A+ A A-

Ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլի

Էլվիս ՓրեսլիԷլվիս Փրեսլին ծնվել է 1935 թվականի հունվարի 8-ին ԱՄՆ-ի Միսսիսսիպի նահանգի Տյուպելո քաղաքում: Էլվիսը երկվորյակներից կրտսերն էր. նրա ավագ եղբայրը ծնվելիս մահանում է: Փրեսլիների ընտանիքն աղքատ էր, իսկ երբ 1938 թվականին ընտանիքի հայրը կտրոններ կեղծելու մեղադրանքով բանտ ընկավ, ընտանիքի վիճակն էլ ավելի վատացավ: Հայրը միայն երկու տարի անց դուրս եկավ բանտից: Էլվիսը մեծանում էր` շրջապատված երաժշտությամբ և հավատքով` եկեղեցի այցելելն ու երգչախմբում երգելն անպայման էր: Իր 11-ամյակին Էլվիսը կիթառ է ստանում: Հավանաբար այս ընտրության պատճառն Էլվիսի առաջին հաջողությունն էր երաժշտական մրցույթում. մի քանի շաբաթ առաջ տոնավաճառում կազմակերպված մրցույթում նա երկրորդ տեղն էր զբաղեցրել` ժողովրդական «Old Shep» երգը կատարելու համար:
1948 թվականին Փրեսլիների ընտանիքն ստիպված է լինում տեղափոխվել Մեմֆիս, որտեղ Էլվիսի հոր համար ավելի հեշտ էր աշխատանք գտնել: Մեմֆիսում Էլվիսն սկսեց ավելի գիտակցորեն մոտենալ ժամանանակից երաժշտությանը. նա ռադիոյով լսում էր քանթրի, ժամանակակից էստրադա, բլյուզ, ռիթմ և բլյուզ, բուգի-վուգի և այլն: Նա հաճախ գնում էր Բիլլ-Սթրիթի թաղամասերը, որտեղ լսում էր բլյուզմենների կատարումները: Բի Բի Քինգն Էլվիսին ճանաչում էր, երբ վերջինս դեռևս պատանի էր: Այս ժամանակ էլ Էլվիսի մոտ ձևավորվում է հագուստի` իրեն հատուկ և շատ ինքնատիպ ոճը:Էլվիս Փրեսլի
1953-ին 18-ամյա Էլվիսն ավարտում է դպրոցը և աշխատանքի ընդունվում որպես բեռնատարի վարորդ: Նույն թվականին Էլվիսը որոշում է գնալ Սեմ Ֆիլիպսին պատկանող «Sun Records» ձայնագրման ստուդիա և ձայնագրել մի քանի երգ: 8 դոլարով Էլվիսը ձայնագրում է մեկ օրինակով երկկողմանի ձայներիզ երկու երգով: Այս ձայնասկավառակը նա նվիրեց իր մայրիկին` որպես ծննդյան օրվա նվեր, թեև նրանք ձայնարկիչ չունեին: Ձայնագրման ստուդիայի քարտուղարը Փրեսլիի տվյալները գրանցեց իր մոտ, որովհետև ինքնատիպ երիտասարդը հետաքրքրել էր նրան: Քարտուղարի այն հարցին, թե որ երգչին է ինքն իրեն նմանեցնում, Էլվիսը պատասխանել էր` ոչ ոքի: 
1954 թվականի հունիսին Սեմ Ֆիլիպսը մտադրվում է մի քանի երգ ձայնագրել և իր քարտուղարի հիշեցումով հրավիրում է Էլվիսին: Սկզբնական շրջանում ոչին չէր ստացվում, սակայն փորձերը շարունակվում էին: Նույն թվականի հուլիսի 19-ին  20 հազար օրինակով թողարկվեց «That’s All Right» երգը: Նոր ոճը, որով Փրեսլին երգում էր, դեռևս ռոք-ն-ռոլլ չէր կոչվում, ավելի շուտ` քանթրի երաժշտության տարատեսակ: Էլվիսը սկսում է համերգներ տալ: Համերգներից մեկից առաջ նա նկատել էր, որ պաստառների վրա իր անվան փոխարեն այլ անուն էր գրված: Նա այնքան նյարդայնացած էր, որ երգելու ընթացքում ծնկներն անկառավարելիորեն շարժվում էին: Դրանից հանդիսատես աղջիկները խենթանում են և սկսում ճչալ: Ասում են` Էլվիսը հասկացավ, թե ինչն էլ աղջիկներին խելքահան անում և հաջորդ կատարումներ ժամանակ կրկնում էր ծնկների նյարդային շարժումները:Էլվիս Փրեսլի
Էլվիսի հռչակն աճում էր: 1955-ին Billboard-ի` համազգային մասշտաբով կազմակերպած հիթ-շքերթում Էլվիսի «I forgot to remember to forget»  սինգլն արժանացավ առաջին մրցանակի: Դա գրավում է գործարար Թոմ Փարքերի ուշադրությունը, ով Փրեսլիի հետ պայմանագիր է կնքում` պարտավորվելով վարել նրա գործերը: 
1956-ը Փրեսլին համաշխարհային փառք բերեց: «Heartbreak hotel» երգը գլխավոր հիթ-շքերթներում առաջինն էր: Մի շարք երգերին հաջորդեց Էլվիսի առաջին ձայնասկավառակը` երաժշտության պատմության մեջ առաջինը, որը վաճառվեց միլիոնավոր օրինակներով: Դրան հաջորդեցին անհամար հեռուստաշոուներ, որոնք ԱՄՆ-ում շոկ առաջացրին, իսկ միլիոնավոր դեռահասների շրջանում` խենթ սեր: Էլվիսի երաժշտությունը, հագուստը, շարժումները նման չէին ոչնչի: Ամիսներ անց Էլվիսը հռչակվեց «ռոք-ն-ռոլի արքա»: 
Երաժշտության մեջ Էլվիսի հռչակը նրա համար ճանապարհ է բացում դեպի Հոլիվուդ: Էլվիսը պայմանագրեր կնքեց «Paramount» և «20th Century Fox» ստուդիաների հետ: 
1958-ին Փրեսլին բանակ զորակոչվեց: ԱՄՆ կառավարություն հազարավոր նամակներ էին ուղարկում` պահանջելով երգչին ազատել ծառայությունից: Ամեն դեպքում Էլվիսը երկու տարի իսկական տղամարդու պես ծառայում է: Զորացրվելուց անմիջապես հետո սկսվում են ձայնագրությունները, և մեկ ամիս անց թողարկվում է «Elvis is back» ալբոմը, որը համարվում է նրա լավագույն ալբոմը: 
Դեռևս բանակային տարիներին Էլվիսի ընկերները նրան ծանոթացրել էրն 13-ամյա Պրիսցիլիայի հետ, ում հետ նա շարունակում էր շփվել բանակից հետո: 1967-ին  Էլվիսն ու Պրիսցիլիան ամուսնանում են:
1973-ին Հավայան կղզիներում կազմակերպված համերգների տոմսերի վրա գին չէր նշված. յուրաքանչյուր հանդիսատես կարող էր վճարել այնքան, որքան ցանկանում էր: Դրանք բարեգործական համերգներ էին: 
Առողջական խնդիրները զգացնել էին տալիս: Էլվիսը կախվածության մեջ էր հանգստացնող դեղամիջոցներից: Ֆիլմերում գեղեցիկ կազմվածք ունենալու համար նա նիհարեցնող դեղամիջոցներ էր ընդունում: Արդյունքում 1970-ականներին Էլվիսն այլևս չէր կարողանում դրանք չընդունել: Իսկ հետո առաջացան խնդիրներ ստամոքսի հետ և գլաուկոմա: Անտեսելով բոլոր խնդիրները` Էլվիսը շարունակում էր համերգներ տալ: 1976-ին դուրս եկավ Փրեսլիի վերջին ալբոմը` «Moody Blue»: 
Փրեսլին մահանում է 1977 թվականի օգոստոսի 15-ին սրտի կանգից: Այնուամենայնիվ նա մինչև այսօր մնում է ռոք-ն-ռոլի արքա:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries