A+ A A-

Կիանու Ռիվզ

Կիանու ՌիվզԿանադացի և ամերիկյան դերասան Կիանու Ռիվզը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 2-ին Բեյրութում: Կիանու Ռիվզը, ի տարբերություն շատ դերասանների, կյանքում ճիշտ այնպիսի է, ինչպիսին էկրանին` գեղեցիկ, մի փոքր շեղ աչքերով, երիտասարդ, մտածկոտ, ոչ այսքան անմիջական: Նա քաղաքավարի է, անչափ համեստ, սիրում է գովել իր կոլեգաներին, ռեժիսորներին, սցենարիստների: Մանուկ հասակում նա շատ չարաճճի էր` կտուրից կտուր էր թռնում: Այժմ իր հոբբիների թվում են ձիարշավը, հոկեյը, վինդսերֆինգը, պարը: Կիանուն խենթանում է մոտոցիկլետների և արագության համար, ինչի պատճառով բազմաթիվ սպիներ ունի:
Կիանուի հայրը կիսով չափ չինացի է, կիսով չափ` հավայացի, մասնագիտությամբ երկրաբան է, ապագա կնոջ հետ ծանոթացել էր Լիբանանում: Հայրը լքել էր ընտանիքը, երբ Կիանուն վեց տարեկան էր: Մայրը` Պատրիցիան, երեխաների հետ տեղափոխվում է Կանադա: Մանկուց Կիանուն հետաքրքրվում էր թատրոնով և հոկեյով: 17 տարեկանում նրան դուրս են գանում դպրոցից: Մի որոշ ժամանակ նա տարբեր միջոցներով փող էր վաստակում, մինչև 1984-ին առաջին անգամ դեր չի ստանում «Գայլուկ-տղա» ներկայացման մեջ, որն իր հոմո-էրոտիկ ենթատեքստերով Տորոնտոյում իսկական Կիանու Ռիվզպայթյուն էր: Դրան հաջորդում են հեռուստատեսությունում մի քանի խոշոր աշխատանքները: Նրան ուշադրություն են դարձնում, և 1986 թվականից Կիանուն սկսում է նկարահանվել կինոյում, ընդ որում միանգամից մի քանի դեր է ստանում:
Կիանու Ռիվզը դառնում է երիտասարդության իսկական կուռքը «Բիլլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմից հետո: Անխելք դեռահասի կերպարն այնքան հաջողված Էր Կիանուի մոտ, որ նրան սկսում են հենց այդպես էլ ընկալել:
Հենց այստեղ ավարտվում է Ռիվզի կարիերայի առաջին փուլն, ու սկսվում է անկանխատեսելի որոշումների ժամանակաշրջանը: 1988-ին նա դուրս է գալիս իմ ամպլուայից և խաղում երիտասարդ աշխույժ ուսուցչի դեր «Վտանգավոր կապեր» ֆիլմում: Երկրորդ անակնկալը շեքսպիրյան թեման էր: Դա այնքան էլ զարմանալի չէ, հաշվի առնելով այն, որ Կիանուն մանկուց սիրում էր Շեքսպիր ընթերցել: «Իմ սեփական Այդահո նահանգը» ֆիլմն իսկական հաղթանակ էր Ռիվզի համար: Շուտով նա կանադական բեմին Համլետ էր խաղում` հոլիվուդյան երիտասարդ դերասանի համար չափազանց շքեղ դեր:
Ռիվզի փառքը հասնում է իր գագաթնակետին 1994 թվականին «Արագություն» ֆիլմից հետո: Ապա հաջորդում են «Մնեմոնիկ» և «Շղթայական ռեակցիա» ֆիլմերը: 
Չնայած մարտաֆիլմերում իր ունեցած հաջողությանը, Կիանու Ռիվզն իրեն մարտաֆիլմերի դերասան չի համարում: Նա դա ապացուցում է «Սատանայի փաստաբանը» ֆիլմում, որտեղ խաղում է երիտասարդ իրավաբանի դեր, որ վաճառում է իր հոգին սատանային:
Կիանու Ռիվզ1997-ին թողարկվում է «Մատրիցա»  ֆիլմը, որը դերասանին անհավանական հաջողություն է բերում: Այս ֆիլմում իր կերտած կերպարը դառնում է դերասանի ամենահայտնի դերը: 
2000-ականներին Կիանու Ռիվզի ամենահայտնի ֆիլմերից է «Քաղցր նոյեմբեր» ֆիլմը: Ապա 2003-ին նկարահանվում են Մատրիցայի երկու շարունակությունները, որտեղ Ռիվզը փայլում է իր դերասանական կատարյալ աշխատանքով: 
2010 թվականից Կիանու Ռիվզը սկսում է աշխատել նաև որպես պրոդյուսեր: Նրա վերջին աշխատանքներից են «Ջեքիլ» ֆիլմը և Բիլլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմի երրորդ մասը: 
Կիանու Ռիվզը մինչև այսօր ամուսնացած չէ: Այն մասին, որ նա ընկերուհի ունի, նույնպես ոչինչ հայտնի չէ: 1999-ի դեկտեմբերին Կիանույի և իր ընկերուհի Ջենիֆեր Սայմի մոտ մահացած երեխա է ծնվում: 2001-ի ապրիլին Սայմը մահանում է ավտովթարից: Մի քանի համասեռամոլական դերերը թույլ են տվել լրագրողներին որոշակի կասկածների արտահայտել, սակայն հավաստի ոչ մի բան չկա: Այնպիսի տպավորություն է, թե Կիանու Ռիվզը չափազանց միայնակ ու դժբախտ մարդ է…
 
«Ես ասես Միկկի մկնիկն եմ. ոչ ոք չգիտի, թե ինչ է թաքնված կոստյումի տակ»:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries