A+ A A-

Անզուգական Սոֆի Լորեն

Անզուգական Սոֆի Լորեն1934 թվականի սեպտեմբերի 9-ին Հռոմի աղքատների հիվանդանոցում մի աղջիկ է ծնվում: Նրան Սոֆիա են կնքում, ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է «իմաստություն»: Եվ իրոք, հետագայում նա իմաստաբար է վարվում իր կյանքի հետ` իրականացնելով իր բոլոր երազանքները: Սակայն այդ ժամանակ նա ընդամենը Սոֆիա Շիկոլոնե էր:
Ընտանիքի հայրը, հոգնելով մշտական խնդիրներից ու հոգսերից, լքել էր նրանց: Հույս ունենալով, որ գյուղում ավելի հեշտ է կյանքը, տեղափոխվում է Պոցցուոլի: Սակայն պարզվում է, որ այնտեղ անհնար է ապրել: Աշխատանք չէր գտնվում, իսկ աղքատությունը սարսափելի էր: Սոֆիան մոր և փոքրիկ քրոջ հետ մի ներքնակի տակ էր քնում: Աղջիկները խաղալիք չունեին. հացի խմորից էին դրանք պատրաստում: Իսկ երբ քաղցը շատ էր տանջում, ուտում էին իրենց ստեղծագործությունները: Հարևանուհին, որ երբեմն հետևում էր երեխաներին, Սոֆիին նայելիս ասում էր. «Ավելի լավ է այս աղջիկը մահանար: Ինչու՞ ապրի այս աղքատության մեջ: Ինչու՞ տանջվի»: Սակայն փոքրիկ նեապոլիտանուհին չէր ընկճվում:
Եվ ինչպես սովորաբար լինում է հեքիաթներում` տեղի է ունենում մի իրադարձություն, որ փոխում է Սոֆիայի կյանքը: Տասնամյա աղջկան թատրոն են բերում: Դերասանուհիների խաղը ցնցում է Սոֆիային, և նա երդվում է, որ անպայման դերասանուհի պիտի դառնա:
Երկարոտն, նիհար, մեծ աչքերով ու շքեղ մազերով Սոֆիան իրեն տգեղ էր համարում: Սակայն երազել նա չէր դադարում: Մայրը կիսում էր դստեր երազանքը: Նա վստահ էր, որ իր աղջիկը շատ գեղեցիկ է և անընդհատ ուղարկում էր նրա լուսանկարները գեղեցկության տարբեր մրցույթների: Եվ ահա այդ մրցույթներից մեկի ժամանակ 15-ամյա Սոֆիան երկրորդ տեղն է զբաղեցնում և որպես մրցանակ ստանում 35 դոլար և Հռոմի գնացքի տոմս:15-ամյա Սոֆիա
Հռոմ տեղափոխվելու համար Սոֆիան սկսում է իտալերեն, անգլերեն ու ֆրանսերեն սովորել: Նա ժամեր է անցկացնում պրոդյուսերների դռների մոտ, գիշերներով լացում ու փորձում չհիասթափվել ու չընճկվել: Մի տարի անց Իտալիայի գեղեցկության մրցույթում Սոֆիան արժանանում է «Միսս հմայք» կոչմանը:
«Չընկճվել, անհաջողությունները դժբախտություն չսարքել, լինել համառ ու դիմացկուն, ինչպես նաև համբերություն, համբերություն և կրկին համբերություն»,- այս խոսքերով Սոֆիան քնում և արթնանում էր: Երիտասարդ գեղեցկուհու լուսանկարները հայտնվում են ամսագրերում, սակայն  նա երազում էր կինոյի ու թատրոնի մասին:
Այն բանից հետո, երբ Սոֆիային հրավիրում են նկարահանվել կոմիքսներում, կինեմատրոգրաֆներն ուշադրություն են դարձնում ապշեցուցիչ կառուցվածքով և անհավանական աչքերով աղջկան:Սոֆի Լորե
Առաջին երեք ֆիլմերից հետո ի հայտ է գալիս նրա բեմական անունը` Սոֆի Լորե: 1954 թվականին ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի նկարահանած «Նեապոլի ոսկին» ֆիլմից հետո Լորենին այցի է գալիս փառքը: Սոֆին դառնում է Վիտորիոյի սիրելի դերասանուհին, իսկ վերջինս Սոֆիի սիրելի ռեժիսորը: «Վիտորիոն ստեղծեց Սոֆի Լորենին»,- խոստովանում էր դերասանուհին: 
Շուտով թագուհի Էլիզաբեթի հրավերով Սոֆին գնում է Անգլիա: Ապա նրան հրավիրում են Գերմանիա: Եվ վերջում` իհարկե երազանքների Հոլիվուդ: «Կիրք և հպարտություն», «Տղան դելֆինի վրա» ֆիլմերի գլխավոր դերակատարումը Սոֆիին փառք ու հարստություն են բերում: Հոլիվուդը նրան սեքս-խորհրդանիշ էր ցանկանում դարձնել, սակայն Սոֆին դրան չէ, որ ձգտում էր: Նրա համար ամենակարևորը ստեղծագործական ազատությունն էր: Սոֆի Լորե
Նկարահանվելով 12 ֆիլմերում և վաստակելով երկու միլիոն դոլար` Լորենը վերադարձավ հայրենիք ու ամուսնացավ: Իրեն շրջապատող բոլոր տղամարդկանցից քսանմայա Սոֆին ընտրում է միլանցի ոչ երիտասարդ փաստաբան Կառլո Պոնտիին, ով հետագայում նրա պրոդյուսերն է դառնում: 
Եվ կրկին Սոֆին շարունակեց Վիտորիո դե Սիկայի հետ աշխատանքը: Սոֆի Լորենն Օսկար է ստանում «Չոչարա» ֆիլմում դերակատարման համար: Ի դեպ սա միակ Օսկարն է, որը պատկանում է ոչ անգլալեզու դերասանուհու: Սոֆի Լորեն և Կառլո Պոնտին
Պոնտիի հետ ամուսնությունը բարեհաջող է լինում ոչ միայն Սոֆիի համար, այլ նա հենց Կառլոյի, ով դառնում է համաշխարհային մասշտաբի պրոդյուսեր: 1969 թվականին ծնվում է նրանց երկար սպասված որդին: Սոֆին միանգամից դառնում է իսկական նեապոլիտանական մայր` հոգատար ու մի-փոքր խենթ: Չորս տարի հետո, չնայած բժիշկների արգելքներին, ծնվում է երկրորդ որդին` Էդուարդոն: Սոֆին կարող էր մահանալ: Ընտանիքի համար Սոֆին պատրաստ էր զոհաբերել դերասանուհու կարիերան, սակայն ամուսինը կտրականապես դեմ էր: Պոնտին կնոջ կողքին էր ամենադժվար պահերին: Երբ 70-ականներին դերասանուհու կարիերան անկում էր ապրում, Կառլո Պոնտին նախաձեռնեց «Ապրելով ու սիրելով» ինքնակենսագրական գրքի հրատարակումը, իսկ 1980 թվականին նկարահանում է «Սոֆի Լորենի պատմությունը» անվանումով ֆիլմ, որտեղ դերասանուհին խաղում է իր մոր ու իր դերը: 
Սակայն մի՞թե կյանքն ավարտված է,  բոլոր դերերն էլ խաղացած: Միայն ոչ Սոֆի Լորենի համար: Նա դեռևս երազում է նոր դերերի մասին:Սոֆի Լորե

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries