A+ A A-

Մարդասեր երաժիշտը. Ջոն Լենոն

Ջոն ԼենոնՋոն Լենոնը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին Լիվերպուլում: Աշխարհը դիմավորեց նրան ազդանշանների աղմուկով և ռումբերի պայթյուններով. այդ գիշեր հիտլերյան ավիացիան հերթական ջախջախիչ հարձակումն էր գործում քաղաքի վրա:
Ջոնի հայրը` Ֆրեդը, առևտրային նավի վրա մատուցող էր աշխատում և տանը գրեթե չէր լինում: 1942 թվականին Ջոնի մորը` Ջուլիին, հայտնում են, որ իր ամուսինն անհետ կորել է: Միայնակ մեծացնել որդուն նա չէր կարող. այսպես 18 ամսական Ջոնը հայտնվում է Ջուլիայի քրոջ խնամակալության տակ: Չորս տարեկանում Ջոնն ընդունվում է տարրական դպրոց: Նա վաղ տարիքից սկսել էր ստեղծագործել, գրում էր բանաստեղծություններ և ինքնուրույն պատկերազարդում դրանք: 
1952 թվականին Ջոնն փոխադրվում է միջնակարգ դպրոց, որը կոչվում էր "Quarry Bank High School": Սա տիպիկ անգլիական դպրոց էր խիստ կարգապահությամբ և դաժան օրակարգով: Ջոնն այնտեղ կարգապահ աշակերտ չի դառնում: Ընդհակառակը: Նա ամենասկզբից էլ պատերազմ է հայտարարում դպրոցի կանոններին: Միակ առարկաները, որոնք նա սիրում էր, նկարչությունը, անգլերենն ու գրականությունն էին: Դպրոցում նա շարունակում է ստեղծագործական աշխատանքը. նկարում է ծաղրանկարներ և լկտի բովանդակությամբ նկարներ: Երաժշտությունն այդ ժամանակ նրան ընդհանրապես չէր հետաքրքրում:
Մինչև 1956 թվականը Լենոնը հետևում էր, թե ինչպես են իր հասակակիցները մեկը մյուսի հետևից տարվում ռոք-ն-ռոլ երաժշտությամբ, որն աստիճանաբար երաժշտական ոճից վերածվում է հագուստի, վարքի, կյանքի: Ջոն Լենոն
Երբ 56-ի հունվարին ռադիոյով հնչեց Էլվիս Փրեսլիի "Heartbreak Hotel" երգը, Լենոնի սիրտը նույնպես գրավված էր: Նրա համար կիթառ են գնում: Մայրը որոշ չափով նվագել գիտեր: Որոշ ժամանակ անց Լենոնն արդեն իր խումբն ուներ, որն անվանեցին ի պատիվ դպրոցի` Quarrymen: Սկզբից նրանք հազվադեպ էին ելույթ ունենում: 1957 թվականի հուլիսի 6-ին խումբը ելույթ ունեցավ եկեղեցիներից մեկի բակում: Խմբի անդամներից մեկը հրավիրել էր իր ընկերներից մեկին, ով հրաշալի կիթառ էր նվագում և գուցե հետաքրքրել Ջոնին: Ընկերոջ անունը Փոլ Մաքքարթնի էր:
Մեկ շաբաթ անց Փոլը խմբի կազմում էր: Ջոնը դպրոցում գրեթե չէր լինում, ուստի տարօրինակ չէ, որ քննությունները նա տապալում է: Տնօրենը խղճում է նրան ու երաշխավորագիր տալիս Լիվերպուլի գեղարվեստի քոլեջ:
1958 թվականի հուլիսի 15-ին Ջոնի մայրը ենթարկվում է ավտովթարի: Ինչպես հետագայում հիշում էր Ջոնը, ինքն այդ ժամանակ սարսափելի հարված է ստանում: Դժվար է ասել, թե ինչով կավարտվեր այդ ամենը, եթե Փոլը, ռոք-ն-ռոլն ու քոլեջի ընկերները չլինեին:Ջոն Լեննոն և Փոլ Մաքքարթնի
Գեղարվեստի քոլեջում սովորելիս Ջոնը հանդիպում էր Սինտիա Պաուելի հետ: Սինտիան վստահ էր, որ Ջոնը վաղ թե ուշ կլքի իրեն, և երբ 1962-ի ամռանն հայտնում է նրան, որ հղի է, անկեղծորեն զարմանում է, երբ Ջոնն իրեն ամուսնության առաջարկ է անում: Նրանք ամուսնանում են օգոստոսի 23-ին:
1966-ի նոյեմբերին Ջոնը ծանոթանում է ճապոնացի նկարչուհի Յոկո Օնոյի հետ, ով Անգլիայում ներկայացնում էր իր աշխատանքների ցուցահանդեսը: Նոյեմբերի 8-ին Լենոնն ամուսնալուծվում է: Նրանց որդի Ջուլիանն այդ ժամանակ հինգ տարեկան էր: 1969 թվականի մարտի 20-ին Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն ամուսնանում են:Ջոն Լեննոն և Յոկո Օնո
1969 թվականի սեպտեմբերի 13-ի համերգից հետո Լենոնը հայտնում է իր խմբակիցներին, որ ցանկանում է լքել Բիթլզ խումբը: 
Թերևս ռոք երաժիշտներից ոչ մեկին լրագրողներն այդքան ուշադրություն չեն դարձրել, որքան Լենոնին: 1970-ին Ջոնը հայտարարում է, որ իր ստացած հասույթներն այսուհետ ամբողջությամբ տրամադրելու է խաղաղության համար պայքարին: Լենոնն ու Օնոն ակտիվ մասնակցում էին հակապատերազմական ցույցերին: 
1975-ին ծնվում է Յոկոյի որդի Շոնը: Լենոնը որոշում է մի որոշ ժամանակով լքել երաժշտական աշխարհը: Այդ « մի որոշ ժամանակ»-ը տևում է հինգ տարի, որոնց ընթացքում Լենոնը միայն ընտանիքին էր պատկանում: 
1980-ի օգոստոսի 4-ին Լենոնը վերադառնում է ձայնագրման ստուդիա, որտեղ սկսում է իր նոր` "Double Fantasy" ձայնասկավառակի աշխատանքները: Այդ օրերին Ջոնն ու Յոկոն երկար հարցազրույցներ էին տալիս լրագրողներին, կիսվում պլաններով:
1980 թվականի դեկտեմբերի 8-ին Mark David Chapman հոգեկան մի հիվանդ հրազենային հինգ կրակոցներով հարձակում է գործում Լենոնի վրա: Երաժիշտը մահանում է հիվանդանոցի ճանապարհին…
 
Սերն ու խաղաղությունը հավիտենական են…
Ջոն Լենոն

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries