A+ A A-

Սարսափազդու Մերիլին Մենսոնը

Մերիլին ՄենսոնԱմերիկյան երաժիշտ Մերիլին Մենսոնը  (Բրայան Ուորներ) ծնվել է 1969 թվականի հունվարի 5-ին Օհայո նահանգում: Հայրը կահույքի վաճառող էր, իսկ մայրը` բուժքույր: Մանկուց ծնողները փորձում էին որդու մեջ սեր սերմանել դեպի Աստված: Սակայն Մենսոնի համար այլ ճակատագիր էր պատրաստված: Հայտնի սատանիստ, փիլիսոփա Անտոն Շանդոր ԼաՎեյի հետ հանդիպումից հետո Մենսոնը նույնպես սատանիստ է դառնում:
«Ինձ այնքան են հոգնեցնում մարդիկ, ովքեր մտածում են, որ արվեստը պիտի գեղեցիկ ու աչքին հաճո լինի: Արվեստը պետք է գեղեցիկ լինի` միևնույն ժամանակ վախենալի և վախեցնող մնալով: Դա արվեստը պակաս կարևոր չի դարձնում: Եթե մարդիկ վախենում են կամ շոկ են ապրում, ապա պետք է նախ իրենք իրենց հարցնեն` ինչու»:
Երբ լրանում է Մենսոնի 18 տարին, նա, ավարտելով դպրոցն ու տեղափոխվելով Ֆլորիդա, աշխատանք է գտնում տեղական երաժշտական ամսագրում: Այնտեղ նա աշխատում էր որպես լրագրող և երաժշտական քննադատ, իսկ ազատ ժամանակ բանաստեղծություններ էր գրում: 1989 թվականին Բրայանը կիթառահար Սքոտ Պուտևսկու հետ ռոք խումբ է բացում:
Նա որոշում է կեղծանուն հորինել` Մերիլին Մենսոն, որը բաղկացած էր երկու տարբեր մարդկանց անուններին` կինոաստղ Մերիլին Մոնրո և հանցագործ-մարդասպան Չարլզ Մենսոն:Մերիլին Մենսոն
«Անհրաժեշտ է անընդհատ ցույց տալ արվեստի կարևորությունը: Մենք իդեալիստներ ենք, որ վատնում ենք մեր կյանքը աշխարհին ցույց տալու համար մեր գաղափարները, սակայն աշխարհը միևնույն է` չի ընդունելու դրանք: Ինձ հաճելի չէ տառապյալի դեր կատարելը, սակայն ինչ-որ մեկը պարտավոր է դա անել»:
Խմբի սկզբնական անունը «Marilyn Manson and The Spooky Kids» էր: Մենսոնը երգում էր, իսկ խմբին հետագայում միացած Դեյզի Բերկովիցը նվագում կիթառ: 
Շուտով խմբին են միանում բասիստ Գիջեթ Գեյնը և ստեղնաշարային գործիքների վրա նվագող Մադոննա Ուեյն Գեյսին:
Սկզբից խումբը հանդես էր գալիս «Nine Inch Nails» համերգների ժամանակ` հանդիսատեսին համերգին նախապատրաստելու և մթնոլորտը թեժացնելու համար: «Nine Inch Nails» խմբի անդամ Տրենտ Ռեզնորը հավանում է երիտասարդ տղաներին, և շուտով դառնում է նրանց ընկերն ու ոչ պաշտոնական պրոդյուսերը:
«Ամեն նոր մահացու վտանգը ստիպել է ինձ հասնել նոր, ավելի բարձր մակարդակի: Ես չէի կարող ապրել ու չանել այն, ինչ սիրում եմ: Եվ պարտավոր էի պատրաստ լինել մահանալ հանուն դրա»:
Լավ մտածված գովազդային արշավը միանգամից առաջնային պլան է բերում խմբի առաջնորդին և վոկալիստին` ստվերում թողնելով մյուսներին: Խմբի լոգոն բաղկացած էր «MARILYN MANSON» բառերից, իսկ գրության վերևում Մենսոնի հայացքն էր: 
Գրեթե միանգամից թողարկվում է հուշանվերների շարք, բացի այդ` Մենսոնի խումբը գովազդելուն խթանում էին լրագրողական շրջանակներում նրա ծանոթությունները: 
Խմբի համերգային ելույթներն ուղեկցվում են կրկեսային բազմաթիվ համարներով և այն ամենով, ինչը կարող է ուժեղացնել տպավորությունը` մերկ աղջիկներ, կրակի օգտագործում, այծերի գլուխներ: Ամեն ինչ արվում է առավելագույն էֆեկտ թողնելու համար:
«Արվեստը մահանում է այն ժամանակ, երբ թույլ ես տալիս, որ մարդկանց կարծիքն ու պահանջները փոխեն այն, ինչ անում ես: Շատ մեծ տարբերություն կա` դու ստրուկ ես, թե ղեկավար»:Մերիլին Մենսոն
2005-2006թթ-ին Մերիլին Մենսոնն ամուսնացած էր Դիտա ֆոն Տիզի հետ: 2006 թվականի հոկտեմբերից մինչև 2008 թվականը Մենսոնը հանդիպում էր երիտասարդ դերասանուհի Էվան Ռեյչել Վուդի հետ: 2009-ի դեկտեմբերին նրանք կրկին սկսում են հանդիպել, իսկ 2010-ի հունվարին Մենսոնն առաջակություն է անում Վուդին, ինչին վերջինս պատասխանում է համաձայնությամբ:
«Եթե ցանկանում եմ մեկին ասել, որ սիրում եմ իրեն, պետք է սերս արտահայտելու միջոց ունենամ: Չեմ կարծում, թե երաժշտությունից և նկարչությունից բացի սերն արտահայտելու ավելի լավ միջոց գտնվի: Ես հասկացել եմ` դա ինքնաարտահայտվելու իմ ուղին է: Ես հասել էի այն սահմանին, երբ մարդ մահանում է որպես արտիստ և որպես մարդ: Հենց դա էլ ինձ ստիպեց վերանայել վերաբերմունքս դեպի հասարակության կարծիքը»:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries