A+ A A-

Օսկար Ուայլդ

Օսկար ՈւայլդԻռլանդացի դրամատուրգ, վիպասան և բանաստեղծ Օսկար Ուայլդը ծնվել է 1854 թվականին: Հայտնի իր կտրուկ սրամտությամբ` նա վիկտորիանական ժամանակաշրջանի ամենահաջողակ դրամատուրգներից էր և իր ժամանակի ամենահայտնի մարդկանցից:
Օսկար Ուայլդը անգլո-իռլանդական ընտանիքի երկրորդ երեխան էր: Մայրը հաջողակ հեղինակ էր, իսկ հայրը` մեծ մարդասեր և հայտնի բժիշկ:
Մինչև ինը տարեկան Օսկարը դաստիարակվում և ուսում էր ստանում տանը: Հետագայում նա սովորում է Թագավորական դպրոցում, որն ավարտելուց հետո դասական գրականություն է ուսանում Դուբլինի քոլեջներից մեկում: Նա լավ ուսանող էր. ուսանելու ժամանակ մի շարք ոսկե մեդալներ ու մրցանակներ է ստանում: Այդ ժամանակ արդեն իսկ Ուայլդի կյանքի գլխավոր սկզբունքը դառնում է «կյանքից արվեստ սարքելը»: Ուայլդն ուսանում է նաև Օսկարում, որն ավարտելուց հետո վերադառնում է Դուբլին, որտեղ հանդիպում և սիրահարվում է Ֆլորնես Բելկոմբին, ով սակայն արդեն ուրիշին էր պատկանում: Ուայլդը տեղափոխվում է Լոնդոն, որտեղ հանդիպում է հայտնի փաստաբան Խորես Լոյդի դստերը` Կոնստանդ Լոյդին: 1884 թվականին նրանք ամուսնանում են: Կոստանսի տարեկան եկամուտը թույլ է տալիս, որպեսզի ընտանիքը շքեղ կյանքի վարի: Զույգը երկու որդի է ունենում:
Ուայլդը խորապես տարված էր անգլիացի հեղինակներ Ջոն Ռասկինի և Ուոլտեր ՊատերիOscar Wilde գործերով, որոնց խորքում հոմո-էրոտիկ ենթատեքստ կար:
1879-ից Ուայլդը սկսում է Լոնդոնում գեղագիտություն դասավանդել: Գեղագիտական շարժումը մեծ ազդեցություն ուներ դեկորատիվ արվեստի վրա: Որպես Անգլիայի առաջատար գեղագետ` Ուայլդը դառնում է իր ժամանակի ամենահայտնի մարդկանցից մեկը: Թեև երբեմն նրան ծաղրում էին` պարադոկսալ և սրամիտ արտահայտությունների համար, որոնք ցիտվում էին ամենուր:
 ԱՄՆ և Կանադա այցելությունների ժամանակ Օսկար Ուայլդին սարսափելի քննադատության են ենթարկում: Մի շարք հոդվածներ են գրվում, որտեղ Ուայլդի ստեղծագործությունները ծաղրանքի են ենթարկվում:
Ուայլդը սոցիալիստ էր, նաև լիբերտարիանական հայացքներ ուներ: Նա իրեն անարխիստ էր հռչակել:
Ուայլդի մասին խոսելիս անհնար է չշոշափել նրա սեռական կողմնորոշումը: Ոմանք նրան բիսեքսուալ էին համարում, մյուսները` համասեռամոլ և մանկապիղծ: Ինքը Ուայլդը դասում էր իրենց տղամարդկային սիրո մշակույթին: Նա սեռական հարաբերություններ է ունեցել Ֆրենկ Մաելսոնի, Կոնստանցիա Լոյդի (իր կնոջ), Ռոբերտ Բոլդուին Ռոսի, Ալֆրեդ Դուգլասի հետ: Նա նաև բազմաթիվ սեռական կապեր է ունեցել երիտասարդ տղամարդկանց հետ: Կենսագիրները ենթադրում են, որ Ուայլդն իր առաջին սեռական կապն ունեցել է 17 տարեկանում Ռոբերտ Ռոսի հետ: Կա նաև տարբերակ, որ հոմոսեքսուալ առաջին կապը եղել է 16 տարեկանում, երբ Ուայլդը համբուրել է մի տղայի:
Oscar WildeԴեռ 1981 թվականին Ուայլդը ծանոթացել էր Ալֆրեդ Դուգլասի հետ, ով փոքր էր Ուայլդից 16 տարով: Օսկարը սիրեց երիտասարդին, ուստի սկսեց ավելի քիչ տեսնել կնոջն ու երեխաներին: Սակայն Դուգլասը վատ էր հասկանում, թե ով է Ոայլդը: Նրանց հարաբերությունները կապված էին փողի և Դուգլասի քմահաճույքների բավարարման հետ: Ուայլդը բառիս բուն իմաստով պահում էր Դուգլասին: Արդյունքում Ուայլդը բաժանվում է կնոջից: Լոնդոնը չէր կարող չնկատել նրանց հարաբերությունները: Դուգլասը վատ հարաբերություններ ուներ հոր հետ, ով վստահ էր, որ որդու վատ վարքը պայմանավորված է Ուայլդի ազդեցությամբ: Նա ցանկանում էր որդուն հեռու պահել այդ ամոթալի հարաբերություններից, քանի որ այդ ժամանակ օրենք կար, որն արգելում էր երկու տղամարդկանց անբարո հարաբերությունները: Հայրը նամակ է գրում Ուայլդին, որում խորապես վիրավորում է նրան: Ընկերները խորհուրդ էին տալիս Ուայլդին ժամանակավորապես լքել քաղաքը, սակայն Դուգլասը պահանջում է, որպեսզի նա դատի տա հորը: Արդյունքում Դուգլասի հայրը դատարանում ներկայացնում է 13 տղաների ցուցակ, որոնց հետ Ուայլդը կենակցել էր: Վերջինս ամեն կերպ հերքում էր իր և Դուգլասի սեռական տիպի հարաբերություններն ու հավաստիացնում, որ դրանք ընդամենը ընկերական են:
Ամեն դեպքում 1895 թվականին Ուայլդին դատապարտում են երկու տարվա ազատագրման և ուղղիչ աշխատանքների: Բանտում Ուայլդի առողջությունը շատ է տուժում: 1900 թվականի նոյեմբերի 30-ին նա մահանում է ականջային մենինգիտից: Հիվանդության առաջացման մի քանի տարբերակ կա: Ասում են, որ դրա պատճառը սիֆիլիսն էր, կա նաև տարբերակ, ո հիվանդության պատճառը վիրաբուժական միջամիտությունն էր: Ժամանակակից բժիշկների մեծ մասն այժմ հերքում է, որ սիֆիլիսը կարող էր հանգեցնել մենինգիտի:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries