A+ A A-

Օնորե դե Բալզակ

ԲալզակԲալզակը ծանր մանկություն է ունեցել: Մայրը բացարձակ անտարբեր էր որդու հանդեպ: Նա որդուն գիշերօթիկում է տեղավորում, իսկ երկրորդ երեխայի ծնունդից հետո ողջ սերը նրան է տալիս: Սորբոնում սովորելուց հետո Բալզակը երեք տարի դատական քարտուղար է աշխատում: Ապա 1819 թվականին մի հիասքանչ օր նա փակվում է նկուղում` հայտնի գրող դառնալու վճռականությամբ: Անցնում է տաս տարի, մինչև նա իսկապես հայտնի գրող է դառնում: Այդ ժամանակ նա վարձով էր գրում, ապա սկսեց բիզնեսով զբաղվել, որը, սակայն, երկար չի գոյատևում: Դրանից հետո նա փորձեց զբաղվել արծաթի անօրինական վաճառքով, ինչի պատճառով քիչ էր մնում հայտնվեր բանտում: Մինչև կյանքի վերջ նա այդպես էլ չկարողացավ խելամիտ վարվել փողի հետ:
Գրողի իր կարիերայի սկզբից Բալզակի երազանքն էր գրականության Նապոլեոն դառնալը: Գրողի աշխատանքային օրը սկսում էր կեսգիշերին: Երկար սպիտակ խալաթ հագած նա օրական տասնվեց ժամ գրում էր: Ընդմիջում նա անում էր միայն սուրճ ըմպելու համար: Նա վստահ էր, որ գրողը չի կարող աշխատել ու սուրճ չխմել: Ընդմիջումներում նա ծայրահեղությունից ծայրահեղություն էր թռնում. կամ շատ ուտում էր կամ էլ կրքոտ ժամանակ էր անցկացնում հերթական սիրուհու հետ: Կնոջը հասկացող ռոմանտիստի համբավն օրեցօր աճում էր, նույնչափ արագ աճում էր նրա երկրպագուհիների թիվը: Բալզակին դժվար գեղեցիկ տղամարդ անվանեին: Նա ցածրահասակ գեր տղամարդ էր: Անգամ շքեղ հագուստը նրա վրա գեղեցիկ չէր նստում, նրա եղունգերը հաճախ կեղտոտ էին լինում, իսկ հանրության մեջ առանց ամաչելու կարող էր քիթը մաքրել:  Սակայն բավական էր, որ նա սկսեր խոսել, և նրա զրուցակիցը միանգամից սկսում էր զգալ նրա ողջ հմայքը: Գրողի խոսքը կենդանի էր, շատ գեղեցիկ ու սրամիտ: Նա հին իրերի գիտակ էր: Իր ողջ կյանքում Բալզակը տարբերվում էր բոլորից. նա միակ գրողն է, ով մահացել է խմիչքից, սակայն ոչ թե ալկոհոլից, այլ սուրճից:
«Կինը լավ գցված սեղան է, որին տղամարդը տարբեր է նայում ուտելուց առաջ և հետո»,- Բալզակասում էր Բալզակը: Նա իր սիրուհիներին կարծես լավ ընթրիքի չափ ագահորեն վայելում էր: Երիտասարդ աղջիկների հետ նա ձանձրանում էր: Նա նախընտրում էր հասուն կանանց և իր սիրուհիներին ասում էր. «Ես երբեք մայր չեմ ունեցել և չգիտեմ, թե ինչ է մայրական սերը»: Չնայած իր ոչ այդքան գրավիչ արտաքինին, նա երբեք սիրուհիների պակաս չի ունեցել: Իր երկրպագուհիների գրած նամակներում շատ էին ավելի մոտ ծանոթության առաջարկները, որոնցից Բալզակն օգտվում էր: Կենսագիրները նշում են, որ անկողնում Բալզակը կրքոտ էր, նուրբ ու ուժեղ: 
Բալզակը գլուխ էր գովում, որ երբ սկսում էր գրողի իր կարիերան, ոչ մի կնոջ հետ սեռական կապ չի ունեցել: Իր առաջին կինը 45-ամյա կին էր, ով այդ տարիքում արդեն տատիկ էր: Բալզակն այդ ժամանակ 23 տարեկան էր: Նրանց հարաբերությունները շարունակվում էին 15 տարի: Այդ ընթացքում, ճիշտ է, Բալզակի կյանքում շատ ուրիշ կանայք կային: 
Բալզակը մի անգամ ասել է. «Սիրեկան լինելն ամուսին լինելուց ավելի հեշտ է այն պարզ պատճառով, որ ավելի դժվար է ողջ օրը սեփական սրամտությունն ու խելքը ցուցադրելը, քան ժամանակ առ ժամանակ ինչ-որ սրամիտ բան ասելը»: Փողի ու փառքի հանդեպ մեծ սերը Բալզակին մեկ անգամ չի ստիպել լինել սիրեկանի կարգավիճակում: Հարուստ մարկիզուհիները սիրում էին տաղանդավոր գրողին, իսկ վերջինս սիրում էր նրանց փողերը:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries