, որ Աստված գալու է մեզ դատելու և հաշիվ պահանջելու մեր կատարած ու չկատարած բարի ու չար գործերի համար:

Մեր Տերը Իր գալստյան մասին ասում է Սուրբ Գրքի բազմաթիվ հատվածներում, օրինակ, Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլխի մեջ, որտեղ նշում է նաև իր գալստյանը նախորդող մի շարք իրադարձություններ: Սակայն, ժամանակի մասին ասում է, որ ոչ ոք չգիտի օրն ու ժամը, բացի Աստծուց / Մատթեոսի Ավետարան, 24-րդ գլուխ, 36-րդ համար/: Տիրոջ գալստյան ժամանակ տեղի ունենալիք դատաստանին մասնակցելու են բոլորը, աշխահի սկզբից մինչև այդ օրերը ապրած ու ապրող մարդիկ: Մահացածներին Աստված հարություն պիտի տա և դատի` արդարներին Երկնային արքայության արժանացնի, իսկ մեղավորներին հավիտեանական տանջանքների: Կարող ենք մի պահ մտածել, որ որքան դաժան է Աստված, որ պիտի պատժի չար, բայց, այնուամենայնիվ, մարդկանց, սակայն չմոռանանք, որ որքան բարի է Աստված նույնքան էլ արդար է. ի՞նչ է` հավասար արքայության ու երանության պիտի արժանանան ցոփ ու շվայտ կյանքով ապրող մարդիկ և աղքատության ու թշվառության մեջ ամեն օր ու ամեն ժամ Աստծու անունը կանչողնե՞րը: Էլ ու՞ր մնաց Աստծու արդարությունը:

Նայենք մեր այսօրվա մոլուցքները` հանրաճանաչություն ու շուտ և երբեք կարևոր չէ, թե ինչ ճանապարհով, բայն պարտադիր հարստանալու անհագուրդ մոլությունը: Ի հեճուկս սրանց, պատկերացնենք մարդու, ում նպատակը այս կյանքում բարություն անելն է միմիայն կամ ուսում ստանալը և իր ջանքերը ներդնելը ազգի, պետականության ու ժողովրդի հոգևոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանն ու տարածմանը: Մեկը մյուսից հստակորեն տարվերվում են իրարից չէ՞:

Զարմանալին ոչ թե այն է, որ` թե ինչու է մարդը շարունակում ինաքակործանում գնալ մեծ քայլերով ու Աստված չի կանգնեցնում նրան, այլ այն, որ` չնայած այդ իրողությանը` ինչո՞ւ վերջապես այդ նույն ինքն իրեն արդեն պատժող ու ինքանադատաստանի ենթարկող մարդը վերջապես չի կործանվում` կործանելով աշխարհը: Ուրեմն, Աստված սովորեցնում է, որ մենք իրավունք չունենք մեզ և ուրիշներին դատելու: Նա ուսուցանում է այս օրվա խորհրդի միջոցով, որ Ինքն է գերագույն դատավորը ու նաև ինչ էլ անի մարդը, Ինքը թույլ չի տալու, որ աշխարհը կործանվի մարդու ձեռամբ, քանզնի Ինքն է Դատավորը, Ինքն է դատ ու դատաստան անողը, իսկ ամենակարևորը` Ինքն է արդար դատավարություն կատարողն ու ամեն մարդու սրտի, մտքի ու խղճի մաքրության համեմատ համապատասխան վարձը տվողը:

Միշտ ուշ չի բարի լինելու և հետևելու համար հոգևոր կյանքիդ զարգացմանն ու առաջընթացին: Սուրբ Հայրերն ասում են, որ հիշյալ արթնությունն ու զգոնությունը կունենա մարդ, եթե ամեն օր գլուխը բարձին դնելուց առաջ մի պահ մտածի տվյալ օրվա իր քայլերի մասին` բարիք արեց, չար արեց` ճիշտ արեց արդյո՞ք, ինչ որ արեց: Եվ երկրորդ` եթե ամեն ժամ հիշի Աստծու Գալստյան ու Դատաստանի մասին: Սուրբ Ներսես Շնորհալի մեծասքանչ Հայրապետն Իր հայտնի «Հավատով խոստովանիմ» աղոթքի մեջ ասում է. «Բևեռիր իմ հոգին դեպի Դատաստանի սոսկալի օրվա հիշողությունը և արքայության սերը, որպեսզի զղջամ և ապաշխարեմ իմ մեղքերից»: Եկեք այս շաբաթվանից սկսած կատարենք մեր սրբանուն Հայրերի այս երկու հրաշալի պատվիրանները` հիշենք դատաստանի մասին և ամեն օր ինքներս մեզ հաշիվ տանք, որպեսզի պատրաստ լիենենք դատաստանի օրվան և արդարանանք մեր մեղքերից ու հանցանքներից: Լատինացին ասում էր` Historica magistra vitae, այսինքն` «պատմությունը կյանքի ուսուցիչն է»: Եկեք նայենք մեր անցյալին, մեր պատմությանը կամ ուրիշների անցած ուղիներին և տեսնենք այդ դարում այդքան պրոպագանդվող կեղծ արժենքերը իսկապես երջանկաբեր են: 1970 ական թթ. Պարսկաստանի շահը Փիհլեվի ունունով մեկն էր, ով իր ողջ տասնյակ միլիարդների հասնող հարստությունը կուտակել էր Արևմուտքում և այնտեղ էլ փախավ պարսկական հեղաշրջումից հետո, որպեսզի վայելի իր անարդար վատակի արդյունքը: Նշեմ նաև, որ հետո բացահայտվեց, որ նա իր ժամանակի ամենահարուստ մարդն է, բայց դե դա արդեն կարևոր չէր. Իր գահազուրկ լինելուց երկու ամիս հետո իմացավ, որ մահացու հիվանդ է ու շուտով պիտի մեռնի: Ահա այս դասը եկեք վերցնենք` քիչ է արդյո՞ք: Միևնույն է բոլորս մի օր պատասխան ենք տալու…{jacomment on}

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries