A+ A A-

Վուդի Ալեն

Վուդի ԱլենԱմերիկացի կինոռեժիսոր, կատակերգու դերասան, պրոդյուսեր, օսկարակիր Վուդի Ալենը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 1-ին Նյու Յորքում հրեաների ընտանիքում: Մայրը հաշվապահ էր, իսկ հայրը մատուցող և ոսկերիչ: Մինչև ութ տարեկան Ալենը հաճախում էր հրեական դպրոց, որից հետո տեղափոխվում է ավագ դպրոց: Փող վաստակելու համար նա սկսում է տեղական թերթերի համար կատակներ գրել:
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ալենն ընդունվում է Նյու Յորքի համալսարան, որտեղ անցնում է հաղորդակցման և կինոմատոգրաֆիայի դասեր: Ալենն առանձնակի կարգապահությամբ չէր տարբերվում, ուստի շուտով նրան հանում են համալսարանից: Հենց այդ ժամանակ էլ Ալենը սկսում է ակտիվորեն զբաղվել գրականությամբ, կինոյով և թատրոնով: 
17 տարեկանից Ալենը մտնում է արիստոկրատ-բոհեմական շրջապատ, սկսում է համագործակցել The New Yorker, Playboy և Evergreen ամսագրերի հետ, հորինում հումորային սկետչեր, գիշերային ակումբներում հանդես գալիս որպես կատակերգու դերասան և պիեսներ գրում փոքրիկ թատրոնների համար:Վուդի Ալեն
Վուդի Ալենի կինոդեբյուտը կայացել է 1965 թվականին միանգամից որպես դերասան և սցենարիստ «Ի՞նչ նորություն կա, փիսիկ» ֆիլմում, իսկ 1969 թվականին առաջին անգամ հեղինակում է իր սեփական ֆիլմը` «Վերցրու փողերն ու վազիր»: Ալենի արվեստը «հեղինակային կինոյի» օրինակ է: Որպես կանոն նա ինքն է գրում սցենարը, ինքն է զբաղում ռեժիսորությամբ և ինքն էլ խաղում է գլխավոր դերը: Արդեն 1960-ականների վերջին նա վայելում էր ամերիկացի խոշորագույն կոմեդիոգրաֆի համբավը: Գալիս է ժամանակ, որ դժվարությամբ ենք տարբերում Ալենին և իր ստեղծած կերպարին. այն, ինչպես Ալենը, միայնակ, նյարդային, հոգեբանական բարդույթներից տանջված ինտելիգենտ է: Ալենին կարող ենք կոչել Նյու Յորքի բանաստեղծ: Այո, նա ապրում և ստեղծագործում է ժամանակակից Բաբելոնում, որը մինչև այսօր Ամերիկայի համար համարվում է ինտելեկտուալ էլիտայի բնակության կենտրոն: Համաշխարհային մշակութային ժառանգության մեծ գիտակ Ալենը սիրում է ծաղրեգրել հայտնի սյուժեներն ու մեծ վարպետների ոճը` սկսած Լև Տոլստոյից և Դոստոևսկուց, վերջացրած Բերմանով: 
1990-ականներին Ալենը թողարկվում է բավականին մոնոտոն ֆիլմերի շարք, որոնք պարուրված էին միևնույն մոտիվներով` սեքսուալ խնդիրներ, վախ մենակությունից, ընտանեկան բախումներ: Եվ հանկարծ տասնամյակի կեսին հեղաշրջում է տեղի ունենում. մեկը մյուսի հետևից Ալենը թողարկվում է ուրախ կատակերգություններ: 
«Փոքր խաբեբաները» նրա առաջին ֆիլմն էր, որ նկարահանվել է DreamWorks ստուդիայում: Ֆիլմն ունեցավ հարաբերական հաջողություն` հավաքելով 17 մլն ԱՄՆ դոլար, սակայն նրա հաջորդ չորս ֆիլմերը չունեցան նույն հաջողությունը: Ալենի ամենաթանկ ֆիլմը «Նեֆրիտի կարիճի անեծքը» հավաքել է 33 մլն դոլար: «Մատչ-փոինթ» ֆիլմը, որ նկարահանվել է Լոնդոնում, վերջին տաս տարիներին Վուդի Ալենի ամենահաջող ֆիլմերից է:  

Անձնական կյանքը

Վուդի Ալենի առաջին կինը Հարլին Ռոզենն է, ում հետ նա ծանոթացել էր ջազի սիրողական համերգի ժամանակ, որտեղ Ալենը սաքսոֆոն էր նվագում, իսկ Ռոզենը` դաշնամուր: Նրանք ամուսնացան 1956 թվականին Հոլիվուդում, որից հետո տեղափոխվեցին Նյու Յորք, որտեղ Ալենն աշխատում էր բազմաթիվ շոուներում, իսկ կինը փիլիսոփայություն էր ուսումնասիրում: Ամուսնությունը տևեց հինգ տարի, որից հետո Ռոզենը դատի տվեց Ալենին իր հասցեին հնչեցրած վիրավորանքների մեղադրանքով և ստացավ մեկ միլիոն դոլար:
Իր երկրորդ կնոջ հետ Վուդի Ալենն ապրեց երեք տարի: Լուիզա Լասերը խաղացել է Ալենի չորս ֆիլմերում: Նրանք ամուսնալուծվում են 1969 թվականին: Լասերից հետո Ալենը չէր ամուսնանում մինչև 1997 թվականը:Վուդի Ալեն
Թեև Վուդի Ալենի և Դայան Կիտոնի հարաբերությունները կարճատև էին, սակայն դրանք մեծ ազդեցություն են ունենում Ալենի ստեղծագործական աշխարհի վրա: 1980-ին սկսվեցին 12-տարվա հարաբերությունները դերասանուհի Միա Ֆեռոուի հետ, ով խաղացել է նրա 12 ֆիլմերում: Նրանք երբեք չամուսնացան, սակայն որդի ունեցան և որդեգրեցին երկու երեխա: Նրանք բաժանվեցին 1992 թվականին խոշոր սկանդալներով և դատավարություններով, ինչի արդյունքում Վուդի Ալենը զրկվեց որդեգրված երեխաներին տեսնելու հնարավորությունից, իսկ որդու հետ հանդիպումները սարսափելի սահմանափակված էին: Բաժանման պատճառը Ալենի սիրավեպն էր 22-ամսա Սուն Յի Պրեվենի հետ: 1997-ին նրանք ամուսնանում են և որդեգրում երկու աղջկա:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries